ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսանողներին աջակցելու համար ընտրված թիրախային խումբը սխալ է. 19 ՄՈԳ ունեցող ուսանողների մեծ մասն արդեն իսկ անվճար են սովորում 04/20/2020 17:16 | ԼՐԱՀՈՍ
Ուսանողներին աջակցություն ցուցաբերելու համար թիրախային խումբը սխալ է ընտրված: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին:
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է, որ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կվճարվեն կառավարության կողմից՝ 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։ Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանող
Ափոյանի գնահատմամբ նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան, որոնցից է 90 ՄՈԳ-ի չափորոշիչը, քանի որ Երևանի պետական համալսարանի ուսանողները գնահատվում են 20 բալանոց համակարգով:
«90 ՄՈԳ ասվածը հարաբերական է, քանի որ երբ պարզ մաթեմատիկական հաշվարկ ենք անում, ապա 100 բալանոց համակարգի 90 միավորը հավասար է 20 բալանոց համակարգի 18 միավորին, սակայն օրինակ Պոլիտեխնիկական համալսարանի համակարգի գնահատման համաձայն 90 բալը հավասար է 19 միավորի: Ուստի հստակ չէ խոսքը 19, թե՞ 18 բալի մասին է»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:
Նա նաև արձանագրեց, որ 19 ՄՈԳ ունեցող ուսանողների զգալի մասն արդեն իսկ անվճար է սովորում, կամ էլ օգտվում է տարբեր բարեգործական ծրագրերից, որոնք փոխհատուցում են ուսանողի ուսման վարձը:
«Եթե համարենք, որ 80 միավորը նույն 19 միավորն է, ապա 19 միավոր ունեցող ուսանողները կամ անվճար են սովորում, կամ մեծամասամբ օգտվում են դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, բարեգործական կազմակերպությունների օգնություններից»,-ասաց Ափոյանը ու շեշտեց, որ իհարկե 19 ՄՈԳ ունեցող ուսանողներ կան, որոնք նույնպես ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն, բայց հիմնական մասը նման խնդիր չունի:
Նա նաև տեղեկացրեց, որ բակալավրի վճարովի համակարգում սովորում է 7839 ուսանող, իսկ անվճար համակարգում՝ 1520-ից 1530 ուսանող, անվճար են սովորում բարձր ՄՈԳ ունեցող (հիմնականում 18, 19, 20) ուսանողները, թեպետ բնագիտական ուղղվածությունում միջին առաջադիմություն ունեցող ուսանողներ են ու նրանք անվճար են սովորում:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ՈՒԽ-ի՝ ուսանողներին աջակցություն տրամադրելու, հորդորի հիմքում ընկած էր, որ պետք է աջակցություն տրամադրվի այն ուսանողներին, ովքեր դրա կարիքն ունեն, բայց փաստացի տվյալ որոշմամբ այդ ուսանողների կարիքները չեն լուծվում:
«Ճիշտ է, լուծում տալիս ենք, ընդառաջում ենք բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, շատ ուրախ եմ, որ Կառավարության ուշադրության կենտրոնում են այդ ուսանողները, բայց տվյալ խնդրի լուծման համար խումբը սխալ է ընտրված, պետք է աջակցել այն ուսանողներին, ովքեր դրա կարիքն ունեն, չեն կարողանում իրենց վարձը վճարել: Ես հասկանում եմ, որ այդ անձանց առանձնացնելը շատ դժվար է, դժվար է հասկանալ՝ ովքեր իրոք դրա կարիքն ունեն և ովքեր են առիթից օգտվում, ուստի մենք առաջարկեցինք, որպեսզի բոլորին փոխհատուցում տրամադրվի թեկուզ 50 հազար դրամի չափով, կարծում եմ, որ սա համեմատության կարգով այնքան էլ մեծ գումար չէ»,-նշեց Ափոյանը:
«Փաստինֆո»-ն զրուցեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ հանձնաժողովների անդամների կողմից Կառավարությանը առաջարկներ են ուղարկվել ուսանողներին աջակցություն տրամադրելու փաթեթի վերաբերյալ:
Նշենք նաև, որ այսօր հրավիրված ասուլիսում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշել է, որ ծրագիր կա, ըստ որի ուսանողներին վարկեր են տրվելու՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից կամ բուհ-ի կարգավիճակից. «Նրանք, ովքեր 80 և ավելի ՄՈԳ ունեն անտոկոս վարկեր ստանալու հնարավորություն կունենան, իսկ նրանք, ովքեր ցածր առաջադիմությամբ են սովորում տարեկան 5 տոկոսով վարկ կստանան»:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ