Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը

Կառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն․ «Ազգային օրակարգ» 04/16/2020   10:49  |  Վերլուծություններ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանի եւ «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ Արմեն Գեւորգյանի վերլուծական հոդվածը կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ սոցիալական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության նախաձեռնած միջոցառումների
վերաբերյալ:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ՀՀ Կառավարությունն  ընդունել է միջոցառումների ընդարձակ փաթեթ՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով: Այն, կարծես թե բավական ընգրկուն միջոցառումների խումբ է, որը, սակայն ունի էական բացթողումներ: Առաջին հայացքից թվում է, թե աջակցության ծրագրերը  ներառել են հասարակության գրեթե բոլոր թիրախային շերտերը, բայց փաստացի  տարբեր սահմանափակումների պատճառով առաջացել է աջակցությունից անարդարացի զրկված նպաստառուների մի զգալի հատված։ Ստորև անրադարձ է կատարվում  ամեն մի միջոցառմանն առանձին:

Միջոցառում 1

Այս միջոցառմամբ Կառավարությունը համաֆինանսավորում է բանկերի կողմից ընկերություններին տրամադրվող կոմերցիոն վարկերը։ Այս վարկերը սակայն հասցեական չեն։ Պետք է այդպիսի վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնց մոտ առկա է  հասույթի 10% և ավելի անկում, այլապես կարող են  տեղի ունենալ հանրային միջոցների աննպատակ  վերաբաշխում այս պահին կորուստներ չունեցած ընկերություններին: Բացի այդ, վարկերի հիմնական նպատակը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը ճգնաժամի պայմաններում, ոչ թե ցանկացած բնույթի գործունեություն։

Միջոցառում 2

Այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի ճգնաժամի հետ, և գյուղատնտեսության ֆինանսվարման գործող ծրագրի ընդլայնումն է։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ պահին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ծրագրով պետությունը երաշխավորում է 0%-ով երկարաժամկետ վարկեր, որը ինքնին խնդրահարույց է, քանի որ բերելու է տնտեսավարողների կողմից ոչ բավարար հիմնավորված ծրագրերի ֆինանսավորման, ընդ որում մեծ ծավալներով, և այդ տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին։ Նախկինում գործում էր 2% տոկոսադրույքը, որը թեև բարձր չէր, բոլոր դեպքերում տնտեսավարողների համար որոշակի ֆինանսական կարգապահություն էր ստեղծում։ Ծրագիրը այս տեսքով կարող է բերել հարկատուների ռեսուրսների էական վատնման, կամ վերաբաշխման՝ ի օգուտ առանց այդ էլ հարուստ տնտեսավարողների։ Հետևաբար, առկա ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է 0%-ով երկարաժամկետ վարկեր տրամադրել միայն փոքր գյուղացիական տնտեսություններին:

Միջոցառում 3

Այս ծրագիրը նախատեսում է առավել տուժած ոլորտներում ընկերությունների վարակավորում, և դրանով արդեն ավելի հասցեական է։ Սակայն վարկային աջակցությունը այս ոլորտներին ինքնին խնդրահարույց է, քանի որ փաստացի, պետությունը օգնում է այդ ոլորտներին տեղափոխել ֆինանսական բեռը դեպի ապագա, սակայն այն որևէ կերպ չի թեթևացնում։ Արդարացի կլիներ, եթե այն ընկերությունները, որոնց գործունեությունը դադարեցվել է պետության որոշմամբ, դրա համար նաև որոշակի անհատույց փոխհատուցում ստանան, և ոչ միայն վարկ, այդ պրակտիկան հիմա կիրառվում է այլ երկրներում։

Միջոցառում 4

Այս ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա)։  Անհասկանալի է սակայն, թե ինչու է տարիքային շեմ վերցրած 14 տարեկանը, ծրագրից դուրս են մնում այն ընտանիքները, որոնք ունեն 14-18 տարեկան անչափահաս երեխաներ: Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափակում  (մարտի 13-25-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 5

Այս ծրագիրը նպատակ ունի պահպանել ընկերությունների աշխատատեղերը, սակայն բավական հասցեական չէ, և արդյունքում աջակցության միջոցները տրամադրում են սահմանված միջակայքում բոլոր կազմակերպություններին և ընդամենը աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով, այն դեպքում, երբ ավելի արդյունավետ կլիներ այն հասցեական տրամադրել առավել տուժած ոլորտներին, սակայն ավելի բարձր չափով (օրինակ, 50%), և արտակարգ դրության ամբողջ տևողությամբ։ Ներկայիս ձևով թողնելու դեպքում, այն բերելու է հանրային միջոցների անիմաստ վատնման, դրանք տրամադրելով կազմակերպություններին, որոնք նորմալ ռեժիմով աշխատում են, իսկ կազմակերպությունները, որոնք հարկադրված պարապուրդի մեջ են, ընդհակառակը, բավարար միջոցներ չեն ունենալու իրենց աշխատատեղերը պահպանելու համար։ 

 Միջոցառում 6

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված մասնավոր հատվածում ընդգրկված վարձու աշխատակիցներին։ Այստեղ անհրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 7

Այս ծրագրի նպատակն է աջակցել հղի կանանց, որի շահառու լինելը ճշտելու համար անհրաժեշտ է  լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։ Դժվարություն կարող է առաջանալ ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ տեղեկանքի բացակայության դեպքում, և առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նման սակավաթիվ դեպքերի համար ընդունել անձնագրի տվյալները:

Միջոցառում 8

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել անձանց, որոնք, մարտի 13-30-ը հանդիսացել են նշված հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների, մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ոլորտների ցանկը կարծես թե ամբողջական չէ և հարկավոր է ընդլայնել։ Օրինակ  դրանց շարքին կարող են դասվել ատամնաբուժական ծառայությունները, հանրային տրանսպորտը և այլն։

Միջոցառում 9

Այս ծրագրի նպատակն է աջակցել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, կամ չեն աշխատել, նպաստի չափսը 26500 դրամ մեկ երեխայի համար: Արդյունքում մեկ երեխա ունեցող ընտանիքի ամեն անդամի հաշվարկով (հայր, մայր, երեխա) բաժին է հասնում է 8830 դրամ աջակցություն, այն դեպքում երբ պարենային զամբյուղի արժեքը կազում է առնվազն 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։ Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափա­կում  (մարտի 13-30-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը: Առաջարկվում է արտակարգ դրության յուրաքանչյուր լրիվ ամսվա համար տրամադրել 68 000 դրամ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառում 10

Այս ծրագրի նպատակն է օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին, շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով,  Առաջարկվում է սահմանել նաև նվազագույն չափ, այն է՝  ոչ  պակաս նվազագույն աշխատավարձի չափից։

Միջոցառում 11

Այս ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Ըստ  պաշտոնական տվյալների շահառու են 220 հազար բաժանորդ: Նկատի ունենանք, որ ամառանոցները, առանձնատները կամ ոչ մշտական բնակության այլ տարածքները, նույնպես հաշվառ­ված են շահառուների ցանկում: ինչպես նաև պայմանավորված շարունա­կական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդ­ներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Միջոցառում 12

Այս ծրագրի շահառու են մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10 001-30 000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-10 000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ 30%-ը բավարար աջակցություն չի կարելի համարել, և այն էական ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակիչների վրա: Առաջարկվում է 30% աջակցությունը դարձնել 50%:

12-րդ միջոցառման հավելում՝ առաջարկվում է՝ բոլոր այն բնակիչ բաժանորդները, որոնք չունեն բնական գազի մատակարարման համար կնքած պայմանագիր, և  համարվում են միայն էլեկտրական էներգիա օգտագործող բաժանորդներ, իսկ էլէներգիայի ծախսը կազմում է 10 001-30 000 դրամ Կառավարության կողմից ստանան 50%-ի չափով աջակցություն:

Լրացուցիչ միջոցառում (Միջոցառում 13)

Առաջարկվում է շահառու  ճանաչել միայնակ անձին կամ ընտանիքին, որի հետ չկան համատեղ ապրող երեխաներ, չունեն գրանցված աշխատանք,  չեն օգտվել այլ սոցիալական միջոցառումներից և միայնակ անձը կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի աշխատում։ Առաջարկվում է  յուրաքանչյուր անձին տրամադրել  աջակցություն  պարենային զամբյուղի չափով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին, առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Նկատի ունենալով, որ  ՀՀ ազգաբնակչության զգալի մասը նախքան արտակարգ դրության հայտարարումն էլ գտնվում էր ոչ բավարար սոցիալական պայմաններում, համարում ենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները հնարավորություն են կտան ավելի շատ շահառուներ և թիրախային խմբեր ընդգրկվել Կառավարությունն տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման (ավելի շուտ մեղմացման) միջոցառումների ծրագրերում, թեթևացնելով մարդկանց ամենօրյա հոգսը:

Նունե Ամիրյան

Արմեն Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված լուծումները քննարկվել են տեսակոնֆերանսին հրավիրված փորձագետների հետ
12:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ»
12:41 25/03/2020  |  ՎերլուծություններՀայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը
10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից
11:09 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։
11:16 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պահպանել մեր զինվորի կյանքը

Արխիվ

[]