Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

«Միայն այժմ եմ հասկանում՝ ինչ է շրջափակումը. համավարակն օգնեց ինձ հասկանալ՝ ինչ է իրականում նշանակում հայ լինել» 04/20/2020   15:31  |  Մեկնաբանություն

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» բրյուսելյան հ/կ աշխատակից ազգությամբ իտալացի Թեոդորա Թեանին ֆեյսբուքում գրառում է կատարել, ինչպես համաճարակը ստիպեց իրեն ավելի լավ հասկանալ հայերին․ «․․․նայում եմ դատարկված Ֆլորենցիայի նկարները և զգում նույն կարոտը, ինչ իրենց պատուհանից Արարատին նայող իմ թանկագին հայ ընկերները»։ Գրառումը հայերեն՝ ստորև:

2020 թվականի փետրվարն էր։ Սկսեցի զանգեր ստանալ Իտալիայից՝ իմ հայրենիքից. «Զգույշ եղի՛ր, հեռու մնա մարդկանցից, հեռավորություն պահիր, լվա՛ ձեռքերդ, դեմքիդ մի՛ ձեռք տուր։ Վիրուսը տարածվում է»։ «Անիմաստ հիստերիա է,- մտածեցի։- Այսքան աղմուկ բարձրացնել գրիպի պատճառո՞վ։ Դասական իտալական դրամա, ամեն ինչ չափազանցնելու սովորություն, որ իտալացիների արյան մեջ է»։ Այսպես էի մտածում մինչև այն պահը, երբ Հյուսիսային Իտալիայում կարանտին սահմանվեց, իսկ օրեր անց սահմանափակումներ մտցվեցին ողջ երկրում։

Թեև ապրում ու աշխատում էի Բրյուսելում, ուր կորոնավիրուսն ու սահմանափակումներն ավելի ուշ հասան, չէի կարողանում նախկինի նման ազատ տեղաշարժվել, քանի որ իտալական անձնագիր ունեի։ Դեպի Իտալիա չվերթները չեղարկվում էին, և ես չէի կարող գնալ հարազատներիս մոտ։ Չէի կարող գնալ նաև Հայաստան կամ մեկ այլ երկիր՝ Եվրամիությունից դուրս։ Եվրամիությունում ես ազատ տեղաշարժվում էի միայն նույնականացման քարտով, և ելքի ու մուտքի ամսաթվերը որևէ տեղ չէին գրանցվում։ Եվրամիությունից դուրս կարող էի գնալ միայն անձնագրով, իմ իտալական անձնագրով, որը տեսնելով, կարծում եմ, շատ հավանական է, որ մեկուսացնեին ինձ կամ գուցե հետ վերադարձնեին։ Բայց ո՞ւր։ Իտալիա՞։ Բելգիա՞։ Ինչպե՞ս էի ապացուցելու, որ վերջին շրջանում չեմ եղել Իտալիայում և չեմ շփվել վիրուսակիրների հետ։

Շնորհիվ իմ աշխատանքի և հարավկովկասյան երկրի հետ պլատոնական կապի, բազմիցս եմ եղել Հայաստանում։ Ճանապարհորդությունների ընթացքում ծանոթացել եմ հայկական մշակույթին և սովորույթներն, ստեղծել ամուր ընկերական կապեր և այնքան տարվել հայկական «joie de vivre»-ով, որ վարդագույն քաղաքի փողոցներում քայլելիս ինձ հաճախ են դիմել հայերենով՝ մտածելով, թե հայ եմ։

Բայց միայն այժմ եմ հասկանում՝ ինչ է շրջափակված լինելը։ Համավարակն օգնեց ինձ հասկանալ՝ ինչ է իրականում նշանակում հայ լինել, հասկանալ՝ ինչ են զգում Երևանի իմ ընկերներն ու գործընկերները, որոնք արտասահման գնալու համար վիզայի հայցեր են ներկայացնում և հաճախ մերժվում։

Վիրուսը տարածվեց անհավատալի արագությամբ։ Իտալիան ԵՄ երկրներից առաջինն էր։ Մի քանի շաբաթում կորոնավիրուսը հասավ Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել, իսկ շատ չանցած ողջ մայրցամաքը շրջափակվեց։ Մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը, որ 4 հիմնարար ազատություններից մեկն է ԵՄ-ում, սահմանափակվեց, իսկ սահմանները, որոնք մինչև համավարակը պարզապես գծեր էին՝ քարտեզի վրա, դարձան «շոշափելի», ինչպես Հայաստանում։
Ես ծնվել ու մեծացել եմ մի իրականությունում, որտեղ ազատ էի ճանապարհորդել և բազմաթիվ անգամ մի երկրից մյուսը տեղափոխվել առանց վիզայի կամ սահմաններ անցնելու խնդրի, ի տարբերություն հայերի, որոնց համար հեշտ չէր մուտք գործել Արևմտյան Եվրոպա ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այժմ։

Ի տարբերություն եվրոպացիների, հայերի համար սովորական բան է վիզա ստանալու հայց ներկայացնելը և տեղաշարժվելու թույլտվություն ստանալու համար դեսպանություններում հերթագրվելը։ Պատմությունը սովորեցրել է նրանց հարմարվել, ես կասեի՝ դիմացկուն լինել, գոյատևել և հաղթահարել դժվարությունները։

Հայերը հալածվել են ու սպանվել։ Նրանք ցեղասպանություն են վերապրել։ Նրանք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը խորհրդային տարիներին։ Նրանք այժմ էլ անկոտրում են, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններին և ազատ տեղաշարժվելու սահմանափակմանը։
Որպես իտալացի, որ ծնվել է Տոսկանիայում և ապրում է Բրյուսելում, իսկ մտքով ու հոգով կապված է Հարավային Կովկասում շրջափակված փոքրիկ երկրին, նայում եմ դատարկված Ֆլորենցիայի նկարները և զգում նույն կարոտը, ինչ իրենց պատուհանից Արարատին նայող իմ թանկագին հայ ընկերները։

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատը հայերի համար հողերի կորստի ու ցեղասպանության ցավի, բայց նաև վերածննդի ու երկրորդ հնարավորության խորհրդանիշ է։ Վերածննդի նույն ոգով Իտալիան, Հայաստանը և աշխարհը կվերականգնվեն այս համավարակից հետո, որը շրջափակել է բոլորիս՝ անկախ ազգությունից, կրոնից, ծագումից ու սոցիալական կարգավիճակից։

Իսկ երբ այս ամենն ավարտվի, ես նորից կգնամ Երևան ու կնայեմ Արարատին արդեն հայի աչքերով։

 

Նկարում՝ հոդվածի հեղինակ Թեոդորա Թեանի
Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:39 20/04/2020  |  ԿորոնավիրուսԴատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գործընկերներն ինքնամեկուսացվել են
13:21 20/04/2020  |  ԿորոնավիրուսՏառապել սովից ու կարիքից, թե՞ կորոնավիրուսից
11:17 20/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածները 62 եւ 90 տարեկան էին. Ունեցել են կրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ
10:40 20/04/2020  |  ԿորոնավիրուսՉինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք. Ռոյթերս
10:36 20/04/2020  |  ԿորոնավիրուսՉեխիայի նախագահը նախատեսում է կորոնավիրուսի պատճառով մեկ տարի փակ պահել երկրի սահմանները. Ինտերֆաքս
10:35 20/04/2020  |  ԿորոնավիրուսԱվստրալացիները հայտարարել են` սահմանափակումները կմնան անգամ վարակի տարածման դանդաղեցման դեպքում. Ռոյթերս
10:24 20/04/2020  |  ԿորոնավիրուսCOVID-19-ի հայտնաբերումը հետեւողական, ուշադիր եւ բարդ գործընթաց է․ Նորքի ԻԿՀ
00:06 20/04/2020  |  ՄարզականՄրցաշրջանի վերսկսումը դրական կազդի ամբողջ Իտալիայի վրա. Մանչինի
23:59 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել. Արցախի ԱՆ
22:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին. Արմեն Աշոտյան

Արխիվ

[]