ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աջակցության գործիքները բավականաչափ հասկանալի չեն ո'չ սոցիալական խմբերին, ո'չ էլ փոքր ու միջին բիզնեսի շահառուներին. տնտեսագետ 04/17/2020 14:16 | Տնտեսություն
Կառավարությունը սեփական քննարկումների արդյունքում է որոշակի ծրագրեր բերում, և համատեղ քննարկումների բացը խնդիրներ է առաջացնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետը գտնում է այս տեսանկյունից երեք շահառու կա պետությունը, գործատուն, աշխատողը և այս հարաբերակցության մեջ պետք է լինեն և' փոխըմբռնելի, և' համաձայնեցված լուծումներ. «Որքան էլ ժամանակը սուղ լինի, միևնույն է, պետք է լսելի լինեն նաև մյուս կողմերի գործատուների, աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպությունների և անձանց խոսքը: Պետք է համատեղ քննարկում լինի: Նման հարթակներ վաղուց ձևավորվել են, օրինակ եռակողմ հանրապետական հանձնաժողովը, որը հենց նմանատիպ իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու հարթա էկ, սակայն դա չի կիրառվում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Այժմ պետք է նախագծվեն այնպիսի հստակ լուծումներ, որոնք միտված կլինեն զարգացման: Միևնույն ժամանակ պետք է տարանջատում լինի, քանի որ տնտեսագետի խոսքով ռեսուրսներն անսահմանափակ չեն և առաջնային պետք է ուղղվեն այս պահին համաճարակի տարածման կանխարգելմանը և այնպիսի վիճակի ստեղծմանը, որը բոլորի համար տանելի լինի, որպեսզի չունենանք զանգվածային սնանկացումներ, լուծարումներ, գործազրկության մեծ ծավալ: Պետությունն այստեղ պետբյուջեի համապատասխան ծախսերով իր անմիջական մասնակցությունը պետք է ունենա, սակայն ինչ վերաբերում է տարբերակմանը, այդ թվում օրինական կամ անօրինական աշխատող, հարկային պարտականությունները պատշաճ կատարած կամ չկատարած, Թադևոս Ավետիսյանի կարծիքով այս պահին դրանք արհեստական տարանջատումներ են. «Որքան էլ հիմնավորեն, որ ֆորմալ դաշտում աշխատող, օրինական տնտեսվարողներին և աշխատողներին են աջակցությունն ուղղում, կարծում եմ հավաքական իմաստով ճիշտ մոտեցում չէ: Կարելի է որոշակի առաջնահերթության հիմքով տարանջատել, օրինակ աջակցության չափը կապել որոշակի հարկային պարտավորությունները կատարելու պատշաճության հետ, օրինական աշխատանքի հետ և այլն, բայց սա ընդամենն առաջահերթության խնդիր է, այլ ոչ թե քեզ աջակցում ենք, իսկ քեզ չենք աջակցում»,-ընդգծեց տնտեսագետը հավելելով, որ նման կոշտ, անկանոն և արհեստական տարանջատումներով խնդիրներ ենք ստեղծում ապագայի համար, որի ժամանակ, ի դեպ, խնդիրները դեռ շարունակվելու են:
Թադևոս Ավետիսյանի կարծիքով աջակցության գործիքները բավականաչափ հասկանալի չեն ո'չ սոցիալական խմբերին, ո'չ էլ փոքր ու միջին բիզնեսի շահառուներին. «Հայտարարությունները, սպասումները, որոնք առաջացնում են պատկան մարմինները, երբ մարդը դրանից հետո դիմում և մերժվում է, սա մարդու մոտ առկա բացասական տրամադրությունն էլ ավելի է խորացնում: Այստեղ ևս պետք է զգույշ լինենք, որովհետև հոգեբանական գործոնը հատկապես ճգնաժամային իրավիճակում շատ ավելի կարևոր է և այն կարող է հանգեցնել կրճատման, լուծարման, գործունեությունը դադարեցնելու որոշումների, ինչն էական ազդեցություն կարող է ունենալ»,-ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով թեթև արդյունաբերության աշխատանքի վերսկսմանը Թադևոս Ավետիսյանը նկատեց դա մտահոգիչ է, քանի որ սա աշխատատար ճյուղ է և փակ տարածության մեջ աշխատում են բազմաթիվ մարդիկ և դժվար է ասել արդյոք պաշտպանիչ անհատական միջոցների կիրառությունը որքանով արդյունավետ կլինի. «Մյուս մտահոգությունս այն է, որ արդյոք ունենք պետական բավարար հսկողություն և վերահսկողություն, որպեսզի առկա նորմատիվները, սանիտարահիգիենիկ կանոններն այդ ձեռնարկություններում պահպանվեն: Ելույթներից հասկանում եմ, որ պետությունը մի մեծ պատասխանատվություն է դնում գործատուների վրա: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի մեծ հաշվով կարևոր չէ ում մեղքով կարող են նոր օջախներ բռնկվել, եթե կա նման ռիսկ, բայց չէի ցանկանա, որ այսպիսի մինչև վերջ չհասկացված, մինչև վերջ ինստիտուցիոնալ և գործառնական լուծումներ չունեցող որոշումներ լինեին»,-ասաց տնտեսագետը:
Հարցին արդյոք վնասները մեծ կլինեն, եթե այս ոլորտը շարունակի չաշխատել ևս մի որոշ ժամանակ, Թադևոս Ավետիսյանը նկատեց ընդհանուր առմամբ ցանկացած ոլորտ մեծ վնաս է կրում և դրանք բոլորն էլ մեր ՀՆԱ-ի մեջ իրենց պատկառելի մասնաբաժինն ունեն. «Սակայն այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե առողջության վնասը պետք է հակադրենք տնտեսական վնասին, այլ պետք է տարանջատենք, որպեսզի թույլ չտանք այդպիսի հակադրում: Այս փուլում բոլորիս համատեղ ջանքերն ու գործողությունները, ռեսուրսները պետք է ուղղված լինեն համաճարակի կանխարգելմանը, դրանից հետո միայն հնարավոր է նույն համերաշխությամբ մեր ռեսուրսներն արդեն կոնսոլիդացնենք տնտեսական զարգացման լուծումների ապահովման, բնականոն կյանքին վերադառնալուն»,-ասաց տնտեսագետը:
Վերջինս հավելեց` ՀՅԴ գերագույն մարմինը և տնտեսական հանձնախումբը մոտ մեկ ամիս առաջ հենց նմանատիպ հավաքական և ընդհանրական լուծումներ է առաջարկել կառավարությանը, սակայն այդ ուղղությամբ մանրամասն քննարկումներ չեն ընթացել և այդ լուծումներն ամբողջությամբ կյանքի չեն կոչվել:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ