ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարգևավճարների միջոցով լավ կադրերին համակարգում պահելու փորձը հանգեցնում է արտագաղթի ուժեղացմանը. Վարուժան Հոկտանյան 04/18/2020 19:11 | ԼՐԱՀՈՍ
Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ ճիշտ կլիներ կատարել համահերթեցում, այսինքն՝ նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների աշխատավարձերը։
Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների ամենամսյա պարգեւավճարները կրկին դարձել են հանրային թոփ քննարկման առարկա։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ 30 տոկոս պարգեւավճար ԱԺ-ում յուրաքանչյուր ամիս ստանում են բոլորը։ «Խրախուսումը խրախուսում, բայց դա պետք է համարել որպես չֆիքսված աշխատավարձ ու բոլորն ստանան»,-ապրիլի 17-ին ասել է Ա.Միրզոյանը։
Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ ամեն ամիս պարգևավճար տրամադրելով պարգևավճարի իմաստն արժեզրկվում է. «Փաստացիորեն մենք այս 2 տարի է տեսնում ենք, որ ոչ թե պարգևավճար են ստանում պաշտոնյաները, այլ իրականում աշխատավարձ է բարձրացվել, սակայն ձևական առումով, դե յուրե դա նշվում է որպես պարգևավճար: Պարգևավճար սովորաբար ստանում են շատ լավ արդյունքներ ցույց տալու համար, բայց այս դեպքում այդպես չէ, այս դեպքում բոլորը պարգևավճար են ստանում։ Ես որևէ բացատրություն չեմ տեսել, թե ինչու, ինչ հաջողությունների համար է նրանց պարգևավճար տրվել»,- ասաց փորձագետը:
Դիտարկմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաների համար բարձր աշխատավարձի ապահովումը իշխանություններն անհրաժեշտ են համարում՝ լավ կադրերին պետական համակարգում պահելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար՝ պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Դեմ չեմ, թող շատ գումար ստանան, սակայն հարց է առաջանում արդյո՞ք նրանց աշխատանքի արդյունքում այնպիսի տնտեսական, սոցիալական բարեփոխումներ են եղել, որոնց արդյունքում նաև շարքային քաղաքացու եկամուտներն են բարձրացել։ Այսինքն՝ եթե հարցն այդպես է դրվում, այստեղ ուղղակի մոռացվում է, որ հանրային ծառայողի գործունեության նպատակը հանրության կյանքի որակը բարելավելն է»:
Նա համաձայնեց, որ լավ մասնագետը պետական համակարգում ցածր աշխատավարձով աշխատանքի չի անցնի, բայց նաև նշեց, որ աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի հանրության համար:
«Ես իսկապես կուզենայի, որ այդ բարձրացումների հետ զգացվեր նաև տնտեսական իրավիճակի կտրուկ լավացում, սոցիալական բեռի թեթևացում: Եթե իրենց եկամուտը երկու անգամ ավելացել է, գոնե 1,5-2 անգամ պետք է բարձրանա նաև շարքային քաղաքացու եկամուտը: Ես տնտեսագետ չեմ, միգուցե տնտեսագիտական առումով ինձ կբացատրեն, որ եթե 10-15 տոկոս բարձրանում է շարքային քաղաքացու եկամուտը դա արդեն լավ է, բայց անձամբ կարծում եմ, որ այսպիսի բարձրացումը պետք է բերեր նաև պաշտոնյաների աշխատանքի շատ լուրջ բարելավման, որը կզգացվեր նաև հանրության կենսամակարդակի վրա»:
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հեռարձակեց 2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ իր ելույթներից մեկը՝ ի հավաստումն, թե պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոստացել է դեռ այն ժամանակ եւ ներկայումս միայն կատարում է իր խոստումը։ Ձայնագրությունում ասվում էր, որ պետք է հանրային ծառայության ոլորտի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեն և, Վ.Հոկտանյանի կարծիքով, այստեղ կարևոր հարց է առաջանում՝ արդյոք բոլորն իսկապես այդքան բարձր աշխատավարձ են ստանում ու դրա շնորհիվ շարքային քաղաքացու կյանքը բարելավվել է:
«Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: Եվ միգուցե ավելի ճիշտ կլիներ ինչ-որ կերպ համահերթեցում անել: Այսինքն` նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների գումարը: Նույն հեղափոխության ժամանակ մի շարք այլ խոստումներ նույնպես տրվում էին: Լավ, հանրային ծառայողի աշխատավարձի հետ կապված այդ մի խոստումը կատարվեց, բայց այլ խոստումներ էլ կային, որոնք իրար հետ փոխկապակցված են, օրինակ տնտեսական առաջընթացի, ներդրումների հետ կապված խոստումները»,-ասաց Հոկտանյանը:
Նա շեշտեց, որ շատ ավելի էականորեն պետք է բարձրացվեին բժիշկների, ուսուցիչների և մի շարք այլ մասնագիտությունների աշխատավարձերը, իսկ եթե բարձրացումներ չեն լինում, քաղաքացին եկամուտ չունի, ապա դա հանգեցնում է արտագաղթի:
«Այնպես որ մի կողմից փորձ է արվում լավ կադրերին պահել համակարգում, ընդ որում՝ ես չգիտեմ դա որքանով է հաջողվում, մյուս կողմից էլ դա բերում է արտագաղթի ուժեղացմանը, որովհետև եթե էապես չի բարելավվում շարքային քաղաքացիների վիճակը՝ մարդիկ հեռանում են երկրից: Այստեղ ընտրության հարց է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։
Այդուհանդերձ, եթե իշխանությունները կարեւորում են պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը, ինչու դա չի արվում օրենքով, այլ միայն քողարկված ձեւով՝ խրախուսումների տեսքով մեր հարցին ի պատասխան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ աշխատավարձի բարձրացման դեպքում անհրաժեշտ է փոխել աշխատավարձի գործակիցները, ինչը կհանգեցնի մեծ թվով հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացմանը, այստեղից էլ բյուջեի հետ կապված խնդիրներ կառաջանան:
«Չի բացառվում, որ այդ գումարի պարգևավճար լինելու շնորհիվ տնտեսական վիճակից ելնելով պաշտոնյաները դրանք որոշ ամիսներ չեն ստանա: Որքանով գիտեմ, այս եռամսյակի պարգևավճարները փոխանցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին: Հիմա եթե օրենքով այդ գումարը որպես աշխատավարձ սահմանված լիներ, չէին կարողանա դա փոխանցել կամ էլ պետք է պաշտոնական աշխատավարձից հանեին այդ գումարը»,- «Փաստինֆո»-ին ասաց Հոկտանյանը:
Նա շեշտեց՝ կառավարման տեսանկյունից ճիշտ ու ազնիվ մոտեցում կլիներ, եթե ոչ թե ամեն ամիս պաշտոնյաներին պարգևավճար տային, այլ բարձրացվեին աշխատավարձերը:
«Դրա համար երկու տարբերակ կա՝ կամ բազային տարբերակը, որի դեպքում բոլոր հանրային ծառայողների աշխատավարձը պետք է բարձրացվի, կամ միային պատգամավորների դեպքում գործակցի ավելացումն է: Անհասկանալի է թե ինչու այս քայլին չեն գնում, որովհետև կարող էին օրենքը, գործակիցը փոխել ու դրանով խնդիրը կլուծվեր»,-ասաց Հոկտանյանը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ