Թեմաներ
Շաբաթ 10 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/05/2024   00:00 Երևանում վարորդն իր «Kia»–ով ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ 10/04/2024   23:24 Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին 10/04/2024   23:04 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 10/04/2024   22:40 ՔՊ խմբակցության և Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել 10/04/2024   22:21 Լիբանանի հարավում Իսրայելի հարվածներից 11 փրկարար է զոհվել 10/04/2024   22:00 «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը 10/04/2024   21:42 Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել 10/04/2024   21:28 Արսենյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր 10/04/2024   21:24 Ամերիաբանկը «Դիջիթեք էսքպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է. ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ) 10/04/2024   21:16 Ալիև կոչվածը պետք է հիշի, որ մենք իրեն պետք է պատժենք որպես ռազմական հանցագործի. Կոռնիձորի Արո 10/04/2024   21:05 Դանակահարություն՝ Գյումրիում 10/04/2024   20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը 10/04/2024   20:38 Իսպանիայում F-18 կործանիչ է կործանվել 10/04/2024   20:24 Telegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառը 10/04/2024   20:11 Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից 10/04/2024   19:55 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խմբի ղեկավարի ոչնչացման մասին 10/04/2024   19:33 Ոզնիները սկսել են պատրաստվել ձմեռային քնի․ մի դիպչեք դրանց և մի տարեք տուն 10/04/2024   19:19 Հետայսու կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին. Մայր Աթոռ 10/04/2024   19:10 Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը 10/04/2024   18:57 Երեկ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 45 հատ առողջ հաստաբուն բարդիները ոչնչացնողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ 10/04/2024   18:51 Իսպանիայում կործանվել է F-18 Hornet կործանիչ. օդաչուն զոհվել է 10/04/2024   18:47 Պետք է պատրաստ լինել հակառակ տեսակետ լսելուն 10/04/2024   18:44 Երթևեկության կազմակերպման փոփոխություն 10/04/2024   18:33 «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած և ածելի կուլ տված կալանավորը մեղադրվում է կնոջ բռնաբարության և նրա ոսկյա իրերը հափշտակելու մեջ 10/04/2024   18:29 «Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը». Բագրատ Միկոյանը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին 10/04/2024   18:27 Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Վարդապետյան 10/04/2024   18:22 Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ 10/04/2024   18:22 Ինչու չարժե ամբողջությամբ հրաժարվել կովի կաթից՝ բացատրում է մասնագետը 10/04/2024   18:20 Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևին 10/04/2024   18:17 Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը. Բաղդասարյան 10/04/2024   18:06 Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին 10/04/2024   18:00 Կիրանցի բնակիչները պատրաստվում են դատական գործընթացի. Մեկնարկը կտրվի իշխանափոխությունից հետո 10/04/2024   17:50 Ցեղասպան Ալիևը որոշել է պատժել էկոցիդ իրականացնողներին 10/04/2024   17:33 278 ուղևորներով նավը շուռ է եկել. 78 մարդ մահացել է. տեսանյութում երևում է ողբերգական պահը 10/04/2024   17:30 Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները 10/04/2024   17:06 Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է 10/04/2024   16:53 Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերում աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով 10/04/2024   16:49 Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին 10/04/2024   16:46 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում 10/04/2024   16:41 Սարյան փողոցը՝ սարյանական ներկապնակով 10/04/2024   16:37 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` սեպտեմբերի հաշվետվությունը 10/04/2024   16:28 Որ ըմպելիքներն են նպաստում քնին 10/04/2024   16:15 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի 10/04/2024   16:09 Պայթեցման աշխատանքներ՝ Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս հատվածում․ ՊՆ 10/04/2024   16:04 Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ 10/04/2024   15:58 Լուկաշենկոն խոստացել է վերականգնել Ուկրաինան պատերազմից հետո 10/04/2024   15:48 Հարգելի Սրբազան, չնայած արդեն բավականին ուշ է, այնուամենայնիվ, հրապարակային կերպով հայտարարեք Ձեր թիմի կազմն, անուն, առ անուն. քաղաքագետ 10/04/2024   15:35 Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում 10/04/2024   15:29 Բեր էդ մասին չխոսանք, ԵԿՄ նախագահը՝ արցախյան գոյամարտի մասնակիցներին պատժելու ադրբեջանական պահանջի մասին 10/04/2024   15:25 Ալիևն ասել է, թե Հայաստանը օրը տաս անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էր Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը
10/04/2024   17:33 278 ուղևորներով նավը շուռ է եկել. 78 մարդ մահացել է. տեսանյութում երևում է ողբերգական պահը 10/04/2024   16:15 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի 10/04/2024   13:18 «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոկոյի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել. Ով է նրան օգնել փախուստի հարցում 10/04/2024   20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/04/2024   15:25 Ալիևն ասել է, թե Հայաստանը օրը տաս անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էր Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/04/2024   11:20 ԲԴԽ-ն դադարեցրեց Վահե Միսակյանի լիազորությունները 10/03/2024   11:37 Դատավորների թիվը կավելացվի․ ՀՀ-ում ներդրվում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտ 10/04/2024   18:20 Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևին 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   18:25 Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշի է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/04/2024   08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» 10/03/2024   15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց 10/04/2024   08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»

Դիտորդների խմբի դիրքորոշումը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 04/20/2020   12:30  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am  կայքում ներկայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետևյալը.

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ 2002թ․ փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ»։

Նշված հարցի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) բազմիցս ներկայացրել է իր տեսակետը, այն է՝ կալանավորված անձանց տեսակցության արգելքը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա տարածելը եղել և մնում է կամայականության արդյունք:

Ինչ վերաբերում է սույն նախագծով ներկայացված լրացումներին, ապա Խումբը գտնում է, որ դրանք առկա խնդիրը չեն կարգավորում, և գործնականում այդ ընթացակարգը իրագործելի չէ:

Օրինակ, եթե անհրաժեշտություն է առաջացել կալանավորված անձանցից, որոնց վերաբերյալ առկա է արգելանք տեսակցությունների վրա, տեղեկություններ ստանալ սննդի որակի վերաբերյալ կամ տեղում ծանոթանալ այդ անձանց առողջական խնդիրներին, ստացվում է, որ նախ պետք է դիմել քննիչին, սպասել մինչև քննիչը որոշում կայացնի և տրամադրի այն, իսկ եթե քննիչը մերժի, կարիք է առաջանալու այն բողոքարկել դատախազին, իսկ այնուհետև՝ նաև դատարան:

Այս գործընթացը կարող է տևել մեկ տարուց ավել, այսինքն, այն կլինի ժամանակավրեպ և գործնականում այս կարգավորումը դառնում է աննպատակ: Նույնիսկ եթե այս ամբողջ գործընթացը անցնելուց հետո իրավունք տրվի տեսակցել նշված կալանավորված անձանց, ապա, միևնույնն է, այն մեկուսի չի լինելու:

Այս առնչությամբ կարելի է ներկայացնել բազմաթիվ այլ օրինակներ: Մինչև օրս որևէ կառույց հիմնավորված պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք չպետք է այցելեն կալանավորված անձանց:

Սակայն կարևորագույն խնդիրը այն է, որ հիշյալ նախագիծը չի տեղավորվում խոշտանգումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ պետության վարած քաղաքականության և ստանձնած պարտավորությունների տրամաբանության մեջ:

Խումբը գտնում է, որ տվյալ նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է առաջնորդվեր խոշտանգումներից զերծ մնալու՝ որպես բացարձակ իրավունքի պաշտպանության մեխանիզմների ավելի բարձր աստիճանի ապահովման կարևորության տրամաբանությունից, որը Խմբի առաքելության կարևորագույն գործառույթներից մեկն է:

Նման կամայական սահմանափակումը ամենևին չի համապատասխանում պետության կողմից այդ ոլորտում ստանձնած պարտավորության հետ: Գործնականում, ազատությունից զրկված անձը ոստիկանությունում գտնվելու ժամանակ (հաճախ նաև քրեակատարողական հիմնարկում) խուսափում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստի մասին:

Հատկապես նման իրավիճակներում է կարևորվում և անհրաժեշտություն առաջանում, որ և Խմբի անդամները, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք հնարավորություն ունենան հնարավորինս շուտ, առանց խոչընդոտների և լրացուցիչ քաշքշուկների հանդիպել այդ անձանց:

Մինչդեռ նման կարգավորումը և սահմանափակումը նպաստում են խոշտանգման, վատ վերաբերմունքից զերծ մնալու պետության պոզիտիվ պարտավարության կատարումից հրաժարվելուն թե ահազանգման, թե արդյունավետ քննության իրականացման տեսակետից:

Խումբը գտնում է, որ այդ սահմանափակումը իրավաչափ չէ, և հիշյալ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք առանց որևէ լրացուցիչ խոչընդոտների պետք է անարգել իրավունք ունենան տեսակցել բոլոր կալանավորված անձանց:

Խումբը միևնույն ժամանակ իր մտահոգությունն է հայտնում այն առնչությամբ, որ նույն հարցի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում մինչև 2020թ․ ապրիլի 15-ը ընթանում էին քննարկումներ: Նախագծի փոփոխությունները մերժվելուց հետո նույն օրը ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվում սկզբունքորեն այլ և 48-րդ հոդվածում նշված անձանց վիճակը վատթարացնող նախագիծ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]