ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասյա Օվանյան. Ձեռքերդ հեռու արդարադատությունից 04/17/2020 13:41 | Մեկնաբանություն
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ ձայնը» նախագծի փորձագետ Ասյա Օվանյանն իր հոդվածում անդրադարձել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթին՝ նկատելով, որ իշխանությունները փորձում են վերջնականապես ոչնչացնել առանց այդ էլ բավականին խոցելի դատական համակարգը։
Փաստաբանն իր հոդվածում գրում է.
««Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրառումը երեկ փաստաբանների, իրավաբանների կողմից տարածվում էր սոցիալական ցանցերում։ Այսպիսով իրավաբանները ցույց էին տալիս իրենց անհամաձայնությունը Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի կողմից հնչեցված գնահատականն է:
Մեկ բան, սակայն, ակնհայտ է, սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների սկիզբը չէ։ Ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ։ Սա շուրջ երկու տարի շարունակվող աննախադեպ հետապնդումների շարունակությունն է, երբ Ալեքսանդր Ազարյանը համարձակություն ունեցավ կայացնել դատական ակտ, որով արձանագրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսպիսի որոշումները չեն ներվում, որքան էլ որ դատական ակտը կայացված լինի ներքին համոզմամբ և օրենքին համապատասխան։ Այս որոշմամբ դատավորի հանդեպ ճնշումների սկիզբը դրվեց։
Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները դատական համակարգը ամրապնդելուն ուղղված քայլերի փոխարեն, դատարանների աշխատանքներին չմիջամտելու, դատարանի անկախությունը երաշխավորելու փոխարեն, փորձում են վերջնականապես ոչնչացնել առանց այդ էլ բավականին խոցելի այս համակարգը։
Անտեսվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այն մասին, որ դատական անկախության սկզբունքի նպատակն է ապահովել, որ դատավորները զերծ մնան արտաքին ազդեցությունից, երբ նրանք օրենքի հիման վրա որոշում են կայացնում գործի վերաբերյալ, և նրանք չպետք է վախենան որևէ հետևանքից՝ իրենց պարտականությունների կատարման համար, բացառությամբ արդարադատության խեղաթյուրման:
Սա դատավորի նկատմամբ բացահայտ ճնշման դրսևորում է, որը պայմանավորված է իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելու համարձակությամբ։ Սա իրավական ռեպրեսիայի ամենավառ դրսևորումն է, երբ ողջ համակարգը փորձում են դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ռեպրեսիվ մեքենայի նախապայմանն է դակող դատավորը, վերադարձը դեպի 37թիվ, տրոյկաներ։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։ Բայց դրա տակից որևէ պետություն դուրս չի եկել, մենք էլ չենք կարողանալու։
Եթե կուզեք Ազարյանի նման դատավորները ապագայի համար են։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու սուբյեկտիվ նախասիրություններին։ Եվ սա միայն Հայաստանի համար չէ կարևոր, սա օրենք է։
Եվ եթե այսօր դատական համակարգը առավել կախյալ դարձնելու փորձերը հասարակության լայն շերտեին չի անհանգստացնում, վաղը այդ խնդիրը թակելու է անհատապես յուրաքանչյուրի դուռը, վաղը այդ նույն համակարգի կախյալ դատավորները քննելու են իրենց գործերը։
Սա իսկապես մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունն է, փորձել պատժել մի դատավորի, որն ամենամեծ հեղինակությունն է վայելում իրավական համակարգում, որը կրկին HelpCourt Hamakarg-ով ունի ամենաբարձր վարկանիշը, փորձել պատժել այն դատավորին, որի որոշումները հետագայում նախադեպային են դառնում...
Պատժելով դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, անդառնալի հարված է հասցվում ոչ միայն արդարադատությանը, այլև պետականությանը։
Ուրեմն «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից, ձեռքերդ հեռու արդարադատությունից»»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից