ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր է Սերժ Սարգսյանի մնացորդ կադրերը վարչապետի հայտարարություններից վիրավորվեն ու աբսուրդ փաթեթներ հաստատեն. Մարուքյան 04/20/2020 13:28 | ԼՐԱՀՈՍ
Երբ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում, իսկ նման հայտարարություններ շատ են եղել՝ դրանք դառնում են անհետևանքային հայտարարություններ: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ երբ հայտարարություն էր եղել այն մասին, որ մարդիկ ծրարներով փող են ստացել կառավարությունում, հարցը տվեցին, բայց «պինգ պոնգի» պես հարցը հետ ուղարկվեց և այդպես էլ չպարզվեց՝ վարչապետը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կադրերին հարցրե՞լ է արդյոք՝ ծրարով փող ստացել են, թե ոչ. «Հարցը փակվեց, գնաց: Հիմա էլ Սերժ Սարգսյանի մնացորդներից է խոսում: Ես հարցեր ունեմ, օրինակ Ջանջուղազյանը կարող է համարվել Սերժ Սարգսյանի մնացորդ, թե ոչ: Կարող եմ թվարկել բոլոր նրանց, ովքեր այդ ժամանակ աշխատել են: «Լուսավոր Հայաստան»-ը անվստահություն է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Հիմա այդ մարդիկ, ում հետ վարչապետն ամեն օր աշխատում է, համարվում են Սերժ Սարգսյանի մնացորդներ, թե ոչ: Իսկ այդ մարդիկ չեն վիրավորվում, որ իրենց մասին նման հայտարարություններ են անում: Այդ ինչ մթնոլորտ է, հնարավոր է այդ մթնոլորտում արդյունավետ աշխատանք տանել: Միգուցե վիրավորվել են և այնպիսի փաթեթներ են հաստատում, որով ձախողման են տանում այս կառավարությանը: Կարող է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից վիրավորվեն Սերժ Սարգսյանի մնացորդ կադրերը և աբսուրդ փաթեթներ հաստատեն, որ մարդկանց մոտ դժգոհությունն աճի և դա ուղղվի Նիկոլ Փաշինյանի դեմ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ երկրում կան բազմաթիվ խելացի, հմուտ մարդիկ, ովքեր կարող է չեն քայլել, բայց լավ մասնագետներ են և այդ մարդկանց կարող են ներգրավել. «Եկել են, մի քանի նախարարի փոխել են, Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերին առաջ են քաշել առաջին էշելոն` դարձրել նախարարներ ու այս երկու տարի է աշխատում են: Արդյունքն այն է, ինչ ունենք և ամեն օր բողոքում են Սերժ Սարգսյանից: Ժողովուրդ ջան ձեր մոտ են այդ կադրերը, ազատվեք, ում վրա եք մուննաթ գալիս: Հրամանի թուղթն էլ է ձեր ձեռքը, գրիչն էլ, ստորագրեք, ազատեք»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ