Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հայ ուսանողուհին մնացել է Չինաստանում` Կորոնավիրուսի վարակի օջախի հարեւանությամբ. Ինքնամեկուսացման երեք ամիսները 04/18/2020   13:33  |  Անցուդարձ

Նաիրա Սահակյանը Չինաստանում ապրող այն եզակի հայերից է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստան չվերադարձավ և այս ողջ ընթացքում  Չինաստանում մեկուսացված մնաց: Նաիրան ապրում է Հենան նահանգի Ջենջու քաղաքում, որը գտնվում է Հուբեյ նահանգի հարևանությամբ, որտեղ տարեվերջին բռնկվեց կորոնավիրուսը: Սովորում է Ջենջուի պետական համալսարանի չինարեն լեզու, արվեստ, ասիական պատմություն ֆակուլտետում: Մեզ հետ զրույցում Նաիրան պատմել է ինքնամեկուսացման երեք ամիսների, այդ ընթացքում նրա մտորումների, ձեռք բերած փորձի և կարանտինից հետո աստիճանաբար բնականոն կյանքին վերադառնալու մասին:

Շաբաթական միայն երկու անգամ կարող էին տնից դուրս գալ, այն էլ 15-20 րոպեով

Համալսարանում արձակուրդ էր և արդեն չինական Նոր տարին էր մոտենում, երբ սկսվեց այդ ամենը: Համալսարանի զանգահարեցին ինձ ու ասացին, որ եթե Հայաստան չեմ վերադառնալու, ապա ունեցածս գումարով հնարավորինս շատ ուտելիք գնեմ: Վախեցա և սկսեցի բավական շատ նպարեղեն ու նմանատիպ սննդամթերք գնել: Դա ճիշտ որոշում էր, որովհետև մոտ 1.5 շաբաթ այն ինչ անհրաժեշտ էր, սուպերմարկետներում չէինք գտնում: Եվ սկսվեց մոտ երեք ամիս տևողությամբ մեկուսացման շրջանը: Շաբաթական ընդամենը երկու անգամ կարող էինք տանից դուրս գալ, այն էլ 15-20 րոպեով: Հեռախոսի մեջ առկա QR կոդը սկան էինք անում և այդկեչպ դուրս ու ներս անում: Անձնագրի կարիք չկար, քանի որ անձնական բոլոր տվյալներն այդ կոդի մեջ էին: Այդ ընթացքում պետք է արագ գնայիքն մոտ գտնվող սուպերմարկետ, կատարեինք մեր գնումները և հետ վերադառնայինք: Պահակները հսկում էին ամեն ինչ և շատ խիստ էր, ինչը թեև ճնշող էր ու տհաճ, բայց հենց այդ խստությունը փրկեց մեզ: Այս ողջ ընթացքում պետությունը բավականին լավ վերաբերվեց օտարերկրացիներին, ինչի շնորհիվ ամբողջ ընթացքում ինձ ապահով էի զգում: Օրական 6-ից 8 անգամ քլորով կամ այլ քիմիական նյութերով պարտադիր փողոցները լվանում էին: Քանի որ օդը չոր է, մոտ 12 անգամ հատուկ սարքով ջուր էին բաց թողնում, ինչը մինչև վիրուսն էլ անում էին: Այս ընթացքում հասցրեցի ընկերանալ նաև մեր շենքի պահակների հետ: Ամեն անգամ, երբ դուրս էի գալիս, նրանք էլ դուրս էին գալիս, նստում փողոցում ու սպասում իմ և շենքի ցանկացած բնակչի վերադարձին` այդկերպ վտանգելով իրենց կյանքը: Որպես շնորհակալություն նրանց հաճախ թխվածք կամ հյութ էի հյուրասիրում:

Հայաստան վերադառնալիս վարակվելն ավելի հավանական էր, չէի ուզում ինձ հետ վարակ բերել

Սկզբում ծնողներս շատ էին անհանգստանում, հորդորում էին հետ վերադառնալ, սակայն մնացի այստեղ և այժմ հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Այս պարագայում վախն ավելի շատ խանգարում է, քան օգնում: Գրեթե բոլոր թռիչքները հետաձգվում կամ չեղարկվում էին: Օդանավակայանում այդքան մարդկանց մեջ ժամերով և նույնիսկ օրերով սպասելու ընթացքում վարակվելու հավանականությունն ավելի մեծ էր: Բացի այդ կարծում եմ` նման պահերին չպետք է էգոիստի նման մտածել, որ ընտանիքի կողքին պետք է լինես: Չէի ուզում ընտանիքիս վարակել, ինձ հետ վարակ բերել: Այս պարագայում միայն ինքդ քո կյանքի համար չէ, որ պատասխանատու ես: Բացի այդ Չինաստանն ինձ համար երկրորդ տուն է դարձել: Արդեն երկու տարի է այստեղ եմ ապրում և դժվար էր մտածել Չինաստանը լքելու մասին: Որոշեցի այստեղ ընկերներիս հետ պայքարել վիրուսի դեմ: Ինձ համար ցավալի է, երբ մարդիկ ասում են` վիրուսը չինական է, չինացիներից է սկսել: Այո վիրուսը Չինաստանում է սկսվել, բայց Չինաստանից դուրս չինացիների պատճառով չի տարածվել: Պարզապես վիրուսի բռնկումից հետո օտարերկրացիները շտապեցին գնալ իրենց երկրներ, իսկ գնացողների մեծ մասն արդեն վարակված էր:

Մենք չենք հասկացել` ինչի միջով ենք անցնում և պատկերցում չենք ունեցել` վիրուսը կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել

 Այժմ, երբ հետ եմ նայում, հասկանում եմ` ինչ դժվար է եղել: Ամեն ինչ այլ է, երբ ընտանիքի կողքին ես լինում, իսկ այստեղ մենակ էի և միայն հեռախոսով էի կարողանում շփվել ընկերներիս հետ: Ինձ օգնեց շունիկս` Վիվին: Երեք ամիս տանը փակված լինելն իր դրական կողմերն ուներ նաև: Այս ընթացքում ավելի շատ կապվեցի արվեստի հետ, սկսեցի կրկին նկարել, երգել, պարեր բեմադրել և նույնսիկ գրել այս ողջ ընթացքի մասին: Ռեժիմս, սակայն, խախտվել է:Մինչև հիմա չեմ հասկանում` երբ պետք է քնեմ, երբ` արթնանամ: Գիշեն ու ցերեկը խառնվել են: Բավականին սթրեսային էր, ինչի պատճառով նկատում եմ, որ հիմա ավելի շատ ձգտում եմ մենակ մնալ, մելանխոլիկ եմ դարձել: Բայց միշտ ակտիվ կյանքով եմ ապրել և շփվող եղել: Այժմ երբ ռեալ կյանքում պետք է ընկերներով հանդիպենք, մեկ ժամից ավել չենք կարողանում միասին մնալ: Մեկուսացման ժամանակ, քանի որ չկար ինչ-որ մեկն, ում հետ կարող էի զրուցել, գուցե ծիծաղելի հնչի, բայց ժամանակ առ ժամանակ հայելու մեջ էի նայում և ինքս ինձ հետ խոսում, որ չմոռանամ` մարդն ինչ տեսք, դեմք ունի: Այդ օրերին անգամ փողոց դուրս գալիս չէիր կարող մարդկանց դեմքը տեսնել, որովհետև բոլորն ակնոցներով, դիմակներով էին: Վերջին երկու շաբաթը սթրեսի պատճառով անգամ չէի կարողանում հաց ուտել: Ստամոքսս որոշել էր «բոյկոտել», քնել էլ չէի կարողանում: Չինաստանում չինական WeChat կայքում հայերի խումբ ունենք, որտեղ օրվա մեջ մեկ ժամ խաղեր էինք խաղում հայերով: Մնացած ժամանակ էլ ֆիլմեր էի դիտում, կարդում գրքեր ու ինքնազարգացմամբ զբաղվում: Ինձ թվում է` այդ վիճակում մնալն ավելի հեշտ էր, քան դրանից հետոն: Երբ տանն էի, արդեն սվորել էի, որ այս տարածքից չեմ կարող դուրս գալ, իսկ հիմա երբ դուրս եմ գալիս տնից` անընդհատ մտածում եմ, որ հիմա ժամը կմոտենա ու դռները կփակեն: Արդեն ռեֆլեքս է ձևավորվել: Իրականում մենք պարզապես չենք հասկացել` ինչի միջով ենք անցել: Պատկերացում չունեինք, որ այս վիրուսը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել: Հիմա ինչ-որ չափով մարդիկ գիտեն` ինչի դեմ են պայքարում: 

Մինչ այս բոլորս կլանված ենք եղել աշխատանքի, ուսման մեջ, սակայն երջանկությունը միայն այդ ամենով չի սահմանափակվում

Խանութները, ռեստորանները, մոլերն արդեն բաց են մեզ մոտ: Միայն ժամացի կենտրոնները դեռևս չեն աշխատում, քանի որ վիրուսը 100 տոկոսով դեռ չի վերացել: Հուսանք` այս ամենը շուտ կանցնի և մարդիկ ստիպված չեն լինի երկար տանը մնալ, բայց որքան էլ մնան, թող փորձեն ճանաչել սեփական անձը և այս ժամանակը ռացիոնալ օգտագործեն: Ինքս այժմ ուզում եմ վայելել կյանքն այն գույներով, որով կա: Մինչ այս բոլորս կլանված ենք եղել մեր աշխատանքի և ուսման, գումար վաստակելու մեջ, սակայն երջանկությունը միայն այդ ամենով չի սահմանափակվում: Ցանկանում եմ ավելի շատ ճամփորդել, ավելի շատ բան սովորել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:59 18/04/2020  |  ԿորոնավիրուսԵթե այս տեմպը շարունակվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000. Արսեն Թորոսյան
10:56 18/04/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 1248-ի
10:31 18/04/2020  |  ԿորոնավիրուսԹրամփը հայտարարել է, որ համաճարակի պատճառով գրեթե չի լքում Սպիտակ տունը. Գազետա.ռու
10:26 18/04/2020  |  ԿորոնավիրուսԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են կես միլիոնը. worldometers.info
09:56 18/04/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ․ Փաշինյան
00:07 18/04/2020  |  ԿորոնավիրուսՊարետի որոշման մեջ փոփոխություն է կատարվել. Արցախի Տեղեկատվական շտաբ
23:45 17/04/2020  |  ԿորոնավիրուսՍտեփանակերտում բուժաշխատողի ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են. ԱՀ ԱՆ
23:26 17/04/2020  |  ՄարզականՄշտապես հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսում ենք մեր ընկերների հետ. Մխիթարյան
22:36 17/04/2020  |  ԿորոնավիրուսԻնչպես խուսափել կորոնավիրուսով վարակվելուց. գիտնականների նոր տվյալները. Nypost.
21:04 17/04/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Արխիվ

[]