Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը

«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել. «Ազգային օրակարգ» 04/16/2020   17:02

2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի հիմնական նպատակն է առանց մեղքը հաստատող դատավճռի, բռնագանձել կոռուպցիոն եւ քրեական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող, եւ այդ հիմքով որպես «ապօրինի ծագում ունեցող» սահմանված գույքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ինքնին, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու ինստիտուտը անհրաժեշտ գործիք է կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարի գործում, եւ կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Իսլանդիայում, Ավստրալիայում եւ մի շարք այլ երկրներում, իսկ օրենքի ընդունումը բխում է մի շարք միջազագային կոնվենցիաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ պարտավորվել է ներդնել ներքին օրենսդրության մեջ։

Սակայն ԱԺ կողմից ընդունված օրենքն անհիմն եւ վտանգավոր կերպով ընդլայնում է նրա կիրառման հնարավորությունները եւ մեխանիզմները, եւ կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը հանգեցնի պետական մարմինների կամայականության, բազմաթիվ անմեղ մարդկանց ունեզրկման, գույքի ապօրինի վերաբաշխման եւ քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խաթարման։

Մասնավորապես, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլեւ եթե նա ընդամենը դեռ ներգրավվել է որպես մեղադրյալ, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը արդեն իսկ կասեցվել է տարբեր հիմքերով, եւ կամ նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատախազությունը պարզապես ունի «հիմնավոր» կասկած։

Սա պրակտիկորեն անսահմանափակ ընդլայնում է հնարավորությունները անձի եւ նրա գույքի նկատմամբ հետապնդում իրականացնելու, մասնավորապես, ցանկացած անձ այսպիսով կարող է հայտնվել դատախազության թիրախում, քանի որ այն նրա նկատմամբ «հիմնավոր» կասկածներ ունի, ընդ որում դատախազությունը տվյալ անձին թիրախավորելու համար որեւէ իրական պատասխանատվություն չի կրում։

Սա առերեւույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, ըստ որի հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սա նաեւ անմիջականորեն հակասում է միջազգային փորձին, ըստ որի եթե անձը անմեղ է ճանաչվել քրեական դատավարության կարգով, ապա այլեւս չունի իր գույքի ծագման օրինականությունը ապացուցելու որեւէ պարտավորություն:

Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում դատախազությունը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրեն հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով:

Արդյունքում, պրակտիկորեն ցանկացած քաղաքացի այս օրենքով կարող է զրկվել իր գույքի նկատմամբ իրավունքից, եթե ժամանակին չի հավաքագրել եւ փաստաթղթավորել նրա ձեռքբերման բոլոր իրավական հիմքերը, ինչը Հայաստանի պայմաններում իրատեսական չի։

Բացի այդ, քանի որ սույն օրենքի գործողությունը սահմանվում է սկսած 1991 թվականից, այնինչ օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելու պահանջ առաջացել է միայն 2011 թվականից ի վեր, փաստացի սույն օրենքը հետադարձ ուժով քաղաքացիներից պահանջելու է, որպեսզի նրանք կարողանան փաստաթղթավորված ձեւով հիմնավորել իրենց գույքը եւ եկամուտները, թեեւ այդպիսի պահանջ նախկինում չի եղել։ Ուստի այն իրապես վատթարացնում է անձի իրավական վիճակը` առերեւույթ հակասելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:

Խիստ խնդրահարույց է նաեւ օրենքի 23-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին:

Սա ընդլայնում է օրենքի գործողությունը այն անձանց վրա, որոնք ընդհանրապես որեւէ հակաիրավական գործողություն չեն ձեռնարկել, սակայն գույք են ձեռք բերել այլ անձանցից, որոնք գույքի օրինական ծագման վերաբերյալ, բնականաբար, պարտավոր չէին որեւէ տեղեկություն ունենալ, քանի որ ձեռքբերման պահին սույն օրենքը չէր գործում։

Սա քաղաքացիների ունեզրկման անսպառ հնարավորություններ է բացում, քանի որ գույքը օրինական ձեռք բերած, փաստացի բարեխիղճ գնորդ հանդիսացող քաղաքացին, գույքի ձեռքբերումից բազմաթիվ տարիներ անց, ստիպված է լինելու ապացուցել, որ ինքը հանցագործ չի, եւ օրինական եղանակով է ձեռք բերել իր գույքը։ Սա, իր հերթին, առերեւույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

Ելնելով վերոնշյալից, կարելի եզրահանգել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ Օրենքը, առկա տեսքով, մեր երկրի համար տնտեսական, քաղաքական եւ սոցիալական անհամաչափ վտանգներ է պարունակում, եւ առերեւույթ հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք առանցքային դրույթների: Այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գլոբալ ճգնաժամի պայմաններում ձեռնարկատիրական գործուենության համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդունում են մի օրենք, որը մեծ հավանականությամբ կբերի այդ գործունեության համար լրացուցիչ անհիմն խոչընդոտների, եւ երկրիր եկող ներդրումների էական կրճատման։

Ստեղծված իրավիճակում, մենք կոչ ենք անում ՀՀ Նախագահին՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, եւ ուղարկել նշված օրենքը սահմանադրական դատարան, Սահմանադրությանը նրա համապատասխանությունը որոշելու նպատակով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 16/04/2020  |  ՎերլուծություններԿառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն․ «Ազգային օրակարգ»
12:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված լուծումները քննարկվել են տեսակոնֆերանսին հրավիրված փորձագետների հետ
12:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ»
12:41 25/03/2020  |  ՎերլուծություններՀայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը
10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից
11:09 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։

Արխիվ

[]