ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարձրագույն իշխանությունն անգիր գիտի վերջին հավաքարարից մինչև առաջին բիզնեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում. Մարուքյան 04/16/2020 14:53 | ԼՐԱՀՈՍ
Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քաղաքական թիմը, գործող իշխանությունը ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձնական տիրույթին, խոսքը գնում է բանկային գաղտնիքի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում, դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նախկին իշխանությունները ապօրինություն էին անում, իմանում էին, որ բանկում ինչքան փող կամ արժույթ ունի, այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն, ինչ պիտի ապօրինի աներ, օրենքով անի։ Հիմա ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ՝ ոնց է պահելու բանկային գաղտնիքը, ո՞նց եք մեր ներդրողներին համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրումներ անել, որ ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է այնքանով, որքանով պիտի լինի միջազգային չափանիշներով», - ասաց Մարուքյանն ու ընդգծեց, որ բարձրագույն իշխանությունն անգիր գիտի վերջին հավաքարարից մինչև առաջին բիզնեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում։
Պատասխանելով Մարուքյանը հարցին, ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն ասաց, որ եթե ինչ-որ մեկը կա, որ գիտի Հայաստանում ով ինչքան գումար ունի, դա իրավական տիրույթի հարց է և ինքը չի ուզում մասնակցել նման խոսակցություններին:
«Իմ ուսումնասիրություններն ու իրավաբանների հետ խորհրդատվությունները ցույց են տալիս, որ այն օրենքը, որն այս պահին գտնում է ՍԴ—ում ունի հստակ իրավակարգավորումներ ու հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է ինչ-որ գործողություն անել»,-ասաց ԿԲ նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով՝ բանկային գաղտնիքին միջամտելու համար դրված են որոշակի ֆիլտրեր, և եթե նախկինում անձը պիտի լիներ կասկածյալ կամ մեղադրյալ, ապա հիմա բանկային գաղտնիքին միջամտելու համար դատախազը կամ նրա տեղակալը պիտի միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան վճիռ, ապա կարողանան գործի շրջանակում գնալ բանկային գաղտնիքի հետևից ՝ ապացուցելով, որ դա վերջին ատյանի որոշում է։
«Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր և կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ այդ իրավակարգավորումները ներառում է», - ասաց Գալստյանը։
Մարուքյանը նկատեց, որ Գալստյանի այս պարզաբանումն իրեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումներն են հիշեցնում՝ տնտեսական ճգնաժամի մասին։
«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ «ճգնաժամ մի ասեք, չի գա ճգնաժամը, սուս մնանք չգա», հիմա բանկային գաղտնիքը թուլացվել է, ասում ենք թուլացվել է։ Եթե չի թուլացվել, բա ինչի՞ նախկին իրավակարգավորումները վերանայվեցին։ Մարդ, որը ոչ մի քրեական գործով չի անցնում, ինչի՞ պիտի պետությունը կարողանա մտնի, տեսնի՝ էդ մարդու բանկային հաշիվներում ինչ կա», - նշեց Մարուքյանը։
Գալստյանը վստահեցրեց, որ իրենց կարծիքով այս պահի դրությամբ ֆինանսական կայունության սպառնացող վտանգ չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ