ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը նկատել է, որ իրեն լուրջ չեն վերաբերվում. Նա վարկանիշ ունի պողոսների մոտ, իսկ պողոսներից դուրս վարկանիշ չունի. Քաղտեխնոլոգ 04/20/2020 20:02 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ իրեն լուրջ չեն ընդունում, թեեւ համաշխարհային հեղափոխություն է արել։ Դրանից նա կոմպլեքսավորվում է ու որոշեց ցույց տալ, որ ինքը ծաղրանքի ենթակա անձ չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։
Հիշեցնենք, որ վարչապետն իրեն ուղղված քննադատությունների մասին՝ նշելով, թե այսօր հիասթափված են մարդիկ, ովքեր սպասում էին, որ «փայ» պետք է ստանան, չպիտի կորցնեն իրենց «փայը», ապա հայտարարել, որ պետական համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի ։
Վարչապետը նաեւ թիրախավորել էր լրատվամիջոցներին՝ նշելով. «Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում»:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս պիտակավորումները ծաղրի պատասխանն են, քանի որ նկատել է, որ ուղերձի փորձերի կադրերում որոշակի ծաղրանք կա իր անձի նկատմամբ ու որոշել է ցույց տալ, որ ինքը ծաղրանքի ենթակա մարդ չէ, համաշխարհային հեղափոխություն է արել։ «Դրանից կոմպլեքսավորվում է ու սկսում է ավելի խիստ խոսել, այսինքն` ընդամենը այս կերպ հոգեբանության հետ կապված խնդիրներ էր լուծում»,-ասաց քաղտեխնոլոգը:
Բանախոսի կարծիքով՝ հանրության շրջանում նկատվող հիասթափության պատճառը, ըստ Փաշինյանի, ոչ թե իր վատ աշխատանքն է, այլ ուղղակի կան չար, չարակամ մարդիկ, որ «փայ» չեն ստացել, դրա համար մարդկանց գումար են տալիս, լրատվամիջոցներն էլ փողով հոդվածներ են տպում, ու այդպիսով արհեստականորեն հիասթափություն են ստեղծում՝ իր վարկանիշն իջեցնելու համար:
Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիքով (կամ էլ այդպես է ներկայացնում), ինքը գերազանց է աշխատում, անսխալական է, իր թիմն ամբողջովին լավն է, բայց չարակամներ կան, որոնք անընդհատ իր դեմ սաբոտաժ են անում, պատվիրված հոդվածներ են գրում:
«Այսինքն՝ ինքը պատկերացում ունի, որ լիովին ճիշտ է, իսկ մյուսները՝ սխալ են: Սա իր անսխալականության սինդրոմի մասին է խոսում»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ հայտնի ուղերձի տեխնիկական փորձերի կադրերի «արտահոսքից» հետո երեկվա ուղիղ եթերով Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ ինքն այդքան էլ ծաղրանքի ենթակա գործիչ չէ, իրականում շատ խիստ գործիչ է ու կարող է «սամասուդ անել», սակայն իրեն նման բան թույլ չի տալիս: «Ուղիղ եթերի միակ նպատակը հրապարակված կադրերի արդյունքում ստեղծված աղմուկը ծածկելն էր, և այս ուղիղ եթերը նախկինում հնչեցրած իր ելույթներից բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում»:
Բադալյանը չի կարծում, որ այս մեթոդը կարող է ազդեցություն ունենալ հանրության վրա, քանի որ հեղափոխական էյֆորիան շատ վաղուց ավարտվել է Հայաստանում:
«Երբ անցյալ տարի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ չնայած վարչապետի քարոզներին, հաղթեց Աբովյանի քաղաքապետը, որը մրցակից թեկնածուն էր, այդ ժամանակ արդեն իսկ հեղափոխական էյֆորիան ավարտվել էր: Իհարկե, դեռ մարդիկ կան, որ գնում են վարչապետի հետևից»,-ասաց քաղտեխնոլոգը:
Նա շեշտեց, որ այս կերպ Փաշինյանն իր կողմնակիցների մոտ ամրապնդում է իր կերպարը հատկապես «սամասուդ անել» կամ այլ նման բառերի օգտագործմամբ, քանի որ այս բառապաշարը «պողոսների» մի մասին դուր է գալիս:
«Պողոսների մոտ է որ ինքը վարկանիշ ունի, պողոսներից դուրս վարկանիշ չունի, իսկ երեկվա ելույթով ոչ ավելացավ ոչ էլ պակասեց իր վարկանիշը»,-ասաց Բադալյանը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից