ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր պատասխանատուն եղել է և կա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը.Ալումյան 04/18/2020 15:07 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Պաշտպանական կողմը պատշաճ ձևով չի ծանուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը մայիսի 8-ին նշանակվելու մասին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ բանավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը չի կարելի համարել պատշաճ ծանուցում և նման ձևով մարդկանց տեղեկացնելը համարում է անընդունելի և ամոթալի:
«Ես չունեմ պաշտոնական որևէ տեղեկություն, թե դատական նիստը քանի օրով է հետաձգվել և երբ է նշանակված հաջորդ դատական նիստը: Ես ունեմ բանավոր աղբյուրներից տեղեկություններ, որոնք չի կարելի համարել պատշաճ ծանուցում: Դատավորը մեզ խաշի չի հրավիրում, որպեսզի այդպիսի բանավոր հրավերները համարվեն պատշաճ: Նույնիսկ խաշի հրավիրելիս պահպանվում են ֆորմալ կողմերը, իսկ այս ձևով մարդկանց տեղեկացնելը, թե երբ է լինելու հաջորդ դատական նիստը, համարում եմ անընդունելի եւ ամոթալի: Հետևաբար ես չեմ կարող վստահ լինել, որ դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ ուրբաթ օրը դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի , բայց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը չի քննել, թեև համապատասխան միջնորդությունները մուտքագրված են եղել մարտի 16-ին և մարտի 24-ին:
Նրա խոսքով՝ այս ամենի գլխավոր պատասխանատուն եղել է և կա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ով ԲԴԽ որոշման համաձայն պարտավոր էր միջնորդությունների քննությունը փոխանցել մեկ այլ դատավորի՝ հաշվի առնելով, որ Աննա Դանիբեկյանի կողմից այդ միջնորդությունների քննությունը կարճ ժամկետում անհնարին էր: Ալումյանը գտնում է, որ վաղ, թե ուշ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կենթարկվի պատասխանատվության՝ կլինի քրեական, թե կարգապահական պատասխանատվության տեսքով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։ Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ