Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Գազի բազմաթիվ նրբերանգները. Հայաստանը՝ նոր գազային ճգնաժամում 04/17/2020   13:27  |  Վերլուծություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ վերջապես ռուսական «Գազպրոմից» ստացել է իր նամակի պատասխանը։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Հարցը պահվում է ուշադրության կենտրոնում»։ Միաժամանակ ասվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։ 

Նամակային դիվանագիտության լեզվից եթե թարգմանենք՝ «Գազպրոմը» «ցրել է», չի տվել որևէ պարզաբանում և չի ցուցաբերել պատրաստակամություն՝ հարցը քննարկելու։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից նամակ գրելու առիթը եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի գործող  սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու փաստը։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

Սա որևէ կերպ չի կարող անակնկալ համարվել։ Եթե նույնիսկ իշխանությունները հակագազպրոմական PR արշավ սկսեն, մեղադրեն ռուսներին, գազի համակարգին, նախկիններին, ռուս ուղղափառ եկեղեցուն, միևնույն է, այդ ամենը համոզիչ չի լինելու։ Ակնհայտ է, որ գազի մատակարարման շուրջ վերջին երկար ամիսների ընթացքում եղել են և կան թեմաներ, որոնք ՀՀ իշխանությունները թաքցրել են, խուսափել են դրանց շուրջ հասարակության հետ բաց խոսելուց, և հիմա ահա կանգնել են փաստի առաջ։ Հասկանալու համար ստեղծված իրավիճակի պատճառները՝ կարիք կա մի փոքր էքսկուրսի։

2018թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ սահմանին գազի գինը փոփոխվեց՝ 150-ից դառնալով 165 դոլար՝ 1000մ3-ի համար, սակայն սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնաց անփոփոխ՝ միջինը 227 դոլար (ներսում հաշվարկը կատարվում է դրամով, հստակ բանաձևով)։

2017թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020թթ.  ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 32.4 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որից փաստացի ներդրումները 2018 և 2019 թվականներին կազմել էին համապատասխանաբար շուրջ 3.4 և 1.3 մլրդ դրամ։ Սակագնի՝ սպառողի համար անփոփոխ մնալու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի հետաձգման և այլ ծախսերի կրճատման հաշվին, որը կազմել է 15.6 մլրդ դրամ։

2020թ. լրացուցիչ տնտեսումների նպատակով նախատեսվում է փուլային տարբերակով ընկերությունում կատարել կրճատումներ. առաջին փուլով նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակցի։

2016թ-ից գազի սպառման ծավալներն աճել են 1.76 մլրդ մ3-ից դառնալով 2.07մլրդ մ3 2019թ-ին, իսկ 2017-2018թթ. չստացված հասույթը, ըստ «Գազպրոմ Արմենիայի», փոխհատուցել է «Գազպրոմ» ՀԲԸ-ն։ 2019թ.  համար «Գազպրոմ» ՀԲԸ-ն չի փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ չստացված հասույթը, և այն փոխհատուցվել է միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներքին ռեսուրսների ու ներդրումների կրճատման հաշվին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀԾԿՀ ներկայացված հայտի հիմնավորումը կայանում է նրանում, որ ստեղծման պահից սկսած ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագները կրել են ընդգծված սոցիալական ուղղվածություն, և այդ պայմաններում ընկերությունը հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ ծավալով աշխատանքներ իրականացնել՝ հիմնական միջոցների արդիականացման և նորացման ուղղությամբ։ Ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեման, որի համաձայն՝ առաջիկա 10-11 տարիների ընթացքում ՀՀ գազամատակարարման համակարգում պետք է իրականացվեն խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող լայնածավալ միջոցառումներ, որոնց հետաձգումը գազամատակարարման անխափանության և անվտանգության տեսանկյունից այլևս անթույլատրելի է։

 

Գազ և Ինտեգրացիա

Գազի գնի փոփոխությունը խնդիրներ է առաջացնում ԵԱՏՄ բոլոր երկրներում։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, սակայն անդամ երկրներում գազի սակագինը տարբեր է, ինչն անհավասար տնտեսական մրցակցության պայմաններ է ստեղծում արտադրողների համար։ Սա իսկապես լուրջ խնդիր է արտահանող կազմակերպությունների ապրանքների իրացվելիության համար։ Ղրղզստանում բնակչության և իրավաբանական անձանց համար գազի միջին սակագինը 208 դոլար է 1000մ3 համար: Բելառուսում սուբսիդավորման արդյունքում միջին սակագինը տատանվում է 112 դոլարի շրջակայքում՝ այն դեպքում, երբ գազը սահմանին գնվում է 127 դոլարով (այժմ բանակցություններ են ընթանում գինը մինչև152 դոլար բարձրացնելու շուրջ)։ Ղազախստանում միջին սակագինը 49 դոլար է, սակայն պետք է հաշվի առնել, որ Ղազախստանը տիրապետում է ներքին գազային ռեսուրսների։ Ռուսաստանում խիստ միջինացված սակագինը 70 դոլար է և, կախված շրջանից, սակագները տարբեր չափով սուբսիդավորվում են։ Այսինքն՝ գազ ներկրող երկրներից գազի ամենաթանկ գինն ունի Հայաստանը, ինչն առանցքային խնդիր է տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի հարցում։ Հասկանալիորեն՝ սա չի կարող չազդել ԵԱՏՄ երկրներում տեղական արտադրանքի մրցունակության վրա, իսկ սակագնի վերաբերյալ անընդհատ ձգձգվող քննարկումները խանգարում են, որ բիզնեսը գոնե մեկ տարվա կտրվածքով կարողանա  կանխատեսել իր հնարավոր ծախսերը։

Գազի գնի փոփոխության բանակցություններում հայկական կողմի առաջնային նպատակներից պետք է լինի նաև գազի արժեքի վճարման արժույթի փոփոխությունը՝ ռուսական ազգային արժույթով։ Հասկանալի է, որ վերջին տարիներին ռուսական ռուբլու կայունությունն ապահովելու համար Ռուսաստանին հենց դոլարային արժույթ է հարկավոր, և սա բարդացնում է գազի հարցում նման փոփոխության հասնելու գործընթացը, սակայն երկարաժամկետ կտրվածքով հուսալիության և դոլարից անկախ լինելու նախադրյալներ ստեղծելու համար կարևորագույն միջոց է։ Անհրաժեշտ է ստեղծել այն միջավայրը, երբ, անկախ դրամի և ռուբլու՝ դոլարի նկատմամբ ունեցած հարաբերակցությունից, գազի համար կվճարվի ազգային արժույթով, և դոլարի հետ կապված տնտեսական վայրիվերումների ազդեցությունն էականորեն նվազեցված լինի։

Կա նաև տեսակետ, որ Հայաստանին անհրաժեշտ է գազի սակագնի հարցում բանակցել՝ հաշվի առնելով Եվրոպայում գործող սփոթային գները, որոնք այս պահին բավական մեծ անկում ունեն՝ 80-90 դոլար՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց։ Այս տեսակետը առավել քան ռազմավարական չէ, քանի որ շատ պարզ կերպով, երբ տնտեսական ճգնաժամն անցնի, սփոթային գներն արագ կվերադառնան նախաճգնաժամային մակարդակին (եթե ոչ՝ ավելի բարձր մակարդակի)՝ մոտ 220 դոլար, և Հայաստանն արդեն հնարավորություն չի ունենա նույնիսկ ներկայիս 165 դոլար սակագինն ունենալու։

 

Գազ և պոպուլիզմ

Տարիներ շարունակ, հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից, ընդդիմադիր  Փաշինյանի կողմից  բարձրացվում էր հարցը, թե ինչու է սահմանին գազը գնվում  150 դոլարով, իսկ վերջնական սպառողին վաճառվում 230-240-ով։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վերջին երկու տարվա ընթացքում ներկայիս իշխանությունները, ունենալով բոլոր լծակները, չեն լուծում կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրը։

 

Գազ և քաղաքականություն

Ակնհայտ է, որ գազն ունի նաև քաղաքական տեսանկյուն։ Սա միայն Հայաստանի պահով չէ։ Գազպրոմի պատասխան նամակը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին իրականում մեծ զավեշտ ունի իր մեջ։ Խնդիրն այն է, որ ՌԴ քաղաքական իշխանությունը նախագահի կամ վարչապետի մակարդակով գազի թեմայով տարաձայնությունների դեպքում սովորաբար կիրառում է նույն քայլը՝ հակառակ ուղղությամբ՝ ասելով, թե՝ գնացեք, քննարկեք «Գազպրոմի» հետ և գտեք լուծում։ Իսկ երբ այդպես է անում «Գազպրոմը», նշանակում է՝ ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում՝ ոչ միայն գազի մակարդակով, այլև՝ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանրապես։ Բավական երկար ժամանակ է՝ հայ-ռուսական հարաբերությունները սահմանափակվում են Միշուստինի մակարդակով։ Սա չնկատել հնարավոր չէ։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մակարդակի նման նշաձողը ենթադրում է նվազագույնը երկու բան. վստահության անկում և որոշումների կայացման ձգձգում։

Պատասխան նամակի՝ այդքան երկար ժամանակում տեղ հասնելը և այդքան անորոշ լինելը որոշումների կայացման ձգձգման ամենախոսուն փաստն է։ Ինչ վերաբերում է վստահության մակարդակին, ապա առանց դրա հնարավոր չի լինի շահեկան քաղաքական որոշում ստանալը, և հարցը կմնա տնտեսվարողների և շուկայական որոշումների տիրույթում։

Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության անկման պրոցեսը երկար ամիսների նախապատմություն ունի։ Սկսած անձնական խնդիրներից (Քոչարյան), ինստիտուցիոնալ խնդիրներից՝ ՀԱՊԿ (Խաչատուրով), հակառուսական շրջանակների ակտիվացում և պետական օժանդակություն ՀՀ-ում, անհասկանալի քաղաքական հայտարարություններ, արևմտյան կենտրոններից ուղղորդվող ներքաղաքական օրակարգ  և այլն։

 

Գազ և  հակաճգնաժամ

Գազի գինը, ամբողջ շղթան՝ գազ, էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառում, արտակարգ դրությունից հետո ունենալու է կարևոր նշանակություն տնտեսության վերականգնման համար և պայմանավորելու է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Եթե այս ուղղությամբ այս պահին չձեռնարկվեն արդյունավետ հաշվարկված քայլեր, հետհամաճարակային իրավիճակում տնտեսական իրավիճակն է՛լ ավելի կբարդանա, և հասարակությունը սոցիալական նոր խնդիրների առջև կկանգնի։ Գազի գինը համակարգաստեղծ խնդիր է, և պահանջում է լուծումներ՝ երկարաժամկետ հեռանկարի համար։

Հայաստանը պետք է ամեն կերպ փորձի ընդունելի լուծում գտնել։ Սա այն դեպքը չէ, երբ տապալումը հնարավոր կլինի բարդել նախկինների վրա։ Կամ կարողանում ես լուծում բերել, կամ ոչ։ Ի դեպ, լուծումներ գտնելու պրոցեսում պետք է լսել այն մարդկանց, ովքեր կարող են օգտակար լինել։ Պետք է դիմել նրանց փորձին, կապերին և այլն, օրինակ՝ Կարեն Կարապետյան, Վարդան Հարությունյան։ Երբ նյութն արդեն պատրաստ էր, մամուլում լուր տարածվեց, թե հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի նաև Տիգրան Սարգսյանի դեմ, որին ընդամենը ամիսներ առաջ ՌԴ նախագահ Պուտինը շնորհել էր բարձրագույն պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։

Գազի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաներից մեկն է՝ անվտանգության, ռազմական համագործակցության, տարածաշրջանային կայունության, ֆինանսական հոսքերի, զենքի անխափան մատակարարման  և այլ հարցերի կողքին։ Գազի շուրջ ստեղծված անորոշությունը, ցավոք, անուղղակիորեն կարող է խոսել նաև մյուս հարցերում

 հնարավոր խնդիրների մասին։ Նամակ գրելը, իհարկե, լավ է, բայց հարցերի լուծման բանալին լրիվ այլ ժանրում է՝ լուրջ պետական քաղաքականության։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]