ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանն ազատ է արձակվել կալանքից. նրա արտահանձնման գործընթացը կհետաձգվի 04/17/2020 11:34 | Քրեական խրոնիկոն
ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանն ազատ է արձակվել կալանքից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Միսակ Լազարյանի փաստաբան Արկադյա Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հաշվի առնվել երկու հանգամանք: Նրա փոխանցմամբ` նոր քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելու համար ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բացի այդ ՝ ապաստանի հարցով վարչական վարույթի առկայությունն արտահանձնումը բացառող հանգամանք է և անձը չի կարող գտնվել կալանքի տակ:
«Այս պահին վարչական վարույթը կասեցվել է՝ կապված կորոնավիրուսի հետ: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը, որ անժամկետ կասեցված է վարչական վարույթի ընթացքը, կալանքից ազատ են արձակել: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, այսինքն՝ երկու խափանման միջոց միաժամանակ չի կարող կիրառվել, իսկ այս մյուս խափանման միջոցն էլ կարող է ապահովել նրա ներկայությունը»,- ասաց Գևորգյանը:
Փաստաբանի պարզաբանմամբ` օրենքի և կոնվենցիայի համաձայն՝ եթե մեր երկրում նոր քրեական գործ է հարուցվել այդ անձի նկատմամբ, ապա արտահանձնման գործընթացը ժամանակավորապես հետաձգվում է մինչև նախաքննությունն ավարտվի և, եթե պատիժ է նշանակվում, ապա պատժի կրման ժամկետն էլ ավարտվի և նոր միայն կարող է քննարկվել արտահանձնման գործընթացը:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտել ադրբեջանցիներ և բախում հրահրել։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին. «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասել է նա ու ազգային հողի վրա բարձրագոչ ելույթներ ունեցել։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած և ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվել է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադարձել զինված, դանակահարել են հայերից մեկին, զենք պահել հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողացել են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդներից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը հայտնի չէ։
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ