ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սեքսուալ» ախորժակ 04/18/2020 20:42 | Անցուդարձ
Սեռական և վերարտադրողական առողջության պահապանումը կախված է մի շարք գործոններից, որոնցից մեկն էլ սննդակարգն է:
Առաջին հերթին շատ կարևոր է ռացիոնալ սնվել, որը նշանակում է ՝ օգտագործել տարբեր տեսակի, սակայն չափավոր քանակի սննդամթերքներ, պահպանել դրանց օգտագործման հավասարակշռությունը, օգտագործել բավարար քանակության հեղուկներ (2-2.5 լիտր) և իհարկե զերծ մնալ սխալ դիետաներից:
Կան սննդամթերքներ, որոնց օգտագործումը բարձրացնում է սեռական և վերարտադրողական հնարավորությունները՝ նպաստելով որակյալ սեռական կյանքի երկարատև պահպանմանը:
Սեռական ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ:
Որո՞նք են այդ սննդամթերքները.
Ծովամթերքների ազդեցությունը սեռական առողջության վրա պայմանվորված է ֆոսֆորի, ցինկի և յոդի բարձր պարունակությամբ:
Բացի այդ, պարունակում են նաև ճարպաթթուներ(օմեգա 3,6), որոնք կարգավորում են ճարպային նութափոխանակությունը, կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, կարգավորում հորմոնալ հավասարակշռությունը, նպաստում բջիջների վերականգմանը, դանդաղեցնում ծերացման գործընթացները:
Ցինկը և ֆոսֆորը հանդիսանում են սեռական հորմոնների կարևոր բաղադրիչներից, կարգավորում են տեստոստերոնի մակարդակը, որը տղամարդկանց և կանանց սեռական ցանկությունն (լիբիդո) ապահովող գլխավոր հորմոնն է:
Բացի այդ, ցինկը կարևոր նշանակություն ունի սպերմատոզոիդների որակական ցուցանիշների պահպանման համար: Հետևաբար, անբավարարությունը կարող է անպտղության պատճառ դառնալ:
Ֆոսֆոր պարունակող աֆրոդիզիակները բարձրացնում են ոչ միայն սեռական ցանկությունը, այլ նաև սեռական ակտիվությունը, էրեկցիային հասնելու և պահպանելու կարողությունը:
Յոդը վահանգեղձի հորմոնների բաղադրիչ է, որն անհրաժեշտ է դրանց սինթեզի համար: Վահանագեղձի հորմոններն անմիջական ազդեցություն ունեն սեռական և վերարտադրողական ֆունկցիայի վրա: Հետևաբար վանագեղձի հիվանդությունների ժամանակ կարող են առաջանալ սեռական ֆունցիայի խանգարումներ, անպտղություն և այլն:
Ծովամթերքներից իրենց օգտակարությամբ հատկապես աչքի են ընկնում ոստրենները:
Տարբեր տեսակի մսամթերքներ (տավարի/հավի միս առանց կաշվի և յուղի), որոնց մեջ պարունակվող կարնիտինն ու Լ-արգինինը լավացնում են օրգանզիմի նյութափախանակային գործընթացները և օրգանների արյունամատակարարումը: Իսկ սեռական օրգանների արյունամատակարարման լավացումը դրական ազդեցություն ունի սեռական ֆունկցիայի իրականացման համար:
Վիտամին E կամ սեքս վիտամին -համարվում է հակաօքսիդանտ, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, լավացնում օրգանների արյունամատակարարումը, սեռական գեղձերի աշխատանքը, ինչպես նաև մասնակցում սեռական հորմոնների սինթեզին:
Պարունակությունը բարձր է ՝
-ընդեղենների/ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ/՝ թարմ վիճակում,
-բուսական յուղի,
-տարբեր տեսակի սերմերի (արևածաղիկ, կտավատ, քունջութ) մեջ և այլն:
B խմբի վիտամիններով հարուստ են հացահատիկները, որոնք օրգանիզմն ապահովում են էներգետիկ բալանսով, այդ թվում նաև սեռական էներգիայով:
Վիտամին D ապահովում է սեռական բջիջների աճն ու զարգացումը, ինչպես նաև բարձրացնում տեստոստերոնի պարունակությունը արյան մեջ: Քիչ քանակությամբ պարունակվում է ծովամթերքներում և կաթնամթերքներում:
Մրգեր և բանջարեղեններ
Մրգեր՝ նուռ, ելակ, դեղձ, բանան, անանաս, խնձոր, խաղող, սև հաղարջ, ցիտրուսներ:
Ելակը համարվում է ամենասեքսուալ միրգը: Այն լավացնում է արյունամատակարարումը, խթանում սպերմատոզորիդների արտադրությունը:
Նուռը մրգերի թագուհին է: Այն հարուստ է բազմաթիվ հանքանյութերով և վիտամիններով, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգտակար է էրեկցիոն դիսֆունկցիայի դեպքում, ինչպես նաև օգնում է կանանց մոտ մեղմել դաշտանադադարի երևույթները:
Բանանը լավացնում է էրեկցիան, սպերմատոզոիդների որակը և վերարտադրողական ֆունկցիան:
Բանջարեղեններից խորհուրդ է տրվում ՝ սոխ, սխտոր, լոլիկ, կաղամբ, բազուկ, գազար, սունկ,սմբուկ, ծաղկակաղամբ, նեխուր, ռեհան:
Ընդհանուր առմամբ մրգերն ու բանջարեղենները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք շատ օգտակար են օրգանզիմի համար: Սակայն չպետք է մոռանալ, որ չարաշահման դեպքում դրանք կարող են թողնել վնասակար ազդեցություն:
Մեղրը համարվում է ուժեղ աֆրոդիզիակ: Հարուստ է օգտակար նյութերով, լավացնում է նյութափոխանակային գործընթացները, նպաստում սեռական հորմոնների արտադրությանը՝ ազդելով սեռական ցանկության վրա: Հետևաբար մեղրը բարձրացնում է սեքսուալ էներգիան:
Շոկոլադը բնական հակադեպրեսանտ է: Այն խթանում է «ուրախության հորմոնների» ՝ դոֆամինի և սերոտոնինի արտադրությունը՝ բարձրացնելով տրամադրությունն ու սեռական ակտիվությունը:
Ցանկալի է նախապատվություն տալ դառը շոկոլադին:
Ինչ վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին, գոյություն ունի թյուր կարծիք, որ դրանց օգտագործումը բարձրացնում է սեռական ցանկությունը և խթանում սեռական ակտիվությունը: Ալկոհոլի օգտագործումը բացասաբար է անդրադառնում լյարդի ֆունկցիայի, սեռական հորմոնների արտադրության վրա, ինչպես նաև վնասում է նյարդային բջիջները: Խրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է սեռական անկարողության և անպտղության պատճառ դառնալ:
Ալկոհոլային խմիչքներից աֆրոդիզիակ է համարվում չափավոր քանակության կարմիր գինին, որը լավացնում է օրգանիզմի արյան շրջանառությունը, ինչպես նաև բարձրացնում սեռական ցանկությունը:
Սննդային ռացիոնում մեծացնելով այս սննդամթերքների օգտագործումը, կարող եք հնարավորինս երկար պահպանել սեռական և վերարտադրողական կյանքի լավ որակը:
Լուսինե Ստեփանյան
բժիշկ-սեքսոպաթոլոգ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից