ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մուննաթ և հաթաթա 04/20/2020 16:18 | Վերլուծություններ
Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, նրա ելույթները և հարցազրույցները հիմնականում մուննաթի ժանրի մեջ էին: Բոլորի վրա մուննաթ էր գալիս՝ վերևից՝ ներքև, աջից՝ ձախ: Այսօր, երբ Փաշինյանը երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, որն, ըստ էության խորհրդարանական հանրապետության թիվ մեկ պաշտոնյան է, ժանրը, որով նա հարաբերվում է մարդկանց հետ, բազմաժանր է դարձել: Հատկապես նրանց, ում հետ հարաբերվում էր մուննաթի ժանրում, այսօր հաթաթայի ժանրով է դիմում: Հաթաթա է տալիս աջ ու ձախ, հաթաթա է տալիս, երբ տեսնում է, որ իր հանդեպ վստահությունը գնալով նվազում է, երբ զգում է, որ «ռեյտինգը» անկում է ապրում, և ոտքերի տակից հողը փախչում է, ձեռաց հիշում է նախկիններին, նրանց հետ է կռիվ տալիս:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ նրա հաթաթան շատ անգամ տարածվում է ոչ միայն նախկին պաշտոնյաների վրա, որոնց մի հատված այսօր էլ շարունակում է պաշտոնավարել, այլև՝ նախորդ 20 տարիների ընթացքում պետհամակարգում աշխատած, և այսօր էլ աշխատող, բարձր, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող պետծառայողների վրա: Այսինքն, նա հաթաթա է տալիս այն մասնագետներին, որոնք տարբեր գերատեսչություններում անում են ոլորտային բուն գործը՝ հաճախ՝ իրենց ուսերին կրելով գերատեսչության հիմնական բեռը:
Ի դեպ, այդ աշխատակիցները բնավ նրանք չեն, ովքեր ճոխ պարգևավճարներ են ստանում, ստացողները հիմնականում նորերն են՝ ղեկավարների տեղակալներ, հայեցողական պաշտոն զբաղեցնող օգնական-խորհրդական-մամլո խոսնակները:
Հիմա, Փաշինյանն ու՞մ է հաթաթա տալիս՝ այն նախկիններին, որոնք պաշտոնաթող լինելով անգամ իրենց խորհուրդներով, իրենց հրապարակումներով և հանրային խոսքով փորձում են օգնել ու աջակցել իշխանությա՞նը, մյուսների՞ն, որ չհեռացան ու մնացին և այսօր էլ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, թե՞ նաև բոլոր այն անձանց, որոնք անցած 20 տարիներին աշխատել են պետհամակարգում՝ կատարելով իրենց գործառույթները և այսօր էլ շարունակում են նույն կերպ կատարել: Ասենք, երբ մարդկանց անվանում է թափթփուկներ, Սերժի մնացորդներ և այլն, չի՞ հասկանու՞մ, որ եթե պետծառայողները վիրավորվեն ու հեռանան համակարգից, ուղղակի համակարգեր կփլուզվեն: Կամ՝ այդ խոսքերն ասելուց հետո նա կառավարության նիստերի ժամանակ ո՞նց է նայելու Տոնոյանի, Ցոլակյանի, Անանյանի, Ջանջուղազյանի, գլխավոր դատախազ Դավթյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, Ղուլարյանի և այսօր էլ պաշտոնավարումը շարունակող ոլորտային ղեկավարների երեսին:
Ի վերջո, պետական համակարգից բացարձակ անտեղյակ իր էլեկտորատին միայն նա կարող է զարմացնել, թե ներկա կառավարությունը նոր ծրագրեր է իրականացնում: Բոլոր ծրագրերը, որ տարբեր ոլորտներում իրականացվում են, նախորդ իշխանության, հաճախ նաև՝ ավարտական փուլում գտնվող ծրագրերն են, որոնք Փաշինյանը ներկայացնում է որպես իր կառավարության ծրագրեր:
Ի վերջո, Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է հաթաթա տալիս, հաթաթաները որպես կանոն, գործի չեն վերածվում, այդ ժանրի մեջ էլ մնում են: Այլ հարց, որ հաթաթայի համատեքստում նա առաջիկայում կազատվի թեկուզ պրոֆեսիոնալ, բայց ի՛ր համար անցանկալի կադրերից: Ինչպես այսօր ԼԿ նախագահ Էդմոն Մարությանն ասաց՝ «Հրամանի թուղթն էլ է ձեր ձեռքը, գրիչն էլ, ստորագրեք, ազատեք»:
Գիշերվա լայվից հետո արդյոք «Սերժի մնացորդներից» գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը դուրս կնետվեն պետական կառավարման համակարգից:
Նկատենք, որ ոչ պրոֆեսիոնալ՝ ձեռքի հետ, ֆեյսբուքյան լայքերի, ստատուսների ու լայվերի մոտիվներով՝ փողոցի տրամաբանությամբ, օրենքներից ու իրավական ակտերից մղոններով հեռու փախչելով աշխատողները հենց իր թիմում են:
Ի վերջո, անկեղծ լինենք՝ շաբաթօրյա ուղերձի ո՛չ ցուցադրված, ո՛չ էլ հում նյութը, առանձնապես նոր բան չէր պարունակում:
Հեղինակ՝ Մ. Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ