ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր վրա խորթ փորձություն է դրված` սեփական եկեղեցին պաշտպանել սեփական իսկ կառավարությունից. Ֆարմանյան 04/15/2020 15:55 | Մեկնաբանություն
Պատմաբան, նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Կյանքում բաներ կան, երբ մարդը հաճախ խորությամբ չէ, որ գիտակցում է, թե արածն ինչ հետևանքներ կունենա իր կյանքի մնացած հատվածի վրա: Դե հնարավոր էլ չէ մաթեմատիկական ճշգրտությամբ ամեն ինչ չափել ու հաշվարկել: Ամեն մեկիս կյանքում էլ նման պահեր ու որոշումներ եղել են` էլ առաջին ծխախոտը վառելը, էլ սիրած աղջկա հետ գժտությունն ու ամուսնությունը, էլ երեխաների ծնունդն ու կնքահոր ընտրությունը, էլ ընկերոջ հետ մեծ վտանգի գնալն ու մասնագիտության/աշխատանքի ընտրությունը:
Ու այդպես շարունակ: Բայց, երբ դա դառնում է կենցաղ, դառնում է ապրելակերպ ու մարդն ապրում ու իր կյանքի կարևոր բոլոր որոշումները կայացնում է առանց դրանց հետևանքների մասին մտածելու, ինքն իրեն ու իր շրջապատին հաշիվ տալու, արդյունքում նա կորցնում է դեպքերի զարգացման վրա իր ազդեցությունն ու անխուսափելիորեն կործանվում: Արդեն իրադարձությունների ընթացքն ու պատահականությունն է, որ որոշում են մարդու ճակատագիրն ու կյանքի ընթացքը, նաև դրա ավարտը:
Մոտավորապես հենց նման մի աննախանձելի ու վտանգավոր իրավիճակում է այսօր հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Մարդ, ով ձեռքի նռնակի օղակն արդեն քաշած մահապարտ ահաբեկչի նման, թվում է, թե պատրաստ է ամեն ինչի` վտանգելով և՛ իրեն, և՛ իր թիմին, և՛ իր ղեկավարած երկրին, և՛ իր ժողովրդին:
Շատ բան կտայի, որ համացանցից, հնարավոր բոլոր աղբյուրներից ու մարդկանց հիշողությունից ջնջվեր այն, ինչ երեկ աչքս ծակեց .«ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ...»: Այսպես` գոռոզամիտ, վիրավորական, ինքնամեծար: Չեմ ուզում, որ ապագայի իմ որևէ հայրենակից կամ մեր ժողովրդի որևէ բարեկամ այս տողերով պատկերացում կազմեր մեր ու մեր անհոգի ժամանակների մասին: Չի հիշվելու ասվածի և ոչ մի համատեքստ ու առիթ:
Ժամանակի փոշին ծանրանալու, մաքրել-տանելու է էդ ամենն ու էս մարդկանց, նրանց անուններն էլ: Փոխարենը, հիշվելու է Հայաստանի կառավարության նախադեպը չունեցող այս ամբարտավան կեցվածքն ու այն բաց գժտությունը, որ այս ու այլ տողերով Փաշինյանի (այլևս անքննելիորեն այլածին ու մանկուրտ) կառավարությունը արդեն որքան ժամանակ է, ինչ հրահրում է սեփական եկեղեցու ու սեփական պատմության, մեծ հաշվով` սեփական ժողովրդի ու նրա ապագայի դեմ:
Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր, եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուները, ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական: Մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը կամ կհանդիպի առաջին գազանը:
Ես չգիտեմ, թե արդյոք հայ առաքելական եկեղեցին այս անպատիվ իրավիճակում մեր աջակցության կարիքն ունի, կամ ինչպես պիտի այդ աջակցությունը դրսևորվի: Մեծ հաշվով եկեղեցուն ի՞նչ: Հետ նայեք պատմությանը, տեսեք, թե օտարներն ու թշնամիները դարերով որքա՜ն են տենչացել ու ինչե՜ր են արել` մեր եկեղեցին ծնկած տեսնելու, մեր ինքնությունը խաթարված տեսնելու համար: Քանդել ու ավիրել, սպանել, այրել ու այլասերել են այն, բայց արդյունքում` ծնկել ու պարտվել: Մեծ հաշվով, Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ:
Այդ, երևի, մենք ենք, որ կարիք ունենք հասկանալու, թե այս ու՜ր ենք գնում, այս ու՜ր են մեզ առաջնորդում ու այս ի՜նչ են ուզում: Երևի, հենց մենք ենք, որ կարիք ունենք գիտակցելու, որ ճակատագիրը մեր` ժամանակակիցներիս վրա նաև էս տեսակ խորթ փորձություն է դրել` սեփական եկեղեցին պաշտպանելու սեփական իսկ կառավարությունից: Չթողնելու, որ արդեն քաշված օղակով նռնակը պայթի...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից