ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարագիր ներկայացնելու ժամկետների երկարացնելու վերաբերյալ Հանձնաժողովի իրազեկումը չունի որևէ նախադրյալ կամ հիմնավորում. Հայտարարություն 04/16/2020 15:35 | ԼՐԱՀՈՍ
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի վերլուծել է կոռուպցիայի կանխարգելման ուղղված միջոցառումները ու ի հայտ բերել մի շարք թերացումներ։
Կից՝ ուսումնասիրության արդյունքները
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր գործունեության առաջնահերթություններից է հռչակել կոռուպցիայի դեմ պայքարը, որի համատեքստում հանրության ուշադրության կիզակետում հայտնվեցին կոռուպցիայի դեմ պայքարին միտված մի շարք գործիքակազմեր, այդ թվում՝ վեթինգի ինստիտուտը: Առաջադեմ միջազգային փորձի հիման վրա դեռևս 2012 թվականին Հայաստանում իմպլեմենտացվեց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը՝ որպես պաշտոնատար անձանց հաշվետվողականության և գործունեության թափանցիկության ապահովման միջոց, ինչու ոչ` նաև վեթինգի իրականացման ընթացակարգ։
Արդեն 2017 թվականին ներդրվեցին պատասխանատվության միջոցներ, ապօրինի հարստացումը քրեականացվեց, իսկ կոռուպցիան կանխարգելող ինստիտուցիոնալ համակարգն ուժեղացվեց։ Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ նախատեսվում էր 2018 թվականի հունիսից նոր մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի /այսուհետ՝ Հանձնաժողով կամ ԿԿՀ/ գործունեության մեկնարկը, ինչը, սակայն, տեղի ունեցավ միայն 2019 թվականի նոյեմբերին՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հանձնաժողովի ձևավորման մեխանիզմը փոփոխելուց հետո։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը /այսուհետ՝ ՊԶՄԿ/, հաշվի առնելով նոր ձևավորված մամնի՝ ԿԿՀ-ի առանցքային դերը կոռուպցիայի դեմ պայքարում, պարբերաբար հետևում է մարմնի գործունեությանը։
Հաշվի առնելով, որ մինչև 2020 թվականի մարտը չէր գործարկվել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից չէր կիրառվել հայտարարագրերի ներկայացման մեխանիզը, ՊԶՄԿ-ն տեղեկատվության ամբողջականացման նպատակով 2020 թվականի փետրվարի 26-ին դիմեց Հանձնաժողովին: Պատասխան գրությունը 2020 թվականի մարտի 16-ին ստանալուց հետո և ընդհանրական պատասխանները հստակեցնելու նպատակով կրկին նույն թվականի մարտի 31-ին դիմեցինք Հանձնաժողովին, որի պատասխանն ստանալուց հետո հանրությանն ենք ներկայացնում մեր ամփոփ եզրահանգումները /դիմումները և պատասխան գրությունները կցվում են/:
Մասնավորապես.
1️⃣ 2020 թվականին հունվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես էր եկել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման վերաբերյալ ծանուցմամբ/http://moj.am/announcements/view/article/564…այն դեպքում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է և պետք է գործեր անմիջական և ինքնուրույն։ Գործադիր մարմնի կողմից ինքնավար մարմնի փոխարեն կամ դրա անունից հանդես գալը որևէ կերպ չի նպաստում ինքնավար մարմնի գոնե թվացյալ ինքնավարության հարգմանը։ Թերևս տվյալ դեպքում ստեղծված իրավիճակն ինքնավար մարմնի անգործության հետևանք էր։
2️⃣ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Չնայած ՀՀ արդարադատության նախարարության ծանուցմանը, համաձայն որի՝ այն հայտարարատու պաշտոնատար անձինք, որոնք պաշտոնեական պարտականություններն ստանձնել կամ դադարեցրել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, պաշտոնի ստանձման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնում են հին ձևանմուշով, ներկայումս առկա չէ այդ հայտարագրերի առկայության ստուգման հնարավորություն։ Հանձնաժողովին ուղղված կրկնակի հարցումների արդյունքում ՊԶՄԿ-ին այդպես էլ չտրամադրվեցին հստակ տվյալներ այդ հայտարարագրերի առկայության մասին, իսկ պատասխան գրություններում նշվեց միայն խախտումների արդյունքում հարուցված վարույթների քանակը:
Բացի այդ՝ Հանձնաժողովը հայտնել է, որ պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետների երկարացման առաջարկը տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարացման առաջարկի հետ ևս ներառնվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շրջանակում մեր կողմից դեռևս փետրվարին բարձրաձայնված «տարեկան հայտարարագիր ներկայացնելու հնարավորության բացակայության» ահազանգի հիման վրա նախատեսվել է միայն տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի փոփոխություն՝ մինչև սույն թվականի մայիսի 31-ը։ Ինչ վերաբերում է պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետների երկարացմանը, ապա դրանք նախագծերում ներառված չեն, հետևաբար՝ Հանձնաժողովի իրազեկումը չունի որևէ նախադրյալ կամ հիմնավորում:
Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հանձնաժողովին անհապաղ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված կարգով և ժամկետներում գործող պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի հավաքումը, անհապաղ հրապարակայնացումը և դրանց վերլուծությունն ապահովելու նպատակով, իսկ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմիններին կոչ ենք անում իրականացնել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններ և գործել իրավական պետության ոգուն համապատասխան՝ հարգելով օրինականության, իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական առանցքային սկզբունքները։
3️⃣ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու անձինք մինչև մարտի 31-ը Հանձնաժողովին պետք է ներկայացնեն տարեկան հայտարարագրերը։ Դեռևս 2020 թվականի հունվարին Հանձնաժողովի նախագահը, հարցազրույցի ընթացքում՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործունեությունը և «կոռուպցիոն սխեմաների կանխման» Հանձնաժողովի առաքելությունը, վստահեցրեց, որ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերազինման աշխատանքները գտնվում են պատշաճ կատարման ընթացքում, և գործող պաշտոնյաները օրենքով սահմանված ժամկետներում 2019 թվականի տարեկան հայտարարագրերը կներկայացնեն մինչև 2020 թվականի մարտի 31-ը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարեկան հայտարարագիրը ներկայացվում է հաջորդող տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործելիության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով սույն թվականի փետրվարի 26-ին Հանձնաժողովին ուղղված դիմումով խնդրեցինք հայտնել, թե արդյոք սույն թվականի փետրվարի 26-ի դրությամբ ապահովված է պաշտոնատար անձանց կողմից Հանձնաժողովին տարեկան հայտարարագիր ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետները սպառելուց հետո, փորձելով տեղավորվել գործընկերային հարաբերությունների հարթության մեջ՝ բանավոր զանգերով տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, պատասխան գրությունն ակնկալվում է:
Ի վերջո, սույն թվականի մարտի 16-ին ստացանք պատասխան գրությունը, որով Հանձնաժողովը հայտնեց, որ.
ա/ Հայտարարագրերի լրացման և սպասարկման էլետրոնային հարթակը հասանելի կլինի մարտի 20-ից։
բ/ 2020 թվականի հունվարի 1-ից պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետը Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել է։
Ավելին, ի հակառակ օրենքով սահմանված վերոնշյալ կարգավորման, այն է՝ մինչև մարտի 31-ը հատարարագրեր ներկայացնելու պարտականությանը, ինչպես նաև գրությամբ և հրապարակային ելույթներում տրված տեղեկատվությանն ու հավաստիացումներին՝ 2020 թվականի մարտի 18-ին Հանձնաժողովն իր նորաստեղծ կայքէջում տեղադրեց հաղորդագրություն, համաձայն որի.
«1. 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
2. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:»։
Հանձնաժողովն իր կայքէջում նաև հավաստիացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի՝ բնականաբար չունենալով այդպիսի իրավասություն, քանի որ հայտարարագրման ժամկետները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, հետևաբար՝ Հանձնաժողովի նման հայտարարությունը պետք է ունենար իրավական հիմք։ Այդուհանդերձ, վերոնշյալ օրենքում հայտարարագրերի ներկայացման ժամկետը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով՝ մարտի 24-ին հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչ իրավական հիմքով և հիմնավորմամբ է Հանձնաժողովը փոխել հայտարարագրերի՝ օրենքով նախատեսված ժամկետները՝ խնդրելով տրամադրել Հանձնաժողովի որոշման պատճենը։
Հանձնաժողովը տեղեկացրեց, որ պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետների առնչությամբ որոշում չի ընդունել։ Միաժամանակ, անպատասխան մնաց այն հարցը, թե ժամկետների երկարացման վերաբերյալ որոշման բացակայության պարագայում ինչու է Հանձնաժողովը տեղեկացրել պաշտոնատար անձանց հայտարագրերի ներկայացման ժամկետների երկարացման մասին և հանձնառություն ստանձնել չկիրառել վարչական և/կամ քրեական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց փաստացի ազատելով հայտարարագիր չներկայացնելու օրենքով նախատեսված հետևանքներից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ