ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անտոկոս վարկն անհրաժեշտ է, բայց դեռ բավարար պայման չէ գյուղատնտեսությունը զարգացնելու համար. փորձագետ 04/18/2020 11:22 | Տնտեսություն
Եթե կառավարությունը գյուղացիների հանդեպ պարտավորություն ստանձնի, որ ամբողջ գյուղացիների արտադրանքը կփորձի իրացնել, ապա դա կբերի գյուղատնտեսական արտադրանքի անհավասարաչափ աճի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին խորհրդական, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը` պատասխանելով հարցին արդյոք անտոկոս վարկերից բացի լավ չէր լինի, եթե կառավարությունը գյուղացիներին վստահեցներ, որ իրենց արտադրած բնամթերքը սպառելու խնդիր չեն ունենա:
«Այդ դեպքում վերաբաշխումն անհավասարաչափ կլինի: Ենթադրենք վարունգ աճեցնելն ավելի հեշ կլինի, գյուղացիներն ամբողջ Հայաստանով վարունգ կաճեցնեն, որը գերազանցում է պահանջարկը և կսկսեն բոյկոտել, պետությունից պահանջել, որ պետությունը գնի: Բայց պետությունը եթե ավել քանակի վարունգ գնի, ինչպես է կարողանալու այն սպառել: Բացի այդ երբ պետությունը պարտավորվի գնել գյուղատնտեսական ողջ արտադրանքը, ապա դա կբերի գների բարձրացման: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանում գյուղատնտեսությունը կդառնա ավելի ոչ շահավետ և արտահանման ծավալները մեծ քանակությամբ կնվազեն»,-ասաց փորձագետը` հաելելով, որ եթե օրինակ մեղրի ինքնարժեքը 1500 դրամ է, իսկ պետությունը պարտավորվել է գնել այն 3000 դրամով, ապա այն տնտեսվարողը, որը կարող է 1700, 1800 դրամով մեծ քանակությամբ մեղր արտահանել, բնականաբար այդ տնտեսվարողն այլևս ցածր մարժայով չի արտահանի, քանի որ պետությունն իրենից մեծ գնով է այն վերցնում: Փորձագետի վստահեցմամբ դա կհանգեցնի կոլապսի և այդպես չի կարող լինել: Առհասարակ պետությունը չպետք է միջամտի տնտեսական մրցկացությանը:
Դիտարկմանը, որ ունենք պարենային անվտանգության խնդիր, Հարություն Մնացականյանը նկատեց` այդ խնդիրն այլ կերպ կարելի է լուծել. «Բոլորն ուզում են` պետությունն օգնություն տա, բայց միայն պետությունից օգնություն ակնկալելը սխալ է: Մեզ մոտ, եթե գյուղացին լիներ ֆերմեր, ապա կուզեր` պետությունն այնպիսի հնարավորություններ ստեղծեր, որ իր հատիկաընդեղնից սկսած մնացած ապրանքի ինքնարժեքը ցածր լիներ: Այսօր ամենատարածված հարցադրումներից մեկն է, որ սահմանը փակեք Թուրքիայից վարունգ չկա, մեր ջերմատնային տնտեսությունները կարողանան վարունգը մի քիչ բարձր գնով իրացնել: Սա ամենասխալ արտահայտությունն է, ոչ թե պետք է պետությունը փորձի սահման փակել, որ ֆերմերն այստեղ թանկ գնով վարունգ իրացնի, ինչը գյուղատնտեսության դեգրադացման է բերելու: Այսինքն երբ գյուղացին տեղական շուկայում կարողանա թանկ վաճառել, չի փորձելու մտածել արտահանման, նոր շուկաների մասին և լճանալու է: Պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որ օրինակ ջերմատնային արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր լինի, քան օրինակ Թուրքիայում»,-ասաց փորձագետը` ընդգծելով, որ այնպիսի մեթոդներ պետք է մշակել, այնպիսի սորտեր ստանալ, որ Հայաստանի կլիմային, միջավայրին հարմարված լինի արևային օրերին և կարողանան օրինակ լոլիկի ինքնարժեքը հունվարին ստանալ ոչ թե 450, այլ 90 դրամ:
Անդրադառնալով գյուղատնտսության ոլորտի համար նախատեսված հակաճգնաժամային ծրագրերին` Հարություն Մնացակնայանն ընդգծեց` դրանք երկարաժամկետ, հեռանկարային, լավ են, բայց պետությունը դրան զուգահեռ պետք է փորձի ծրագրեր մշակել գյուղմթերքների ինքնարժեքի իջեցման համար. «Թե' բուսակերների, թե' կենդանիների առումով պետք է ստանալ տեղական հարմարված սորտեր և այդ սորտերով փորձեն Հայաստանում ինքնարժեքն իջեցնել: Միայն դա կարող է խթանել գյւողատնտեսության զարգացմանը: Օրինակ հատիկաընդեղենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Բոլորն ուզում ցորեն ցանել իրենց հողակտորում: Եթե այս տարի անտոկոս վարիկ վերցրեցին, ցանեցին, ճիշտ չմշակեցին, լավ սորտեր չունեցան, նորմալ բերք չստացան ու վնաս կրեցին: Արդյունքում ստացվում է` անտոկոս վարկն իրենց ավելի շատ վնաս տվեց, քան օգուտ»,-ասաց Հարություն Մնացականյանը` նկատելով, որ անտոկոս վարկն անհրաժեշտ է, բայց դեռ բավարար պայման չէ գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Անհրաժեշտ են կոմպլեքս միջոցառումներ, ճիշտ ուղղորդումներ և գյուղատնտեսական ճիշտ քաղաքականություն:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով