ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուստամ ջան, իրավապահների համար անպայման դասընթաց արա, քննարկի, բացատրի. Արփինե Հովհաննիսյանը՝ նախարարին 04/17/2020 14:04 | Մեկնաբանություն
Խորհրդարանը ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը ու ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Ապօրինի գույքի բռնագանձման, իրավապահների պահվածքի, պատգամավորների անիմաստ ու անտեղյակ հրճվանքի մասին ԿԱՄ Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա։
Եթե հիշում եք` մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ, որ իշխանական ողջ ճամբարից այս նախագծից տեղյակ միակ մարդը` նախարար Բադասյանը դրսևորել է որոշակի խելամտություն՝ արձագանքելով որոշ առաջարկների և որոշակի փոփոխություններ մտցնելով: Այսպես`
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի: Սա համադարման չէ, բայց էլի դրական է` հաշվի առնելով, որ ժողովրդի վարչապետը հանձնարարել է մարդկանց վարորդներից մինչև օգնական ու խորհրդական ստուգել ու գույք խլել:
2. Փոփոխությունների արդյունքում հստակեցվեց բարեխիղճ ձեռք բերողի (այսինքն անձի, ով չգիտեր ու չէր կարող իմանալ, որ իր ձեռքբերածը ապօրինի է) ապացուցման շեմը։ Այդ անձի դեպքում գույքը ՉԻ ԿԱՐՈՂ վերցվել, եթե իհարկե պետությունը չապացուցի, որ բարեխիղճ ձեռքբերողը սկզբնական սեփականատիրոջ խախտումների մասին գիտեր կամ պարտավոր էր իմանալ: Ի՞նչ է սա նշանակում: Եթե անձը, օրինակ, գույքի գնման պահին որևէ պաշտոն չի զբաղեցրել կամ թեկուզ զբաղեցրել է ու որևէ այլ անձից օրինական, հիմնավորված եկամուտով գնել է ասենք հողատարածք, ապա նրանից գույքը չի կարելի վերցնել, եթե օրինակ ապացուցվի, որ առաջին (նախկին սեփականատերը) ձեռքբերելիս ապօրինի է ձեռքբերել կամ աճուրդի կամ մրցույթի ժամանակ թերություններ են եղել եւ այլն, բայց հաջորդ սեփականատերը չի իմացել այդ մասին: Սա շեշտում եմ հատուկ` քանզի ժողվարչապետի ցուցումների հիման վրա «մարադյորության» հակված առանձին իրավապահներ սկսել են ահաբեկել մարդկանց ու սպառնալ: Մեկ անգամ ասել եմ իրավապահներին, հիմա էլ կրկնում եմ` բացի ժողվարչապետի ու իր թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվությունից դուք ևս իրավական ու անձնական պատասխանատվություն եք կրելու այս օրենքը ԱՊՕՐԻՆԻ կիրառելու համար:
3. Ուսումնասիրություն իրականացնելու ժամանակահատվածը սահմանվել է որոշման կայացմանը նախորդող տաս տարին, (2010-2020) բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող է ընդգրկել մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածը: Այս փոփոխությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` քաղաքական և իրավական: Քաղաքական իմաստով ուսումնասիրությունից դուրս է մղվում նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլը` իր աղմկահարույց սեփականաշնորհումներով ու մասնավորեցումներով, կոռուպցիոն տարբեր գործարքներով, թալանի ամենատարբեր դրսևորումներով: Ստացվում է` անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել, եթե անգամ ցանկանա: Սակայն իրավական տեսանկյունից լուծումը հասկանալի է: Մինչև 2011 թվականը մեր երկրում չի եղել պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստացման և մի շարք այլ կարևոր օրենքներ ընդունվել են ավելի ուշ, ուստի, եթե իրավական տեսանկյունից ուսումնասիրությունը ընդգրկեր ավելի լայն ժամանակահատված, սա նշանակում է, որ մենք հարյուրից հարյուր դեպքով պարտություններ էին ունենալու ՄԻԵԴ-ում` վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու պատճառով: Ամփոփելով ասեմ՝ եթե իշխանությունը այս խիստ վտանգավոր գործիքը որոշել է կիրառել համատարած ու իրենց պարգևավճարների ու վոյաժների համար սեփականազրկել բոլոր քաղաքական օպոնենտներին կամ Փաշինյանի վախերի հնարավոր սուբյեկտներին, ապա հիասթափեցնեմ: Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը: Դրա եղանակների մասին և ոչ միայն կխոսեմ երկուշաբթի օրվա եթերում:
Հ.Գ. Ռուստամ ջան, (հիշում ես չէ՞ չեմ քծնում) իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստի, քննարկի, բացատրի: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ