Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը

Ինչպե՞ս պահպանել բիզնեսը, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ 04/20/2020   11:52  |  ԼՐԱՀՈՍ

 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյանի եւ «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ , ԱՕԿ Արմեն Գևորգյանի հոդվածը ինչպես պահպանել բիզնեսը, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ թեմայով:

Համաշխարհային տնտեսությունը թևակոխում է տնտեսական ճգնաժամի հերթական փուլը,  այս անգամ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Ներկայումս, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի վնասը հնարավորինս նվազագույն լինի, իսկ ընձեռնված հնարավորություններն էլ առավել  արդյունավետ օգտագործվի։

Նշվածի կապակցությամբ համառոտ ներկայացնում ենք մեր պատկերացումները, նշելով թե ինչ պետք  է անեն սեփականատերերն ու բիզնեսի կառավարիչները, և ինչ պետք է անի պետությունը, որպեսզի օժանդակի նրանց։ Մեր առաջարկները չեն հավակնում լինել ընդհանրական լավագույն լուծում, սակայն դրանց մի մասը կարող է համապատասխանել և որոշ դեպքերում լիովին բավարարել պոտենցիալ օգտագործողների լայն շրջանակի պահանջմունքները։

Այսպիսով, ի սկզբանե պետք է գիտակցել, որ կապիտալի կորուստ է լինելու, ընդ որում, շատերի մոտ՝ էական։ Հաշտվելով այդ մտքի հետ, պետք է առնվազն մեկ տարի չմտածել շահույթի, առավել ևս դիվիդենդի վճարման մասին։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում «շահույթի ստացում» նպատակը մղվում է հետին պլան և առաջնային  դառնում ընկերության վճարունակության և իրացվելիության պահպանումը։

Հաջորդ կարևոր գիտակցումն այն է, որ փողից զատ,  այս պահի կարևորագույն ակտիվներից են՝ իրացման շուկաները, հաճախորդները, արժեքավոր աշխատակիցները, հուսալի մատակարարները և ընկերության հեղինակությունը։ Հետևաբար, բիզնեսի պահպանումը պայմանավորված է նրանով, թե որքանով արդյունավետ հնարավոր կլինի կառավարել այս պահի կարևորագույն ակտիվները։ Հարկավոր է վերը նշված բոլոր ուղղություններով անհապաղ աշխատանքներ սկսել։ Մասնավորապես պարտաճանաչ հաճախորդներին պետք է ընդառաջել վճարման պայմանները մեղմելու, անհրաժեշտության դեպքում նաև գները իջեցնելու միջոցով։ Եթե գնորդը և նրա կողմից տիրապետվող շուկան ձեզ համար թանկ է, ապա պատրաստ եղեք նաև վնասով վաճառել։  Նախորդ՝ 2008թ գլոբալ ֆինանսատնտեսական և 2014թ ռուսական արժութային ճգնաժամերի ժամանակ, հայկական շատ ընկերություններ իրենց արտադրանքը վնասով էին վաճառում ռուսական շուկայում, սակայն դրանով նրանք կարողացան պահպանել իրենց  տեղը։ Արտահանող ընկերություններին, արտաքին շուկաներում իրենց տեղը պահպանելու և նոր շուկաներ նվաճելու խրախուսման նպատակով մեծ աջակցություն կլինի, եթե պետությունը կարողանա տրամադրել սուբսիդիաներ, արտահանման շրջանառության դիմաց այս պահից մինչև 2021թ վերջը փաստացի ստացված գումարների 2-3%-ի չափով։ Բացի դա, բիզնեսին օժանդակություն կարող է լինել նաև այն, որ վնասով աշխատելու հետ կապված՝ ֆիսկալ մարմինները այդ ժամանակաշրջանում ազատեն բիզնեսը տարբեր տեսակ ստուգումներից,  եթե մինչ ճգնաժամը ընկերությունը աշխատել է շահույթով։

Անպարտաճանաչ հաճախորդների մասով, ընդհակառակը, պետք է պայմանները խստացնել և պակաս հանդուրժող լինել։ Նրանց կարող եք լրացուցիչ զեղչ առաջարկել, եթե կանխավճարով գնեն։ Հարկավոր է դեբիտորական պարտքերի կառավարման ընթացակարգը վերանայել և համապատասխանեցնել ժամանակի պահանջներին։ Ինչ վերաբերվում է ձեր մատակարարներին, ինչպես նաև գործընկեր բանկերին, ապա նրանք էլ նույնպես պետք է ձեզ ընդառաջեն, ինչպես դուք ձեր գնորդներին։ Եթե դուք նրանց համար արժեքավոր գործընկեր եք, ապա հենց իրենք առաջարկությամբ հանդես կգան, սակայն դուք օգտվեք դրանից միայն այն դեպքում, եթե իրոք դրա կարիքն ունեք։ Վստահության պաշարը երբեք անտեղի մի վատնեք։ Ճգնաժամի հաղթահարումը հնարավոր կլինի, եթե բիզնեսի մասնակիցները ուս-ուսի տված գործեն  այն գիտակցումով, որ գործընկերոջ խնդիրը նաև ինչ-որ չափով իրենցն է և չի կարելի անտարբեր լինել։ Այս ճգնաժամը ևս մեկ անգամ լավ դաս է  հասկանալու համար, որ նման իրավիճակում լավագույն արժեք ունեցող ակտիվներից է  ընկերության հեղինակությունը և այն վստահության պաշարը, որը տարիների աշխատանքով է վաստակել։ Մյուս կողմից էլ իշխանությունները պարտավոր են հասկանալ, որ դրանք ոչ միայն բիզնեսի, այլև Հայաստանի ողջ տնտեսական համակարգի խնդիրներն են, որոնք պետք է համատեղ լուծել։

Անձնակազմի հետ կապված, ընկերությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի աշխատողներին առավելագույնս պահպանելու համար։ Ղեկավարությունը պետք է բանակցություններ վարի անձնակազմի հետ աշխատավարձերի չափը միջինում 20%-30% նվազեցնելու հարցում, ինչն իհարկե չի վերաբերվում նվազագույն կամ սահմանային ցածր աշխատավարձ ստացողներին։ Ինչպես ընկերությունը պետք է պատրաստ լինի վնասով աշխատելուն, այնպես էլ աշխատակիցները պետք է ճիշտ գնահատեն, որ ավելի լավ է որոշ  ժամանակ  նվազագույն եկամուտով բավարարվել, քան ընդհանրապես  աշխատանքը կորցնել։ Այս ճգնաժամը բոլորին է վերաբերվում, այդ թվում նաև պետական համակարգում աշխատողներին, և պարադոքսալ է, որ նման իրավիճակում պետական պաշտոնյաներին պարգևավճարներ  են տրվում, հատկապես նրանց, ովքեր իշխանության են եկել ժողովրդին ծառայելու խոստումով։

Աշխատակիցների մասով մյուս միջոցները՝  չօգտագործված վճարովի արձակուրդները տրամադրելն է, ինչպես նաև խիստ անհրաժեշտության դեպքում, որոշ աշխատակիցների հետ  համաձայնություն ձեռք բերելով, մինչև երեք ամսով անվճար արձակուրդ ուղարկելն է։ Կարևորը, որ նրանք պահպանեն իրենց աշխատատեղը և վստահ լինեն, որ վերադառնալու տեղ ունեն։ Այս խմբի աշխատակիցները, որոնք այլ եկամուտի աղբյուր չունեն, պետք է պետության հոգածության ներքո լինեն և ապահովվեն նվազագույն կենսաապահովման միջոցներով։ Իսկ այն աշխատակիցների մասով,  որոնց գործատուն հարկադիր պարապուրդի է ուղարկում պետության սահմանափակումների պատճառով, ապա ճիշտ կլինի պետությունը փոխհատուցի դրա հետ կապված օրենքով պարտադրվող վճարվելիք 2/3 աշխատավարձի կեսը, ինչպես նաև այդ աշխատակիցների առաջին վճարովի  արձակուրդը լիովին ազատի հարկերից։ Բացի դա, այն ընկերությունների նկատմամբ (բացառությամբ այն ոլորտների ընկերությունների, որոնց վրա ճգնաժամը ազդեցություն չի ունեցել), որոնք կկարողանան 2020թ-ին պահպանել աշխատակիցներին 95+%-ով և աշխատավարձերը 85+%-ով, ինչպես նաև պահպանել մինչ ճգնաժամային եկամուտների մակարդակը, կիրառել «ավելին ավելիի դիմաց» բանաձևը։ Օրինակ՝ տրամադրել լրացուցիչ անտոկոս կարճաժամկետ վարկ մինչև 2022թ-ի ավարտը, 2019թ շահութահարկի հաշվարկային գումարի չափով։ Արժե նաև 2020-2021թթ․ ժամանակահատվածում կրճատել տոնական և հանգստի օրերը։

Կարևոր է նաև, որ խոշոր ընկերությունները առիթից օգտվելով չկլանեն փոքրերին, եթե դա բնական գործընթաց չէ և լավագույն լուծում։ Այս հարցում ճիշտ կլինի, որ  ճգնաժամի ամբողջ ժամանակաշրջանում, փոքր ընկերությունների միաձուլման,  բաժնեմասերի օտարման, լուծարման կամ համանման այլ գործարքները դառնան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա։

Հաջորդ  միջոցառումը, թերևս նաև ամենապահանջվածը, դա արտադրական ծախսերի, կորուստների և խոտանի կրճատումն է։ Հայրենական  ընկերություններից նույնիսկ առաջատարները չիրացված մեծ պոտենցիալ ունեն արտադրական ծախսերը կրճատելու հարցում և շատ դեպքերում, արտաքին շուկայում նրանց անմրցունակ լինելը դրանով է պայմանավորված։

Արդյունավետ միջոցառում է նաև պաշարների կառավարման ընթացակարգի վերանայումը։ Ազատվեք այն ակտիվներից, որոնք ձեզ այս պահին և մոտ ապագայում պետք չեն գալու։ Վաճառեք դրանք նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։  Ավելացրեք ներկրվող հումքի և նյութերի պաշարները, դիտարկեք դրանք տեղական արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։

Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի անձնակազմին պարբերաբար իրազեկելը, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում ղեկավարությունը, ինչ է ակնկալվում դրանց իրագործման արդյունքում և որքանով են դրանք իրականացվել։ Նման գործելաոճը մոտիվացիա է անձնակազմի համար։

Ընձեռնված հնարավորությունները

Միգուցե զարմանալի թվա, բայց տնտեսական ճգնաժամը հարմար պահ է կապիտալ գնումների համար։ Պետք է պարզապես հաշվարկ կատարել և հասկանալ, թե դա ձեզ ինչ է տալու։ Բերեմ մի օրինակ իրական պրակտիկայից։ Նախքան 2008թ գլոբալ տնտեսական ճգնաժամի սկսվելը, ընկերությունը պատրաստել էր նոր արտադրական հզորություններ գործարկելու ծրագիր։ Հոսքային գծերի և սարքավորումների մատակարարները եվրոպական առաջատար արտադրողներն էին, որոնք պատվերն ընդունում էին բացառապես կանխավճարով, ընդ որում միջինում 6 ամիս առաջ։ Ծրագրի ֆինանսավորումը հաստատվել էր, սակայն  դեռ պայմանագիր  չէր կնքվել։ Երբ գլոբալ տնտեսական ճգնաժամը սկսվեց, սարքավորումների բազմաթիվ գնորդներ սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից և այդ նույն եվրոպական առաջատար արտադրողները առաջարկություն արեցին սկզբնական արժեքի նախնականը՝ 75%-ի, իսկ վերջնականը՝ գրեթե 60%-ի չափով, ընդ որում առանց կանխավճարի և 6 ամիս սպասելու։

Այնպես որ երկարաժամկետ ծրագրերի մասով համաշխարհային գլոբալ տնտեսական ճգնաժամերը կարող են բացառիկ հնարավորություն ստեղծել զարգացման համար։ Այս հարցում պետությունը մասնավորին կարող է աջակցել հետևյալ կերպ՝ այն ընկերություններին,  որոնք ներդրումներ կիրականացնեն  համաշխարհային ճանաչում ունեցող  առաջադեմ տեխնոլոգիաները ներկրելու գործում,  ազատել ներկրման բոլոր տեսակի մաքսային վճարներից կամ սուբսիդավորել դրանց գծով ծախսը, ինչպես նաև դրանցով թողարկված արտադրանքի արտահանումից ստացված շահույթը 5 տարի ժամկետով ամբողջությամբ ազատել շահութահարկի վճարումից։ 

Նկատի ունեցեք, որ գլոբալ ճգնաժամերի ժամանակ արտաքին շուկաներում մեծ վերադասավորումներ են լինում։ Պետք է ուշադիր հետևել և ձեր արտադրանքը կարող է պահանջված լինել ու այնպիսի հեշտությամբ նոր շուկա մտնել, որը նախկինում ձեզ հասանելի չէր։ Իշխանությունները պետք է լինեն պրոակտիվ,  նաև օգտագործեն իրենց հնարավորությունները ԵԱՏՄ-ում և այլ կառույցներում հայկական ապրանքների արտահանման հովանավորչության համար, իսկ Հայաստանի ներսում նախատեսեն «կանաչ միջանցք»՝ սկսած հարկումից և վերջացրած լոգիստիկայով պետության վրա վերցնելով ծախսերի մի մասը։ Կիսատ-պռատ միջոցներն ինքնախաբեություն են, և եթե պետությունը հիմա բիզնեսին իրական օգնություն չցուցաբերի, ապա որոշ ժամանակ անց ավելի բարձր գին կվճարի։ Կամ գործընկեր պետություն, կամ «տեր» որը երբեմն փող է տալիս։

Հուսով ենք, որ  այն  ընկերությունները, որոնք պարտադրված դադարեցրել են գործունեությունը, կկարողանան  համավարակի պայմաններում արտադրական գործունեությունը վերակազմակերպելու ընթացակարգ սահմանել, որում խստագույնս հաշվի կառնվեն ժամանակին համապատասխան սանիտարական պահանջները  և կպարունակեն գործուն մեխանիզմներ այդ պահանջների կատարումը ապահովելու համար։ Միաժամանակ հարակավոր է պլանավորել գործունեության վերսկսումը, ստանձնել պարտավորություններ և դիմել կառավարությանը՝ գործունեությունը վերսկսելու թույլտվություն ստանալու համար։  Տնտեսական կյանքը պետք է շարունակվի։ Կատարեք լրացուցիչ ծախսեր և հիմնավորեք պատկան մարմիններին,  որ կարող եք հնարավորինս անվտանգ աշխատել։ Ոչինչ, որ եկամուտները կնվազեն, կարևոր է՝  չկտրվեն։ Եկամուտների նվազելը ժամանակավոր է։ Հույս մի դրեք այն բանի վրա, որ պետությունը կարող է կամ պարտավոր է ձեզ և ձեր աշխատակիցներին պահել։ Պետության միջոցները սահմանափակ են,  առավել ևս  երբ հիմա հարկերի հավաքագրումը նվազում է,  իսկ ծախսերը ավելանում են։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:02 16/04/2020«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել. «Ազգային օրակարգ»
10:49 16/04/2020  |  ՎերլուծություններԿառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն․ «Ազգային օրակարգ»
12:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված լուծումները քննարկվել են տեսակոնֆերանսին հրավիրված փորձագետների հետ
12:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ»
12:41 25/03/2020  |  ՎերլուծություններՀայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը
10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից

Արխիվ

[]