ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռակա համակարգում սովորող ուսանողները, կարծում եմ ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք 04/19/2020 19:48 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ ուսխորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝
• Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում,
• Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում,
• 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով:
Ես ուրախ եմ, որ կառավարությունը արձագանքել է մեր նախաձեռնությանը: Հիշեցնեմ, որ ապրիլի 2-ին ես ուսանողների անունից բաց նամակով դիմել էի ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, իսկ ապրիլի 13-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵՊՀ ՈւԽ խնդրանքով ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց մեր առաջարկը: Ուրախ եմ և շնորհակալ, որ կառավարությունը հաղորդակից է ուսանողների խնդիրներին: Սակայն աջակցության էության և մեխանիզմների վերաբերյալ ունեմ մի շարք հարցեր, որոնք պարտավոր եմ հնչեցնել.
1. Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության: Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից: Իհարկե, լավ սովորելը խրախուսել հիանալի բան է, բայց մի՞թե այս մոտեցմամբ չենք հեռանում խնդրի էությունից: Մի՞թե չենք ստեղծում արհեստական թիրախավորում՝ թողնելով իրական խնդիրը չլուծված:
2. Ինչպե՞ս է 100 բալանոց գնահատման համակարգը համապատասխանեցվում 20 բալանոցին: Պարզ հաշվարկով 90 ՄՈԳ-ը համապատասխանում է 18 ՄՈԳ-ին, իսկ 80-ը՝ 16-ին: Սակայն պաշտոնական փաստաթղթերում առկա համապատասխանեցման սանդղակներում 90 ՄՈԳԸ հավասարազոր է 19 ՄՈԳ-ին, իսկ 80 ՄՈԳ-ը՝ 18-ին: Եթե առաջնորդվում են պաշտոնական փաստաթղթերով, ապա աջակցություն ստացողները թիվը էականորեն կրճատվում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդքան բարձր ՄՈԳ ունեցողները արդեն իսկ կա՛մ անվճար են սովորում, կա՛մ օգտվում են ուսման վարձի փոխհատուցման այլ մեխանիզմներից:
3. Որքանո՞վ է տրամաբանական նույն մեխանիզմով չափել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առաջադիմություն: Գաղտնիք չէ, որ բնագիտական ֆակուլտետներում ՄՈԳ-ի շեմը էականորեն ցածր է հումանիտարներից, սակայն դա ուղղակիորեն չի արտացոլում ուսանողների առաջադիմությունը: Ես նույնիսկ կասկածում եմ, որ բնագիտական ֆակուլտետներում հնարավոր է գտնել 19+ ՄՈԳ ունեցողների: Եթե գտնենք էլ, նրանք վստահաբար արդեն սովորում են անվճար: Տրամաբանական չէ՞ արդարության սկզբունքը ապահովելու համար բնագիտական ֆակուլտետների պարագայում սահմանել հնարավորինս ցածր շեմ:
4. Ինչու՞ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Կարծում եմ, որ նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք:
Ենթադրում եմ, որ կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ