ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՕՖ-ը արձագանքում է COVID-19 համավարակին 04/17/2020 18:08 | Կորոնավիրուս
17 ապրիլ, Երեւան – Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), միանալով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, ապրիլի 2-ից նախաձեռնել եւ իրականացնում է մի շարք հրատապ ծրագրեր, որոնք ուղղված են առողջապահության ոլորտի համար առաջնային բժշկական պարագաների ձեռքբերմանն ու տրամադրմանը, բժիշկների եւ առաջնային օղակի բուժաշխատողների վերապատրաստմանը, ինչպես նաեւ հումանիտար եւ սոցիալական հրատապ անհրաժեշտություն ունեցող կարիքներին:
Ապրիլի 2-ից Հայ օգնության ֆոնդը Առողջապահության ազգային ինստիտուտի հետ իրականացնում է մի շարք տեսադասընթացներ նոր կորոնավիրուսի կանխարգելման եւ բուժման վերաբերյալ: Տեսադասընթացներին արդեն մասնակցել են 450 բուժաշխատողներ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի մարզերից, ինչպես նաեւ Երեւանից եւ Արցախից:
Ապրիլի 9-ից ՀՕՖ-ը 1337 առաջնային անհրաժեշտության սննդի փաթեթներ է տրամադրել Տավուշի մարզի 19 համայնքների, ինչպես նաեւ Արագածոտնի տարածաշրջանի Գեղաձոր, Ծաղկահովիտ, Նորաշեն համայնքների մանկապարտեզներ հաճախող երեխաներին, որոնք ընդգրկված են ՀՕՖ-ի Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում եւ Մանկական առողջապահություն ու սնուցում ծրագրերում, եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարտեզ չեն հաճախում: Մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթները ներառում են հնդկաձավար, ոսպ, բրինձ, հատիկեղեն, մակարոն, բուսական յուղ, ալյուր, աղ, շաքարավազ:
Ապրիլի 10-ին ՀՕՖ-ը 150 հատ 4 տեսակի պաշտպանիչ արտահագուստ է տրամադրել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, վերապրոֆիլավորված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին ու Վնասվածքաբանական ու օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որտեղ բուժվում են միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդները: Հաշվի առնելով բժշկական պաշտպանիչ պարագաների մեծ կարիքը՝ ՀՕՖ-ը շարունակելու է պարբերական աջակցությունը ոչ միայն մայրաքաղաքի բուժհաստատություններին, այլեւ մարզային, այդ թվում՝ Արցախի հիվանդանոցներին:
«Ցանկացած համավարակ ունի 2 մեծ խնդիր՝ անկանխատեսելիություն/խուճապ եւ հախուռն գործողություններ: Այս խնդիրները կանխելուն եւ հաղթահարելուն նպաստում են առողջապահության մասնագետների կրթումը եւ հանրության իրազեկումը, ինչպես նաեւ մասնագիտական խմբերին առաջնային անհրաժեշտության միջոցներով ապահովումը եւ համակարգված աշխատանքները։ Հայ օգնության ֆոնդը, հիմնադրման օրվանից սկսած, ընդառաջ է գնացել նման մի քանի մարտահրավերներին՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, եւ հարուստ փորձ ունի անհետաձգելի առողջապահական ծրագրեր նախաձեռնելու հարցում», - նշել է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը:
***
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Մարգարիտ Առաքելյանին՝ զանգահարելով +374 93 521016 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ-փոստին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից