ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հատուկ կարծիքում գնահատականներ է հնչեցրել ՍԴ-ի ու ՍԴ նախագահի վերաբերյալ. Պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել, - ասում է նա 04/19/2020 19:12 | ԼՐԱՀՈՍ
Ցանկացած կոլեգիալ մարմնի համար կարևոր է բազմակարծությունը, հակառակ դեպքում ՝կվերածվենք մարմինների, որոնք կլինեն դիկտատուրաներ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարուցված վարույթին:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա ԲԴԽ-ի 27.02.2020 թ. որոշման կապակցությամբ հատուկ կարծիք հայտնելու համար։ Հանձնախումբը գտել է, որ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները և միջնորդություն է ներկայացրել նրան` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ-ի` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ` նրա նկատմամբ կիրառելով կարգապահական պատասխանատվության ամենախիստ միջոցը։
Արայիկ Մելքումյանը դիմում էր ներկայացրել ՍԴ, որի արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել այն դրույթը, որի հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցվել էին եւ Արայիկ Մելքումյանը դիմել էր ԲԴԽ-ին՝ երեւան եկած նոր հանգամանքով դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։
2020 թվականի փետրվարի 27-ին ԲԴԽ-ն որոշեց «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականի որոշումը վերանայելու դիմումը բավարարել մասնակի։ Վիճարկվող որոշումը վերացվեց, սակայն Արայիկ Մելքումյանի լիազորությունները ոչ թե վերականգնվեցին, այլեւ նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում։ Սույն որոշման հետ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը համակարծիք չի եղել ու ներկայացրել է հատուկ կարծիք:
Հայկ Հովհաննիսյանը կարծում է, որ ՍԴ որոշումը չպետք է ԲԴԽ-ն դիտարկեր որպես նոր հանգամանք՝ դատավոր Արայիկ Մելքումյանին իր պաշտոնում վերականգնելու համար, ինչի մասին էլ գրել է հատուկ կարծիքում`գնահատականներ հնչեցնելով ՍԴ որոշման վերաբերյալ: Մասնավորապես` Հ.Հովհաննիսյանն իր հատուկ կարծիքում նշել էր, թե. «Այսպիսով, ՍԴ-ն փաստացի զրկեց ՀՀ-ում իշխանության տիրոջը ժողովրդին, դադարեցնել էական կարգապահական խախտում թույլ տված դատավորների լիազորությունները», «Կրկին պատասխանեմ հարցով. որտե՞ղ է երաշխիքը, որ ՍԴ սույն կազմը, մնալով արժեքների և հավատամքի իր ծիրում, կրկին «անորոշ» և սահմանադրությանը հակասող ու անվավեր չի ճանաչի ԴՕ սահմանադրական օրենքի «հստակեցված ձևակերպումները» ակնթարթորեն ի չիք դարձնելով գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միասնական և երկարատև ջանքերի պտուղը Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը», «Վերոհիշյալի հաշվառմամբ ՍԴ կազմի և պարոն Հ. Թովմասյանի դրսևորած վարքագիծը չի համապատասխանել անկախության, անաչառության ու օբյեկտիվ անկողմնակալության ՄԻԵԴ և ՍԴ կողմից սահմանած չափանիշներին»:
Բացի այդ՝ Հովհաննիսյանը կոչ էր արել ԲԴԽ անդամներին կասեցնել Խորհրդի կողմից նոր հանգամանքների բացակայության կամ առկայության հարցի քննարկումը՝ մինչև 2020թ ապրիլի 5-ը մասնավորապես՝. «Վերոհիշյալ մասերում բերված բոլոր փաստարկները գուցե ստվերվեին դառնալով լոկ տեսական բանավեճի առարկա, եթե մեր հասարակության և պետության զարգացման ներկա փուլում առավել սուր դրված չլիներ ՍԴ դեմոկրատական լեգիտիմության պակասի հարցը։ Հիշեցնենք, որ ի սկզբանե ապրիլի 5-ին նախատեսված էր հանրաքվեն` մինչեւ երկրում արտակարգ դրություն հայտարարելը:
Հենց այս գնահատականներն էլ հանձնախումբը խնդրահարույց է համարել` գտնելով, որ առանձին գնահատականներ առերևույթ պարունակում են քաղաքական հայտարարարություններ: Պարզաբանելով ներկայացրած դիրքրորոշումը՝ Հովհաննիսյանը նշեց,որ անգամ, եթե դատավորը կատարել է աններելի արարք, որը հեղինակազրկել է դատական իշխանությանը, չկա լծակ՝ նրա լիազորությունները դադարեցնելու համար և այդ առումով արդեն 7 ամիս է, ինչ մատնված են անգործության:
Նա նշեց, որ թեև «Դատական օրենսգրքի փոփոխությունների» համաձայն՝ ԲԴԽ-ն կարող է դադարեցնել դատավորի լիազորությունները , սակայն որտեղ է երաշխիքը , որ ՍԴ-ն կրկին հակասահմանադրական չի ճանաչի այն:
«Երբ ՀՀ ապագայի և ճակատագրի հետ կապված հարցեր են որոշվում, իշխանության որևէ ճյուղ և քաղաքացի չպետք է ձեռքերը ծալած կողքը նստի և նայի: Բոլորն էլ պետք է իրենց ջանքերը գործադրեն և իրենց կարծիքը հայտնեն, թե ճակատագրական պահերին ինչ է պետք անել, ինչ լուծումներ է պետք տալ: Ես մնում եմ այդ դիրքորոշմանը և դա որևէ կապ չունի չեզոքություն խախտելու և ապաքաղաքական կառույց լինելու հետ»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նախկինում արված հայտարարություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը հետաձգված վրեժի խնդիր լինի:
«Ընդհանուր առմամբ հայկական իրավաբանական դպրոցը ֆորմալիստական մոտեցում ունի և ձևական կողմը պահելուն շատ ավելի տուրք է տվել, քան պետք է արվեր և նաև բոլոր այդ միջազգային փաստաթղթերը, որոնք սահմանում են դատավորների վարքագծերի կանոնները Հայաստանում մեկնաբանվել են շատ ավելի խիստ, քան դրանք կմեկնաբանեն և կկիրառեն դրանց իսկ եվրոպական հեղինակները: Դրա պատճառը, կարծում եմ, սովետական իրավաբանական դպրոցն է: Քանի որ բոլորս դուրս ենք եկել սովետական և դրանից հետո ժառանգված հայկական իրավաբանական դպրոցից, շատերի մոտ կա նման մոտեցում: Եթե ասված է, որ պետք է դրսևորել քաղաքական զսպվածություն, դա նշանակում է, որ ինչ որ քաղաքական գործիչի կամ երևույթի անուն տալն արդեն զսպվածության խախտում է: Կամ, եթե ասում են պահպանել չեզոքություն, նշանակում է, որ ինչ էլ լինի, նույնիսկ, եթե ՀՀ-ի համար վճռորոշ խնդիրներ լինեն և ընդհանուր համազգային խնդիրներ լինեն, պետք է լռեն և ձայն չհանեն: Ես կարծում եմ, որ պետք է լինել ավելի ազատական և պետք չէ փորձել լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից