ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակն ընդ ական, ինչ ցանես, այն կհնձես. Մարգարիտ Եսայան 04/19/2020 15:10 | ԼՐԱՀՈՍ
Հետեւում եմ Փաշինյանի ուղիղ եթերի շուրջ առաջացած իրարանցմանը, իրոք, շատ տգեղ եւ ոչ պրոֆեսիոնալ բան է կատարվել։ Ցանկացած ընդդիմություն սրանից կօգտվեր, ինչպես եւ օգտվում է, իսկ ինչո՞ւ եք զարմանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը.
«Հետեւում եմ Փաշինյանի ուղիղ եթերի շուրջ առաջացած իրարանցմանը, իրոք, շատ տգեղ եւ ոչ պրոֆեսիոնալ բան է կատարվել։ Ցանկացած ընդդիմություն սրանից կօգտվեր, ինչպես եւ օգտվում է, իսկ ինչո՞ւ եք զարմանում։ Նորմալ է, այո, և բնական
Ինչո՞ւ չէիք զարմանում եւ վրդովվում, երբ նախկին իշխանությանը, նախկին պատգամավորներին կամ նախարարներին դահլիճում նստած նկարում էիք, իբր՝ քնած, աչքերը խուփ, անհարմար, տվյալ պահին պաշտոնյային ոչ հարիր դիրքով նստած կադրեր որոնելով, որսալով, երբեմն՝ սարքելով: Ակն ընդ ական, ինչ ցանես, այն կհնձես:
Սա, պարզապես դեմագոգներին եւ իրենց պուպուշ ներկայացնողներին, որ հիմա փորձում են իբր արդարադատ լինել: Ի դեպ, պատկերացրեք, եթե այդ կարգի կադր հայտնվեր ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահների ուղիղ եթերներից: Պատկերացրի՞ք՝ ինչ վայնասուն կբարձրանար: Չի հայտնվել, որովհետեւ այո, այն ժամանակ նաեւ թիվիներում պրոֆեսիոնալներն էին եւ ոչ պատեհապաշտները։
Դե, էս մասով, կարծես, իրար հասկացանք։ Հիմա, ասելիքիս երկրորդ, ոչ պակաս կարեւոր մասը։ Դիտելով այդ կադրը՝ անկեղծ եմ ասում, ես Նիկոլին խղճացի, իրոք, առանց ձեւականության եմ ասում, սրտանց, մարդկայնորեն, որպես նախկին գործընկեր: Աննախանձելի էր այդ պահը: Իրականում, ոչ մի սարսափելի բան չկա, երբ ուղիղ եթերից առաջ մարդը դեղ կամ ջուր է խմում, նորմալ է, այո: Բայց, մյուս կողմից, ախր Նիկոլ ջան, ինքդ ընկնում ես քո իսկ փորած փոսը, դու էիր չէ, որ տարիներ շարունակ լուն ուխտ սարքած քշում էիր: Բումերանգ, հա, բումերանգը վերադառնում է: Դեռ ե՜րբ եմ ասել:
Հաջորդը՝ Հ1-ի եւ մյուս հեռարձակողների մասով՝ ընդունեք, որ լավ չեք աշխատել, ընդունեք, որ թափթփված եք աշխատել, բառադի ու փնթի:
Վարչապետի մամուլի խոսնակի մասով, աղջնակ, հիշո՞ւմ ես, 2018-ի ապրիլին ոնց էիր ինձ եւ Արփինեին քարկոծում, թե մենք դրանից հետո ոնց եք լսարան մտնելու: Հիշեցի՞ր, օք, բալիկ ջան, հիմա քեզ ասեմ, իսկ քո բանուգործի անունն ինչ է, քեզ չվերաբերող հարցերի մասին կարծիքդ հայտնե՞լը/կաթողիկոս եւ այլն հարցեր/, թե՞ դառնալ վարչապետի աչքն ու ականջը, ուշիուշով հետևելը, որ այդ պաշտոնյային ոչ մի կերպ չխանգարեն, չսեւացնեն, որ հարվածի ու հարձակման թիրախ դառնալու դեպքում էլ այդ հարձակումներից դուրս գա պատվով, բա ո՞ւր է քո պրոֆեսիոնալիզմը, թե՞ դու էլ այլոց պես նվիրյալ էիր մինչեւ պաշտոն ստանալը։
Հիմա մեղքը գցում ես Հ1-ի վրա, որ ի՞նչ անես:
Վերջում, հարգելիներս, այո, վատ բան է եղել, տգեղ: Բայց ռուսական հայտնի ասացվածքը հայերենով հիշեցնեմ՝ սիրո՞ւմ ես սահել, սիրի եւ սահնակը քաշել: Ծանր է, չէ՞:
Ամենավերջում՝ Նիկոլ ջան, դու քո անձնական լայվերով յոլա գնա, քո «նվիրյալներից» խեր չկա, մի օր էլ հանկարծ սեփական փողկապդ ուտելիս ցույց կտան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ