ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել. Կարեն Բեքարյան 04/15/2020 19:35 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այո՛, սիրելի հայրենակիցներ, չի էլ ունեցել...
Ուղղակի շատերին թվացել է, որ շատ խոսողը, աղմկողը՝ պետք է բառի, խոսքի, մտքի արժեքն իմանա: Բայց ընդամենը՝ թվացել է:
Երկու տարում ասվածն ու արվածը, ասվածն ու չարվածը, ասվածն ու հակառակն արվածը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ խոսքն արժեք չունի, բովանդակային կյանք էլ չունի, աղմուկ է, միայն աղմուկ՝ ճանապարհին ցանկացած տրամաբանություն ու գիտակցություն ավիրող աղմուկ…
Ուղղակի շատերին թվացել է, որ խորովածը, լավաշը, սննդի ազգայինը (կամ՝ ազգայինն էլ) սիրողը՝ պետք է ազգայինի հանդեպ, առնվազն, տարրական հարգանք ունենա: Բայց ընդամենը թվացել է:
Երկու տարում ազգային արժեքների ու ինստիտուտների նկատմամբ տարաբնույթ հարձակումներն ու պախարակումը, ազգային արժանապատվության հենասյուների թիրախավորումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ ազգայինը սրանց համար արժեք չէ, լավագույն դեպքում՝ սնունդ է միայն, սպառողի ապրանք՝ ենթակա միայն առևտրի և մարսման...
Ուղղակի շատերին թվացել է, որ իշխանության ձգտողը՝ պետք է պետական ինստիտուտների դերն ու նշանակությունը հասկանա ու հարգի, սեփական երկրի հերոսական ճանապարհից ուժ ստանա ու հերոսների հանդեպ ակնածանք տածի:
Բայց ընդամենը թվացել է:
Երկու տարում մեր հաղթանակների առիթ-անառիթ, ուղղակի-անուղղակի արժեզրկումները, ապրիլյան պատերազմին մայիսյան «մասնակցությունը» անամոթաբար թմբկահարելն ու սեփական «կենսագրության» մեջ ներառելը, ազգային ու պետական գործիչների նկատմամբ անձնական վրեժխնդրությունից, նախանձից, խանդից զատ- այլ զգացողություններ չունենալը, ապրիլյան հաղթանակը քննող հանձնաժողովի ստեղծումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ այս մարդկանց համար պետականը, ազգայինը, հաղթանակներն ու հերոսները արժեք չեն:
Թիրախ են միայն, քանի որ նրանց գոյության պարագայում՝ սեփական չկայացվածությունը սեփական ժողովրդի վրա վաճառելն օր-օրի ավելի է բարդանում…
Ուղղակի շատերին թվացել է, որ երկրի իշխանությունը պետք է սեփական հանրությանը միավորող լինի, ազգային համախմբման դարերի ներուժ ունեցող ինստիտուտները փայփայող լինի: Բայց ընդամենը թվացել է:
Երկու տարում տարածված ատելության խոսքի չափաբաժինը, անափ ինքնահավանությունն ու ոչ կոմպետենտությունը, ցանկացած հարցում սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնելը, դուրսպրծուկի տգետ ցինիզմով ցանկացած տարբերվող կարծիքի թիրախավորումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ այս մարդկանց միավորողը գաղափարները չեն, սեփական երկրի զարգազման տեսլականը չէ, մարդկանց խնդիրներն ու կարիքները չեն: Այս մարդկանց հետաքրքրում է միայն սեփական շոուի «տոմսերի վաճառքը»: Գնորդի դերում էլ՝ մեր հանրությունն է: Երբ որևէ մեկը նրբորեն ակնարկում է, որ լավ կլիներ «թագավորը շոր հագներ», դառնում է թշնամի ու թիրախ: Այս մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ օրինակ՝ Կաթողիկոսի մոտեցումը կարող է որևէ հարցում տարբերվել իրենց շոուի սցենարից: Չեն պատկերացնում ու չեն հանդուրժում…
Այս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել…
Իրական հարցերն այլ դաշտում են.
1. դեռ ինչքա՞ն է պատրաստվում մեր հանրությունը հանդուրժել մեր ազգային ու պետական արժեքների ավիրումը,
2. ժամանակը չէ՞, որ մեր հանրության այն ներկայացուցիչները, ովքեր հավատացել են կամ հույսեր ունեցել այս իշխանության հետ, իրենք՝ իրենց, ապա նաև՝ բարձրաձայն խոստովանեն, որ իրենց թվացել է...
3. ժամանակը չէ՞- այդ շոուի տոմսերը չգնելու և ավելին, գնածն էլ՝ վերադարձնելու,
4. պետության իմունիտետը դեռ ինչքա՞ն կդիմանա:
Եվ վերջապես, այս իշխանությունը չունի արժեքներ, իսկ մեր հանրությու՞նը...»,–գրել է Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից