Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Պարգևավճարների միջոցով լավ կադրերին համակարգում պահելու փորձը հանգեցնում է արտագաղթի ուժեղացմանը. Վարուժան Հոկտանյան 04/18/2020   19:11  |  ԼՐԱՀՈՍ

Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ ճիշտ կլիներ կատարել համահերթեցում, այսինքն՝ նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների աշխատավարձերը։

Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների ամենամսյա պարգեւավճարները կրկին դարձել են հանրային թոփ քննարկման առարկա։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ 30 տոկոս պարգեւավճար ԱԺ-ում  յուրաքանչյուր ամիս ստանում են բոլորը։ «Խրախուսումը խրախուսում, բայց դա պետք է համարել  որպես չֆիքսված աշխատավարձ ու բոլորն ստանան»,-ապրիլի 17-ին ասել է Ա.Միրզոյանը։

Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ ամեն ամիս պարգևավճար տրամադրելով պարգևավճարի իմաստն արժեզրկվում է. «Փաստացիորեն մենք այս 2 տարի է տեսնում ենք, որ ոչ թե պարգևավճար են ստանում պաշտոնյաները, այլ իրականում աշխատավարձ է բարձրացվել, սակայն ձևական առումով,  դե յուրե դա նշվում է որպես պարգևավճար: Պարգևավճար սովորաբար ստանում են շատ լավ արդյունքներ ցույց տալու համար, բայց  այս դեպքում այդպես չէ, այս դեպքում  բոլորը պարգևավճար  են ստանում։ Ես որևէ բացատրություն չեմ տեսել, թե ինչու, ինչ հաջողությունների  համար է նրանց պարգևավճար տրվել»,- ասաց փորձագետը:

Դիտարկմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաների համար բարձր աշխատավարձի ապահովումը իշխանություններն անհրաժեշտ են համարում՝ լավ կադրերին պետական համակարգում պահելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար՝ պարոն  Հոկտանյանը պատասխանեց. «Դեմ չեմ, թող շատ գումար ստանան, սակայն հարց է առաջանում արդյո՞ք նրանց աշխատանքի արդյունքում այնպիսի տնտեսական, սոցիալական բարեփոխումներ են եղել, որոնց արդյունքում նաև շարքային քաղաքացու եկամուտներն են բարձրացել։ Այսինքն՝ եթե հարցն այդպես է դրվում, այստեղ ուղղակի մոռացվում է, որ հանրային ծառայողի գործունեության նպատակը հանրության կյանքի որակը բարելավելն է»:

Նա համաձայնեց, որ լավ մասնագետը պետական համակարգում ցածր աշխատավարձով աշխատանքի չի անցնի, բայց նաև նշեց, որ աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի հանրության համար:

«Ես իսկապես կուզենայի, որ այդ բարձրացումների հետ զգացվեր նաև տնտեսական իրավիճակի կտրուկ լավացում, սոցիալական բեռի թեթևացում: Եթե իրենց եկամուտը երկու անգամ ավելացել է, գոնե 1,5-2 անգամ պետք է բարձրանա նաև շարքային քաղաքացու  եկամուտը: Ես տնտեսագետ չեմ, միգուցե տնտեսագիտական առումով ինձ կբացատրեն, որ եթե 10-15 տոկոս բարձրանում է շարքային քաղաքացու եկամուտը դա արդեն լավ է, բայց անձամբ կարծում եմ, որ այսպիսի բարձրացումը պետք է բերեր նաև պաշտոնյաների աշխատանքի շատ լուրջ բարելավման, որը կզգացվեր նաև հանրության կենսամակարդակի վրա»:

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հեռարձակեց  2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ իր ելույթներից մեկը՝  ի հավաստումն, թե պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոստացել է դեռ այն ժամանակ եւ ներկայումս միայն կատարում է իր խոստումը։ Ձայնագրությունում  ասվում էր, որ պետք է հանրային ծառայության ոլորտի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեն  և, Վ.Հոկտանյանի կարծիքով, այստեղ կարևոր հարց է առաջանում՝ արդյոք բոլորն իսկապես այդքան բարձր աշխատավարձ են ստանում ու դրա շնորհիվ շարքային քաղաքացու կյանքը բարելավվել է:

«Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: Եվ միգուցե ավելի ճիշտ կլիներ ինչ-որ կերպ համահերթեցում անել: Այսինքն` նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների գումարը: Նույն հեղափոխության ժամանակ մի շարք այլ խոստումներ նույնպես տրվում էին: Լավ,  հանրային ծառայողի աշխատավարձի հետ կապված այդ մի խոստումը կատարվեց, բայց այլ խոստումներ էլ կային, որոնք իրար հետ փոխկապակցված են, օրինակ տնտեսական առաջընթացի, ներդրումների հետ կապված խոստումները»,-ասաց Հոկտանյանը:

Նա շեշտեց, որ շատ ավելի էականորեն պետք է բարձրացվեին բժիշկների, ուսուցիչների և մի շարք այլ մասնագիտությունների աշխատավարձերը, իսկ եթե բարձրացումներ չեն լինում, քաղաքացին եկամուտ չունի, ապա դա հանգեցնում է արտագաղթի:

«Այնպես որ մի կողմից փորձ է արվում լավ կադրերին պահել համակարգում, ընդ որում՝ ես չգիտեմ դա որքանով  է հաջողվում, մյուս կողմից էլ դա բերում է արտագաղթի ուժեղացմանը, որովհետև եթե էապես չի բարելավվում շարքային քաղաքացիների վիճակը՝ մարդիկ հեռանում են երկրից: Այստեղ ընտրության հարց է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Այդուհանդերձ, եթե իշխանությունները կարեւորում են պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը, ինչու դա չի արվում օրենքով, այլ միայն քողարկված ձեւով՝ խրախուսումների տեսքով մեր հարցին ի պատասխան  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ  աշխատավարձի բարձրացման դեպքում անհրաժեշտ է փոխել աշխատավարձի գործակիցները, ինչը կհանգեցնի մեծ թվով հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացմանը, այստեղից էլ բյուջեի հետ կապված խնդիրներ կառաջանան:

«Չի բացառվում, որ այդ գումարի պարգևավճար լինելու շնորհիվ տնտեսական վիճակից ելնելով պաշտոնյաները դրանք որոշ ամիսներ չեն ստանա: Որքանով գիտեմ, այս եռամսյակի պարգևավճարները փոխանցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին: Հիմա եթե օրենքով այդ գումարը որպես աշխատավարձ սահմանված լիներ, չէին կարողանա դա փոխանցել կամ էլ պետք է պաշտոնական աշխատավարձից հանեին այդ գումարը»,-  «Փաստինֆո»-ին ասաց Հոկտանյանը:

Նա շեշտեց՝ կառավարման տեսանկյունից  ճիշտ ու ազնիվ մոտեցում կլիներ, եթե ոչ թե ամեն ամիս պաշտոնյաներին պարգևավճար տային, այլ բարձրացվեին աշխատավարձերը:

«Դրա համար երկու տարբերակ կա՝ կամ բազային տարբերակը, որի դեպքում բոլոր հանրային ծառայողների աշխատավարձը պետք է բարձրացվի, կամ միային պատգամավորների դեպքում գործակցի ավելացումն է: Անհասկանալի է թե ինչու այս քայլին չեն գնում, որովհետև կարող էին օրենքը, գործակիցը փոխել ու դրանով խնդիրը կլուծվեր»,-ասաց Հոկտանյանը:

 

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:34 17/04/2020  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը 1,5 մլն դրամի պարգեւավճար է ստացել․ «Հրապարակ»
09:36 08/04/2020  |  ՄամուլՓոթորիկ պատգամավորաց դասում. Նախարարները չե՞ն զրկվի պագեւավճարներից. «Հրապարակ»
16:30 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ստում է. նախորդ տարի տրվել է 20 մլրդի պարգեւատրում, որը կազմում է շուջր 58 մլն դոլար. Նարեկ Սամսոնյան
13:06 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ անգամ ընդգծում ենք, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների
09:19 19/03/2020  |  ՄամուլԱպրիլի պարգեւավճարները ֆոնդին կփոխանցեն. «Հրապարակ
17:04 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՈվ է վճարելու մասնավոր նպատակով օգտագործվող պետական ուղղաթիռի ծախսերի համար. մեկնաբանում է Վարուժան Հոկտանյանը
18:59 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան
20:01 22/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake
16:41 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք
18:14 16/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային կոռուպցիա չկա. Կարծում է Վարուժան Հոկտանյանը

Արխիվ

[]