Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով վեբինարի 04/17/2020   13:15  |  ԼՐԱՀՈՍ

«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին:

«Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով: Հեռավար վեբինարները նախատեսված են «The Monthly Barometer»-ի համայնքի համար, որի կազմում են միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ, հայտնի փորձագետներ ու վերլուծաբաներ։

Իր ելույթում խոսելով ժամանակակից աշխարհի ռիսկերի մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նկատել է, որ մենք մուտք ենք գործել նոր աշխարհ և պետք է կարողանալ ապրել այդ աշխարհի կանոններով. «Աշխարհը փոխվել է, և, ինչ-որ առումով, մենք սկսեցինք դա նկատել համավարակի պատճառով: Աշխարհի զարգացման դասական ձևերը փոխվել են, հատկապես փոխվել է գլոբալ ռիսկերի դասական վարքագիծը՝ դառնալով ավելի ու ավելի քվանտային»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ շատ ռիսկեր, ինչպես համավարակը, նույնպես քվանտային վարքագիծ են դրսևորում՝ հայտնվելով մեկ Չինաստանում, մեկ՝ Եվրոպայում։ «Աշխարհը փոխվել է, և համավարակը, հավանական է, որ արագացնի դասական աշխարհի վերափոխումը քվանտային աշխարհի։ Համավարակի կամ ֆինանսական ճգնաժամերի, տարբեր այլ ռիսկերի դեմ պայքարելու համար մենք պետք է սկսենք փոխել մեր ապրելակերպը։ Եթե սկսենք մտածել այս աշխարհի մասին՝ որպես քվանտայինի, ապա կգտնենք իրերի բացատրության տրամաբանությունը, կկանխատեսենք դրանք, իհարկե, որոշակի հավանականությամբ,-նշել է նախագահ Սարգսյանը։ - Այս աշխարհը փոփոխվում է և շատ ավելի արագ է փոփոխվելու, քան մենք նույնիսկ կարող ենք երևակայել։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե սկսենք մտածել այն ամենի մասին, ինչ ունեինք կորոնավիրուսից առաջ, ապա ուղղակի ժամանակ կվատնենք։ Վիրուսը կարող է կրկին վերադառնալ և ունենալ նույն կամ բոլորովին այլ տեսք՝ համացանցային վիրուսի, համաշխարհային հաքերության և այլն: Եվ ամեն ինչ նորից կանգ կառնի։ Մենք պետք է սկսենք կրկին մտածել, թե ինչպես է այս աշխարհն առաջ ընթանալու, և դասեր քաղենք դրանից։ Մենք պետք է ընդունենք, որ խոսքն ընդհանրապես վիրուսի մասին չէ։ Վիրուսը, այո, ողբերգական դրսևորում է, որը հազարավոր կյանքեր է խլել։ Յուրաքանչյուր կառավարություն, ներառյալ մեր երկրինը, այսօր պայքարում է վիրուսի դեմ։ Սակայն արդյունքում մենք միայն կենտրոնանում ենք վիրուսի վրա՝ այն ընդունելով որպես պատահար, որը երբեք չի կրկնվելու։ Այստեղ է, որ մենք սխալվում ենք։ Սա նոր աշխարհ է, որում մենք պատրաստվում ենք ապրել և պետք է պատրաստ լինենք ընդունել այն, պետք է պատրաստ լինենք հաջորդներին»։

Նախագահի խոսքով՝ այս նոր աշխարհում արտաքին դաշտերը կարող են մեզ ուղղորդել, և, հնարավոր է, մենք դա նույնիսկ չզգանք։ «Իհարկե, մենք պետք է պայքարենք համավարակների դեմ։ Այն մեզ հիշեցնում է, որ շատ դեպքերում, հնարավոր է՝ մենք ավելի շատ ենք ճանապարհորդել, քան անհրաժեշտ էր։ Հնարավոր է՝ մենք կարող ենք բիզնեսով, քաղաքականությամբ զբաղվել առանց ճանապարհորդելու։ Ամեն առավոտ, երբ ես իմ տան պատշգամբից նայում եմ Արարատ լեռանը, այն ավելի պարզ է երևում, քանի որ Երևանում օդն ավելի մաքուր է դարձել, քան նախկինում էր։ Դա տեղի է ունեցել, քանի որ մարդիկ մեքենա ավելի քիչ են վարում, հիմնականում տանն են,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Այս շատ զգայուն, ողբերգական իրադարձությունը մեզ ուղերձ է հղում, որ մենք կարող ենք մեր կյանքը կազմակերպել՝ ավելի քիչ վնաս հասցնելով բնությանը։ Եկեք կրկին մտածենք այդ ամենի մասին։ Մեզ՝ մարդկային արարածներիս համար այս ողբերգությունից եկած ուղերձը հետևյալն է՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին։ Մեր բոլոր գործողությունները՝ կապված ռիսկերի կառավարման, քաղաքականությունների, բիզնեսով զբաղվելու, բնության հանդեպ մեր վերաբերմունքի հետ, պետք է փոխվեն։ Եթե մենք դա չանենք, ապա ստիպված կլինենք ապագայում ևս պայքարել մեկ այլ՝ այս կամ այլ տիպի համավարակի դեմ։ Մենք պետք է մանրակրկիտ մտածենք այս ամենի մասին»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին օրերին շատ է շփվել տարբեր երկրների առաջնորդների, միջազգային պաշտոնյաների հետ, խոսել նոր համագործակցության մասին, փորձել կենտրոնանալ այն ամենի վրա, թե ինչ քայլեր է հնարավոր համատեղ ուժերով ձեռնարկել կորոնավիրուսից հետո։

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նա բացահայտել է այդ քայլերից մեկը. «Աշխարհում կան տարբեր կազմակերպություններ, գերտերությունները համախմբող տարբեր կառույցներ, սակայն բոլոր դեպքերում դրանք վերաբերում են հզոր պետություններին: Մենք պետք է ստեղծենք փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ: Դա կլինի մի ակումբ, որտեղ փոքր երկրները կարող են համախմբվել և ներկայացնել իրենց հաջողությունները, ձախողումներն ու մարտահրավերները: Սա նոր դաշինք կամ կազմակերպություն չէ, այլ պարզապես ակումբ: Ես ունեմ «փոքր»-ի և «հաջողակ»-ի իմ սահմանումները, որոնք ներկայացրել եմ հաջողակ երկրների նախագահներին և վարչապետներին, որոնք միանգամայն հետաքրքրված են այս գաղափարով: Այս աշխարհը լինելու է շատ ավելի բարդ, ուստի սա պետք է լինի մի աշխարհ, որտեղ փոքր երկրները ևս պետք է ունենան լսելի ձայն: Սա մի առաջարկ է, որը հույս ունեմ առաջ մղել կորոնավիրուսից հետո»:

Պատասխանելով երիտասարդ սերնդին ավելի խոհեմ գործողությունների պատրաստելու մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մինչև պատրաստելը պետք է սկսել լսել նրանց. «Մինչև խորհուրդներ, ուղղություններ տալը պետք է լսենք նրանց։ Ամենավատ բանն այն է, երբ դու խորհուրդ, ուղղություն ես տալիս առանց խնդիրն իսկապես հասկանալու։ Երիտասարդները շատ ավելի բաց են նոր տրամաբանության համար, նրանց համար շատ ավելի հեշտ է, քանի որ այս նոր կյանքում շատ բաներ նրանց համար բնական են։ Ուստի, առաջին հերթին պետք է լսենք նրանց, երկրորդը՝ հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ երբ ամեն ինչ պարզ է, ապա շատ հեշտ է բացատրել նրանց»։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ճգանաժամից դուրս գալու ելքեր անպայման կգտնվեն։ «Ուրախ եմ, որ այս քննարկման ընթացում շատ ու շատ հարցեր եք բարձրացնում: Դա է դեպի ճշմարտություն տանող միակ ուղին: Այս օրերին կարևոր է հարցեր տալը և լուծումները գտնելը: Վստահ եմ, որ լուծումները գտնվելու են»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը վեբինարի մասնակիցներին հրավիրել է մասնակցել այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:20 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել
16:14 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
14:35 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ
12:55 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել
10:34 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍերգեյ Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
18:05 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
18:57 11/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ
15:27 11/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի. նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
12:23 11/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին
18:25 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Արխիվ

[]