ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտ է կիրառել պատժից ազատման հատուկ եւ արագացված ընթացակարգեր. Դիտորդական խումբ 04/15/2020 13:53 | Կորոնավիրուս
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) հերթական անգամ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու համար, թե ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսն են կազմում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձինք, ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն, եւ 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանցից քանի՞ տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն:
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանց թիվը կազմում է 95, որն ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 4.2%-ն է։
Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 11.3%-ը։ Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։
Արդարադատության նախարարությունից հավելյալ տեղեկացրել են նաեւ, որ քրեակատարողական հիմնարկները ունեն 5346 անձի համար նախատեսված լրակազմ, որում 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ պահվել է 2259 անձ:
Հղում կատարելով Եվրոպայի խորհրդի 2019թ. տարեկան քրեական վիճակագրությանը՝ նախարարությունից նաեւ տեղեկացնում են, Հայաստանն ազատազրկման ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում է: Ապրիլի 1-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի բանտային բնակչության խտության ինդեքսով (100 տեղի հաշվով) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում խտությունն ընդամենը 42.2 % է (գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%)):
Տրամադրված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 16-ից մինչեւ մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում եւս արձանագրվել է ազատումների թվի աճ:
Նախարարությունը միեւնույն ժամանակ պարզաբանում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները՝ 2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:
Գնահատելով արդեն իսկ ձեռնարկված քայլերն ու առկա վիճակագրական պատկերը, Խումբը, այնուամենայնիվ, կոչ է անում ՀՀ արդարադատության նախարարությանը հետեւողականություն ցուցաբերել եւ գործադրել հատուկ եւ արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ծանր հիվանդության հիմքով պատժից ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժատեսակները փոխելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից