ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով. Միհրան Հակոբյան 04/20/2020 23:35 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով: Դա հասկանում են բոլորը` մի մասը սառը դատողությամբ, մյուս մասը` բնազդով: Մնացել է արձանագրել միայն ռեժիմի կենասաբանական մահը: Իսկ դա զուտ ժամանակի հարց է: Չկա այլևս Նիկոլ Փաշինյան՝ Հայաստանի ղեկավար, կա խճճված մի կիսածաղրածու, ով ամեն օր սեփական ձեռքերով ավելի է ձգում իր ձեռքերով իր իսկ վզին փաթաթված պարանը, իսկ նրա իշխանության մնալու ամեն օրվա համար Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին չափազանց ծանր գին են վճարում:
Ողբերգությունն այն է, որ այդ գինը Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին հետո էլ են վճարելու, եթե Նիկոլ Փաշինյանը հասցրեց Հայաստանից ճողոպրել ու շատ երկար տարիներով չհայտնվեց ճաղերի հետևում: Որովհետև Նիկոլ Փաշինյանը մարդ է, որ իր կադրային թյուրիմացություններից մեկին փրկելու և իր այսրոպեական շահի համար ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե հայկական ավիաընկերությունները Աֆրիկայում զենքի վաճառքով են զբաղվել:
Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով իր այսրոպեական շահի համար հայտարարեց, որ իր ձեռքի տակ գաղտնի պետական փաստաթուղթ է եղել, որում ասված է` հայկական պետականությունը ձախողված է: Այսինքն` Հայաստանի վարչապետը թուրք-ադրբեջանական պորպագանդայի ձեռքում զենք դրեց: Եվ, այդ զենքը չկասկածեք` կրակելու է: Երևի հիշում եք, թե ինչպես Էլչիբեյի ռեժիմից նեղացած Մութալիբովը 1992-ին հարցազրույց տվեց` ասելով, թե «Խոջալուն Էլչիբեյի ղեկավարած «Ազգային ճակատը» սարքեց, որ իրեն իշխանությունից հեռացնեն»: Նաև պետք է որ հիշեք` վաղուց չկան ոչ Մութալիբովը, ոչ էլ Էլչիբեյը, բայց այդ հարցազրույցը հայկական պրոպագանդան ցայսօր մեծ արդյունավետությամբ օգտագործում է Ադրբեջանի դեմ:
Եթե Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Հայաստանից, ապա միշտ գտնվելու են ուժեր, որոնք հայկական արդարադատությունից նրան պաշտպանություն և անվտանգություն են տալու, մի քիչ էլ փող են տալու ու օգտագործելու են հակահայկական ու հակառուսական ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասելու, որ իշխանությունը կորցրեց, որովհետև խաբեց ու հիասթափեցրեց բոլորին, իսպառ բոլորին: Խաբեց ու հիասթափեցրեց իրեն հավատացողներին և իր համար փողոց դուրս եկած բազմահազար քաղաքաքացիներին: Նա ասելու է, որ «հին և բարի բոբո Կրեմլը իր ու հայ ժողովրդի գլխին սարքեց, գողացավ հեղափոխությունը իրենից ու հայ ժողովրդից, ինքն էլ ստիպված փախավ երկրից ու դարձավ վտարանդի, բայց հեղափոխությունը շարունակվում է…»:
Ամիսը մեկ մեր չստացված Սաակաշվիլի-Տրոցկին պատվերով լայվ է մտնելու ու գոռալու է` «Հայաստանի հըըըըըպաաաարտ քաղաքացիներ, երբ ես վարչապետ էի, ձեռքիս տակով փաստաթղեր են անցել, թե ինչպես են ռուսները 102-րդ բազայից զենք մատակարարել Հեզբոլլահին ու Քրդական Բանվորական Կուսակցությանը: Ձեռքիս տակով փաստաթղթեր են անցել, թե ինչպես է Հայաստանն օգտագործվել` որպես նարկոտրաֆիկինգի տարածք: Ես դա թույլ չեմ տվել, մեր սուվերենությունը, ֆլանը, ֆստանը… Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց`… Ես նրան ասացի`….»: Եվ այսպես շարունակ, մոտավորապես այն, ինչ այսօր անում է Սաակաշվիլին: Քանի որ մենք գործ ունենք պետականության, հայրենասիրության ու տարրական բարոյականության հետ զրո առնչություն ունեցող մարդու հետ, ապա հենց այս պահից է պետք մտածել` ինչպե՞ս ենք վնասազերծելու այս վտանգը: Նիկոլ Փաշինյանի տեղը բանտն է: Ազատության մեջ Նիկոլ Փաշինյան երևույթը ազգային անվտանգության ուղիղ, բառի ամենաբուն իմաստով սպառնալիք է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից