Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ռեժիսոր. «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ՀՀ պաշտոնյաների գործողություններն անուղղելի վնաս են հասցրել ՀՀ-ի վարկանիշին 04/17/2020   19:00  |  Մեկնաբանություն

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակին։ 

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանին

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին

ՀՀ Մշակույթի նախարարի նախկին ժ․պ․ Նազենի Ղարիբյանի և Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանի կողմից ապօրինի գոծողությունների արդյունքում մի շարք, այդ թվում արտասահմանյան մասնավոր կինոընկերությունների հասցրած 62,4 մլն ՀՀ դրամի, ՀՀ Պետական բյուջեին հասցրած 23 մլն ՀՀ դրամի վնասի և միջազգային պայմանագրերով նախատեսված 180 մլն ՀՀ դրամի ներդրումների սառեցման մասին

Նախապատմություն

2015թ-ի օգոստոսին իմ հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը՝ ամբողջ բյուջեի (312մլն ՀՀ դրամ) 28,2%-ի չափով (88մլն ՀՀ դրամ) պետական աջակցություն ստանալու նպատակով։

2015թ-ի նոյեմբերին կինոկենտրոնի տնօրենը նամակով տեղեկացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է Հայտը և կինոկենտրոնը 2016-2018թթ-ին կաջակցի կինոնախագծին։ Կինոկենտրոնը նախ առաջարկել է 88մլն ՀՀ դրամի մեկ ամբողջական Պայմանագիր, սակայն հետագայում, հղում անելով ՀՀ պետական բյուջեից տրվող գումարների գործընթացին, առաջարկել է կիսել գումարը ըստ աշխատանքների ժամանակացույցի և ամեն տարվա համար կնքել նոր Պայմանագիր։

2016-17թթ-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը, Հայկական «Շարմ Հոլդինգ», «Ապոթեոզ», Բուլղարական «Ժելֆիլմ», Գերմանական «Քլևեր պրոդաքշն» կինոընկերությունների մասնակցության շնորհիվ համալրել է ֆիլմի ամբողջ բյուջեն և սկսել է կինոնախագծի նկարահանումները։

Կինոկենտրոնը կինոընկերությանը փոխանցել է 2016թ-ին՝ 8մլն ՀՀ դրամ, 2017թ-ին՝ 15մլն ՀՀ դրամ, որից 5 մլն դրամը ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պահանջով վերցվել է ֆիլմից, վերադարձնելու պայմանով, և ուղղվել է պետական այլ միջոցառման, սակայն չի վերադարձվել (այս փաստի կապակցությամբ ՀՀ քննչական մարմինների կողմից սթ․ մարտի 31-ին հարուցվել է թիվ 10105020 քրեական գործը, որի շրջանակներում ես ներգրավված եմ որպես տուժող)։

Չնայած վերոնշյալ խոչընդոտի, մեր ընկերությունը կարողացել է ներգրավել հավելյալ, հիմնականում վարկային միջոցներ, 2017թ-ի ֆիլմի արտադրության ժամանակացույցով նախատեսված նկարահանումներ իրականացնելու համար։

2018թ-ին կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանը, հրաժարվելով կատարել նախկին գեղարվեստական խորհրդի որոշումը, առաջարկել է, կրկին Հայտ ներկայացնել իր կողմից ձևավորած նոր հանձնաժողովին, իսկ Նազենի Ղարիբյանի Հանձնաժողովը հրաժարվել է քննարկել այդ Հայտը, հղում անելով կինոկենտրոնի նոր կանոնակարգին, անտեսելով, որ կինոկենտրոնի 2018թ-ի մարտ ամսին ընդունած կանոնակարգի վատթարացնող նորմը չի կարող հիմք հանդիսանալ 2015թ-ից սկսված ֆիլմի արտադրությունը կասեցնալու համար։

2019թ-ին, ի պատասխան կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության դեմ մեր դատական Հայցերի, կինոկենտրոնի տնօրենի ժպ․-ի կողմից գրված նամակի հիմքով մեր ընկերության դեմ հարուցվել է թիվ 10101319 քրեական գործը (որը սթ․ մարտի 31-ին կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով) և որին հղում անելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նամակ է ուղարկել ֆիլմի միջազգային ներդրողներին՝ մեր ընկերության հետ, մինչև քրեական գործի ավարտը, համագործակցությունը դադարեցնելու առաջարկով։

Խնդիր

2017 թ-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության մի շարք, այդ թվում միջազգային պայմանագրերի համաձայն, կատարվել են ներդրումներ, որոնց արդյունքում նկարահանվել է ֆիլմի 44 րոպե տևողությամբ նյութ, որը մոնտաժվել և գունամշակման է ենթարկվել։ Նկարահնումները պետք է շարունակվեին և ավարտվեին 2018թ-ին, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժպ․ Շուշանիկ Միրզախանյանի և ՀՀ մշակույթի նախարարի ժպ․ Նազենի Ղարիբյանի գործողությունների արդյունքում, նկարահնումները դադարեցվել են։

«Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության մեջ միջազգային պայմանագրերով նախատեսված շուրջ 180 մլն ՀՀ դրամի ներդրումները սառեցվել են, իսկ արդեն արված 62,4 մլն ՀՀ դրամի կատարված աշխատանքների արդյունքը՝ 44 րոպե նկարահանված նյութը, դարձել է ֆիլմում հետագա օգտագործման համար անհնարին՝ նկարահանված դեռահաս հերոսների տարիքի փոփոխության պատճառով։

Մեր ընկերությանը հասցվել է առավել խոշոր չափերի նյութական վնաս՝ կասեցվել է ֆիլմի արտադրությունը, սահմանափակվել է մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունը, վնասվել է մասնագիտական վարկը և հեղինակությունը։ Միայն գույքային, նյութական վնասների մասով կորուստները կազմել են՝
ՀՀ պետական բյուջեից՝ 23 միլիոն ՀՀ դրամ,
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն, Հայաստան՝ 7 միլիոն ՀՀ դրամ
ԺելՖիլմ, Բուլղարիա՝ 44 000 եվրո, կամ՝ 24,2 միլիոն ՀՀ դրամ
Քլևեր պրոդաքշն, Գերմանիա՝ 15 000 եվրո, կամ՝ 8,2 միլիոն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով «Տատիկիս վարսերը» կինոնախագծի հանդեպ միջազգային, մասնավորապես Եվրոպական կինոկառույցների ուշադրությունը և որպես միջազգային համատեղ արտադրության շուրջ քսան տարվա փորձառություն ունեցող ֆիլմարտադրության ոլորտի պրոֆեսիոնալ, վստահեցնում եմ ձեզ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները անուղղելի վնաս են հասցրել, ոչ միայն մեր ֆիլմին, այլ ՀՀ-ի, որպես կինոարտադրության մեջ վստահելի գործընկեր երկրի, վարկանիշին։

Մեր ընկերության դեմ գրված դիմումի հիմքով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական գործի դեմ մեր կողմից ձեռնարկվող իրավական գործընթացների և ՀՀ դատարաններում մեր կողմից վարվող դատերի ընթացքից անկախ, ես ակնկալում եմ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի դեմ ՀՀ պետական երկու կառույցների ղեկավարների անօրինական գործողությունները կդառնան ձեր ղեկավարած կառույցների քննության առարկա։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես և իմ միջազգային գործընկերները ակնկալում ենք ձեր գնահատականը՝ ՀՀ ում գործող անկախ կինոընկերության դեմ սանձազերձած այս անօրինական արշավի հանդեպ։

Ես ակնկալում եմ, որ ՀՀ պետական կառույցները, մասնավորապես ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է նամակով դիմի «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային ներդրողներին, մեր ընկերության դեմ հարուցած քրեական գործը, որպես ցավալի սխալ ներկայացնելու և մեր ընկերության դեմ ՀՀ պետական կառույցների կողմից անօրինական գործողությունները հետագայում բացառելու բովանդակությամբ։

Հարկ եմ համարում հավելել, որ համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս գրառումը կհամալրվի փաստաթղթերով և քաղաքացիական հայցի տեսքով կներկայացվի դատարան՝ ձեր կառույցների կողմից ներկայացվածի վերաբերյալ տեղեկացված լինելու և պատշաճ վերաբերմունք չդրսևորելու մասին տեղեկությամբ»,- նշված է Հ.Գալստյանի գրառման մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]