Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Մեր վրա խորթ փորձություն է դրված` սեփական եկեղեցին պաշտպանել սեփական իսկ կառավարությունից. Ֆարմանյան 04/15/2020   15:55  |  Մեկնաբանություն

Պատմաբան, նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է.

«Կյանքում բաներ կան, երբ մարդը հաճախ խորությամբ չէ, որ գիտակցում է, թե արածն ինչ հետևանքներ կունենա իր կյանքի մնացած հատվածի վրա: Դե հնարավոր էլ չէ մաթեմատիկական ճշգրտությամբ ամեն ինչ չափել ու հաշվարկել: Ամեն մեկիս կյանքում էլ նման պահեր ու որոշումներ եղել են` էլ առաջին ծխախոտը վառելը, էլ սիրած աղջկա հետ գժտությունն ու ամուսնությունը, էլ երեխաների ծնունդն ու կնքահոր ընտրությունը, էլ ընկերոջ հետ մեծ վտանգի գնալն ու մասնագիտության/աշխատանքի ընտրությունը:

Ու այդպես շարունակ: Բայց, երբ դա դառնում է կենցաղ, դառնում է ապրելակերպ ու մարդն ապրում ու իր կյանքի կարևոր բոլոր որոշումները կայացնում է առանց դրանց հետևանքների մասին մտածելու, ինքն իրեն ու իր շրջապատին հաշիվ տալու, արդյունքում նա կորցնում է դեպքերի զարգացման վրա իր ազդեցությունն ու անխուսափելիորեն կործանվում: Արդեն իրադարձությունների ընթացքն ու պատահականությունն է, որ որոշում են մարդու ճակատագիրն ու կյանքի ընթացքը, նաև դրա ավարտը:

Մոտավորապես հենց նման մի աննախանձելի ու վտանգավոր իրավիճակում է այսօր հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Մարդ, ով ձեռքի նռնակի օղակն արդեն քաշած մահապարտ ահաբեկչի նման, թվում է, թե պատրաստ է ամեն ինչի` վտանգելով և՛ իրեն, և՛ իր թիմին, և՛ իր ղեկավարած երկրին, և՛ իր ժողովրդին:

Շատ բան կտայի, որ համացանցից, հնարավոր բոլոր աղբյուրներից ու մարդկանց հիշողությունից ջնջվեր այն, ինչ երեկ աչքս ծակեց .«ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ...»: Այսպես` գոռոզամիտ, վիրավորական, ինքնամեծար: Չեմ ուզում, որ ապագայի իմ որևէ հայրենակից կամ մեր ժողովրդի որևէ բարեկամ այս տողերով պատկերացում կազմեր մեր ու մեր անհոգի ժամանակների մասին: Չի հիշվելու ասվածի և ոչ մի համատեքստ ու առիթ:

Ժամանակի փոշին ծանրանալու, մաքրել-տանելու է էդ ամենն ու էս մարդկանց, նրանց անուններն էլ: Փոխարենը, հիշվելու է Հայաստանի կառավարության նախադեպը չունեցող այս ամբարտավան կեցվածքն ու այն բաց գժտությունը, որ այս ու այլ տողերով Փաշինյանի (այլևս անքննելիորեն այլածին ու մանկուրտ) կառավարությունը արդեն որքան ժամանակ է, ինչ հրահրում է սեփական եկեղեցու ու սեփական պատմության, մեծ հաշվով` սեփական ժողովրդի ու նրա ապագայի դեմ:

Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր, եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուները, ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական: Մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը կամ կհանդիպի առաջին գազանը:

Ես չգիտեմ, թե արդյոք հայ առաքելական եկեղեցին այս անպատիվ իրավիճակում մեր աջակցության կարիքն ունի, կամ ինչպես պիտի այդ աջակցությունը դրսևորվի: Մեծ հաշվով եկեղեցուն ի՞նչ: Հետ նայեք պատմությանը, տեսեք, թե օտարներն ու թշնամիները դարերով որքա՜ն են տենչացել ու ինչե՜ր են արել` մեր եկեղեցին ծնկած տեսնելու, մեր ինքնությունը խաթարված տեսնելու համար: Քանդել ու ավիրել, սպանել, այրել ու այլասերել են այն, բայց արդյունքում` ծնկել ու պարտվել: Մեծ հաշվով, Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ:

Այդ, երևի, մենք ենք, որ կարիք ունենք հասկանալու, թե այս ու՜ր ենք գնում, այս ու՜ր են մեզ առաջնորդում ու այս ի՜նչ են ուզում: Երևի, հենց մենք ենք, որ կարիք ունենք գիտակցելու, որ ճակատագիրը մեր` ժամանակակիցներիս վրա նաև էս տեսակ խորթ փորձություն է դրել` սեփական եկեղեցին պաշտպանելու սեփական իսկ կառավարությունից: Չթողնելու, որ արդեն քաշված օղակով նռնակը պայթի...»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:49 15/04/2020  |  ՄեկնաբանությունՎարդապետ Ամիրյանը՝ Ալեն Սիմոնյանին. «Սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է»
15:44 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսը՝ Արցախի նորընտիր նախագահին. Երբեք տեղիք չտալ բևեռացման և բաժանումների
15:26 15/04/2020  |  ՄեկնաբանությունԻրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը կարծես լավ չեք գիտակցում. Չալաբյան
14:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՎեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի.դատախազություն
14:45 15/04/2020  |  ՄեկնաբանությունՏեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
12:16 15/04/2020  |  ՄեկնաբանությունՏեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
11:14 15/04/2020  |  ՄեկնաբանությունՀազարավոր ՀՀ քաղաքացիներ շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը․ Ալեն Սիմոնյան
14:45 11/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը
15:50 25/03/2020  |  Քաղաքական«Նման հարց օրակարգում չկա». Ալեն Սիմոնյանի արձագանքը հարցին, թե արդյոք օրավարձով աշխատող քաղաքացիները կարող են վստահություն ունենալ, որ սոված չեն մնա, իշխանությունները ձեռք կմեկնեն
21:35 23/03/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանը ինֆորմացիա չի թաքցնում, դրա կարիքն էլ չկա․ Ալեն Սիմոնյան

Արխիվ

[]