ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներսից դարպաս բացող հերձվածողները 04/16/2020 18:55 | Վերլուծություններ
Կորոնավիրորսի այս համաճարակի օրերը շաբաթներ ու ամիսներ են ձգվում, ու մինչ ներսում՝ տանը մնալու ժամանակն օգտագործելով մարդիկ սեփական գոյի ներհայեցողական պրպտումների, կորոնավիրուսի ի հայտ գալը աշխարհին ուղղված՝ մարդու և բնության ներդաշնակության անհրաժեշտության նշանային՝ միտք -մտածումների մեջ են, այլ և ուրիշ ուժեր որդի նման կրծում են մեր արմատները…
Վերջին հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու և կոնկրետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ էր:
Ի դեպ, այս համատեքստում թավշյա իշխանությունը մի շրջան արել է արդեն, քանի որ իշխանության գալով իսկ սկսեց թիրախավորել Վեհափառին և Հայ Առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ քայլեր ձեռնարկել:
Ըստ ամենայնի՝ ներկաները ազգային եկեղեցուց զուտ նյութական ակնկալիքներ ունի, քանի որ ժամանակագրորեն ստացվում է այնպես, որ երբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բավական պատկառելի նվիրատվություն է կատարում կոնկրետ հիմնադրամին /Ժպիտների քաղաքի հաշվետվությունը՝ վկա/, այդ ընթացքում իշխանական աղանդավորահերձվածողականները լռում են:
Հիմա, հավանաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարող հերձվածողները նոր փուլ են սկսել: Ինչն, ի դեպ դեռ տարեսկզբից է սկսվել:
Կա այսպիսի միջազգային /սորոսյան/ հասարակական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»: Վերջինս այն երկու կազմակերպություններից մեկն է, որը նախագահական ընտրություններից առաջ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արցախ գործուղվեց՝ ,,ժողովրդավարության սերմեր ցանելու,, այնտեղ: ՈՒ հիմա հենց այդ կազմակերպության դեսպաններն են Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը, որն, ի դեպ, երկու փուլով եղավ /ինչը ժողովրդավարության ցուցիչ կարելի է համարել, հարևան երկրում նման բան, վստահաբար, անհնար կլիներ/, սկսել պիտակավորել: Բերած ,,ընտրախախտումների,, օրինակներն էլ՝ անունը կա, ամանում չկա՝ տարբերակով, այսինքն, ոչ մի փաստ չունեն, ուղղակի ընդհանուր առմամբ՝ ընտրախախտումների տեսականուն ծանոթ լինելով ենթադրում են, որ եղած կլինի:
Ամեն դեպքում, Արցախի ընտրությունների լեգիտիմության հարց բարձրացնող ուժերի հանդեպ ազգային համաձայնություն պիտի լինի՝ ձեռքերդ հեռու Արցախից տոնայնությամբ:
Բայց դառնանք Հայ Առաքելական եկեղեցուն: Այս համատեքստում շարունակաբար և նպատակային է ,,Թրանսփարենսի ինթերնեշնլի,, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի սևեռումը: Վերջինս այն կարծիքին է, որ Հայ առաքելական եկեղեցին «ամենակոռումպացված կառույցներից» է և պահանջում է, որ « եկեղեցին արտոնյալ կարգավիճակ չունենա, ունեցվածքը գույքագրի ու հարկ վճարի»:
Ընդ որում, իր այս պահանջը նա արդարացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից թավշյայից հետո արված մի հետազոտության արդյունքներով:
Հետաքրքիր է, որ այս կազմակերպությունն այսօր ընդհանրապես կառավարության տարբեր ոլորտներին, Երևանի քաղաքապետարանին ու մարզպետարաններին մոտ չի գնում, որքան էլ լրատվամիջոցները և առանձին անհատներ ահազանգում են և օրինակներ բերում:
Ոչ, տվյալ կազմակերպությունն այսօր ուղղորդված է ազգային ինստիտուտների ու համակարգերի, Արցախի ու Հայ առաքելական եկեղեցու, հայ ընտանիքի դեմ: Այնպես որ, պետհամակարգի քպականներից մինչև թրանսփարանսի՝ նույն հանձնարարությունն են կատարում: ՈՒ դա բնավ էլ կոնկրետ հոգևորականների դեմ չէ, դա կոնկրետ ազգային ինստիտուտի դեմ է՝ Հայ Առաքելական Եկեղեցու: Ինչն ակնհայտ է:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից