Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 04/16/2020   11:53  |  ԼՐԱՀՈՍ

Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:

Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաև «Ոստիկանը մերն է» կոչերով: Առաջին հայացքից պարզ այս բառակապակցությունը ժողովրդի անունից ոստիկանին պատվիրակեց նոր առաքելություն՝ մեկընդմիշտ ամրագրելով ոստիկանության պատկանելիությունը:

Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ երախտիքս ցանկանում եմ արտահայտել ընդամենը մեկ բառով և այն հասցնել ձեզանից յուրաքանչյուրին՝ շնորհակալությու՛ն:

Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Դուք գտնվում եք առաջնագծում, հանդիսանում հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկը: Լիարժեք չկրելով ձեր անտեսանելի աշխատանքի հաջողության բերկրանքը՝ ոչ բավարար արդյունքների դեպքում հաճախ քննադատվում եք: Մինչդեռ չեք հանձնվում, լուռ տանում եք դժվարությունները, գործում համբերատար, առանց շտապելու՝ քայլ առ քայլ մոտեցնելով հանցագործին արժանի հատուցման պահը:

Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Ձեր կատարած աշխատանքը հանրության աչքի առջև է և տեսանելի: Հիմնականում ձեր ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը, անմիջապես արձագանքում լավին կամ վատին: Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք օրնիբուն լուռ և անաղմուկ կատարում եք ձեր պարտականությունները, առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ապահովում եք հանրային անվտանգությունն ու անդորրը:

Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին: Այսօր դուք հպարտ կանգնած եք Հայաստանի Հանրապետության սահմանին, միևնույն ժամանակ ամենօրյա ծառայություն եք իրականացնում արտակարգ դրության պայմաններում: Ձեր կողքին նվիրվածության և անձնազոհության դասեր են քաղում նաև ապագա ոստիկանները՝ կրթահամալիրի սաները:

Շնորհակալությու՛ն ոստիկանության մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցներին, բոլոր-բոլորին՝ հանցագործի ձեռքը բռնողից մինչև ժողովրդին ծառայություն մատուցող:

Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին, մեր ավագներին. եղեք միշտ առողջ ու մեր շարքերում:

Շնորհակալությու՛ն ոստիկանի ընտանիքի անդամներին: Ձեր ոստիկան ամուսնու և զավակների հետ գրեթե հավասար կրում եք դժվարություններ ու զրկանքներ, անքուն գիշերներ անցկացնում նրանց սպասելով, տանն ու դրսում լրացնում նրանց բացակայությունը և չեք ընկրկում այս ամենի առջև:

Հավերժ փառք իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր գործընկերներին:

Սիրելի՛ ոստիկաններ, մենք միայնակ չենք այս պայքարում: Այս իրողությունն է ապահովել մեր բազում հաջողություններն ու հաղթանակները, լրացրել մեր բացթողումները, օգնել տեսնելու թերություններն ու համակարգում տեղ գտած բացասական երևույթները: Այս պայքարում մշտապես մեր կողքին են եղել և կան երկրի բարձրագույն ղեկավարությունը, օրենսդիրը, ողջ իրավական համակարգը, զինված ուժերը, մյուս գերատեսչությունների մեր գործընկերները, լրագրողները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները և ամենից կարևորը՝ Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին: Թույլ տվեք իմ և ձեր անունից բոլորին հայտնել առանձնահատուկ շնորհակալություն:

Մեր մասնագիտական տոնին ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ, ինքներս մեզ խոստում տանք անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների անվերապահ կատարումը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջադրած խնդիրների լուծումը դարձնել ուղենիշ և իրագործել օրենքի երկիր կառուցելու բոլորիս երազանքը:

Խոստանանք, որ չենք հանդուրժելու ոստիկանի կերպարին անհարիր որևէ երևույթ, չենք ներելու այս ուղուց շեղվողներին և ուսադիրի պատիվը արատավորողներին, անշեղորեն գնալու ենք մասնագիտական հմտությունների և գիտելիքների կատարելագործման, ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանությունում իրական և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ոստիկան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍ685 տրանսպորտային միջոց երթևեկել է երկուսից ավել ուղևորով. ոստիկանապետ
09:33 20/03/2020  |  ՄամուլԿադրային խառնաշփոթ. Նախորդների ճակատագրից կխուսափե՞ն նորանշանակները. «Հրապարակ»
12:03 07/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղերձը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ
09:34 06/03/2020  |  ՄամուլՀարցը միայն ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու. «Փաստ»
09:50 31/01/2020  |  ՄամուլՈ՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու «գինը». Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում. «Իրատես»
09:24 31/01/2020  |  ՄամուլՄանրամասներ «Իմ քայլը» խմբակցության և Արման Սարգսյանի հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
16:32 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկելու գործողությունները տեղի են ունեցել հատուկ վարչության նշանակության աշխատակիցների կողմից. Արման Սարգսյան
16:20 23/12/2019  |  ՎերլուծություններՓախի՛ր, որ շոուն սկսենք
16:34 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Սարգսյանի պաշտոնական այցը Արցախի Հանրապետություն
16:45 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին

Արխիվ

[]