ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ դռնփակ նիստից․«Ժողովուրդ» 04/17/2020 08:48 | Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղեւորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է եւ հնարավոր «ժուչոկներից» հեռու:
Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: Ավելին, սեղանին այս անգամ բացառության կարգով մոխրաման էր դրված, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ծխելու։ Եւ այդ պայմաններում նա 5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել:
Նախ ընդգծենք, որ պատգամավորներն ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ էին պատրաստվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, անգամ նիստից մոտ մեկ ժամ առաջ կրկին հավաքվել էին եւ վերջնական քննարկում ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։
Մինչ դրանց անդրադառնալը, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողով գնալուց նախապայման էր առաջ բերել. նիստի ավարտից հետո իրեն պետք է տրվի հանդիպման ձայնագրությունը սկզբից մինչեւ վերջ: Հանձնաժողովում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը եւ նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ավարտից հետո անպայման կտրվի ձայնագրությունը:
Ահա այդպես սկսվել է բուն նիստը, որի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը եւ ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ընդ որում՝ երկկողմանի հանգիստ եւ բոլորն էլ ցանկացել են հանդիպումն անցկացնել երկկողմանի հարգանքի մթնոլորտում, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու եւ մեղավորների մասին։
Այնուհետեւ, պատմել է այն, ինչ, ըստ էության հետաքրքրել է հանձնաժողովականներին եւ պատգամավորների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կրկնում է 5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում հնչած տեսակետները:
Մեր տեղեկություններով, նիստին ներկա պատգամավորներից յուրաքանչյուրը մի քանի հարց է տվել՝ մոտ 3-4, հարցեր են տվել բոլորը՝ թե իշխանական թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
Նրանցից շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը համբերատար, մարնրամասն բացատրել է «գիտեք» հաճախ կրկնվող բառով` նշելով, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Եւ նշանակում է` մենք կորցրել ենք ընդամենը 400 հա հողատարածք ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով:
Նա, ընդհանուր առմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»,- տարակուսել է ՀՀԿ առաջնորդը: Նա նաեւ հպարտացել է, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի գործողություններին եւ որեւէ տիրույթում չի քննադատել մեզ:
Երբ ամեն ինչ այսպես վառ մատուցվել է, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ եւ հաջորդող ժամանակահատվածում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Այսինքն` այս մարդիկ թերացել են, դրա համար ազատվել են պաշտոններից:
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Կոմիտաս Մուրադյանը այս տարվա փետրվարի 6-ին նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե միգուցե եղել են բաներ, որոնց դեպքում իրեն չեն զեկուցել կամ կան հանգամանքներ, որոնք չի հիշում։ Բայց մեծ հաշվով պատգամավորների մեծ մասը բավական զարմացել էին նախկին նախագահի պատրաստակամությունից՝ պատասխանելու բոլոր հարցերին։ Եւ մի շարք պատգամավորներ, որոնք մասնակցում էին հանձնաժողովի նիստին, «Ժողովուրդ օրաթերթին» տպավորություն փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր եւ Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար։
Եվ չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈՒ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարեւոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Այդ իսկ պատճառով առաջիկայում սպասվում են հանդիպումներ նաեւ նրանց հետ, որից հետո հանձնաժողովը պետք է պատրաստի վերջնական զեկույցը, որի վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Բանն այն է, որ 6 ամսով ձեւավորված հանձնաժողովի աշխատանքների ժամկետն արդեն մեկ անգամ երկարացվել է եւ այլեւս չեն կարող այդպես վարվել։ Ու դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ավելի արագ գործել: Թեեւ արտակարգ դրություն է երկրում, այնուամենայնիվ, նիստեր, հանդիպումներ ամեն դեպքում անցկացվելու են:
Հ. Գ. Ուշագրավ է, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Պարզապես շատ պատգամավորները ելումուտ էին անում։ Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց եւ ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17.04.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից