ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է ուրիշ բանով չզբաղվենք տեղեկատվության ՊՈԱԿ, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա ՀԾՀ-ն ինչ է. Վարչապետը բարկացավ 04/16/2020 12:50 | ԼՐԱՀՈՍ
Երբ մենք որևէ ծրագիր գործարկում ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետները պետք է նախապես հաշվարկ անեն և համակարգերն այնպես կառուցեն, որ այդ համակարգերն աշխատանքի ընթացքում չխափանվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուհետև դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, հետաքրքրվեց 9-րդ միջոցառման դիմումի համակարգի հետ կապված խնդիրը լուծվել է, թե ոչ:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ 9-րդ միջոցառումը սպասարկող տեղեկատվական ենթահամակարգը ստեղծվել է չորս օրում. «Ապրիլի 14-ին գործարկվելուց հետո 40 ժամվա ընթացքում ընդունել է 264 801 դիմում, այսինքն րորպեում 110 դիմում: Դրանցից 70874-ը հաջողությամբ ընդունվել է, իսկ 112 հազարը տվյալների սխալ լրացման պատճառով, խնդիրներ են եղել: Հընթացս փորձել ենք հասկանալ որտեղ է խնդիրը: Այստեղ նաև տարբեր բազաների հետ համեմատելու խնդիր կա: Այս հարցը երեկ որոշակի հատվածով լուծել ենք, հիմա առանձին խմբով նաև աշխատում ենք մերժված դիմումները վերլուծելու և հասկանալու, թե որոնք են դրանց պատճառները: Դրանք տվյալների ճշգրտության պատճառ են, այսինքն ճիշտ լրացնելու: Այս ուղղությամբ օգտագործում ենք բոլոր տեղեկատվական հարթակները: Այսօր լրացուցիչ ևս մեկ խումբ ենք ձևավորելու, որը կօգնի մարդկանց հեռախոսով աջակցելու, թե ինչպես պետք է լրացնել: Կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ ինչ է ՀԾՀ-ն և այլն»,-ասաց նախարարը:
Վարչապետն էլ նկատեց դա նշանակում է, որ մեր լրատվական համակարգը չի աշխատում. «Եթե ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի նրանում, որ մարդը կարողանա ճիշտ լրացնել դիմումը: Հիմա կներեք, բայց ես չգիտեմ ՀԾՀ-ն ինչ է, մի հատ ասեք դա ինչ է: Եթե մենք միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքային կարևոր է, ուրեմն պետք է ուրիշ բանով չզբաղվենք տեղեկատվության ՊՈԱԿ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է, էն մյուսն ինչ է: Այսինքն 100 հազար մարդ պետք է զանգի ու այդքան մարդու պետք է ասեք, գիտեք ինչ ՀԾՀ-ն էս ա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Զաորուհի Բաթոյանն ասաց, որ կայքը, որտեղ մտնում են լրացնելու, այդտեղ կա, բացի այդ էլ առանձին հրապարակումներ են տարածել ինչ է ՀԾՀ-ն: Վարչապետն էլ ընդգծեց, որ եթե շահառուն չգիտի ինչ է դա, ուրեմն իրենք այնպես չեն արել, որ իմանա:
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց ամեն օր երկու ժամը մեկ անձամբ ստուգել, թե ինչպես է աշխատում համակարգը և ինչ է արվում հանձնարարականներն անելու ուղղությամբ. «Այդ օգնությունը չենք ընդունում, որ ուղիղ եթերում ասենք վայ որոշում ընդունեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա, մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետևաբար ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ նպատակին, որ օգնությունը մարդուն տեղ հասնի»,-ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ