ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկանում են տպավորություն ստեղծել, որ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը մոլագար սադիստ է. փաստաբան 04/14/2020 23:11 | Քրեական խրոնիկոն
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ նրա կողմից ձեռնարկվող քայլերի հետ։
Հիշեցնենք, վերջերս Սիսիանում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջև, քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, առաջացել էր վիճաբանություն, որի ժամանակ երեք քաղաքացու նկատմամբ բռնություն էր գործադրվել։ Ընդ որում՝ բռնություն կիրառողների մեջ նշվում էր նաեւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի անունը։
Սակայն պաշտպանական կողմը նշում է, որ իրադարձություններն այլ կերպ են զարգացել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այն մոլագար սադիստն է, որը, նշանակվելով պաշտոնում, նստած է իր աշխատասենյակում և սպասում է հարմար առիթի, որպեսզի Սիսիանի ողջ ազգաբնակչության նկատմամբ բռնություններ ու սպառնալիքներ կիրառի, սակայն դա այդպես չէ:
Ըստ նրա՝ սա ուղղորդված է կոնկրետ անձանց կողմից:
«Այս ամենը սկսվել այն ամենից, երբ 2019թ.-ից Գարիկ Մուրադյանը նշանակվել է այդ պաշտոնում Նշանակված օրվանից սկսած իրականում անհաշտ, անզիջում և սկզբունքային պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել է մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հափշտակություններ, որոնց թելերը գնում են բավականին բարձր շրջանակներ: Բնականաբար նման վարքագիծը չէր կարող հաճո լինել որոշակի շրջանակների անձանց»,- ասաց Հովհաննիսյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ միջադեպի օրը՝ ապրիլի 7-ին, Սիսիանի հենակետում Սիսիանի բաժնի ոստիկանության ծառայողներն իրականացրել են իրենց ծառայությունը, հենակետին է մոտեցել մի մեքենա, որի մեջ գտնվել են երկու հոգի, ընդ որում՝ մեկը Սիսիանի համայնքի ավագանու անդամ:
«Ոստիկանը կանգնեցրել է, հարցրել է տեղաշարժման թերթիկ և անձը հաստատող փաստաթղթերը, ավագանու անդամը հայհոյել է ոստիկանին՝ նշելով, որ ինչ իրավունք ունի իրենց այդպիսի պահանջ ներկայացնելու և այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում կիջնի ավտոմեքենայից և կապտակի ոստիկանին, որից հետո ավտոմեքենայով հեռացել է՝ առանց ոստիկանի պահանջին ենթարկվելու: Դեպքին ականատես է եղել մի քանի ոստիկան: Վերադասության կարգով զեկուցվել է այդ մասին Գարիկ Մուրադյանին և նրա հանձնարարությամբ և նրա մասնակցությամբ մի քանի աշխատակիցներ գնացել են Շաքի գյուղի հատված այդ անձանց բերման ենթարկելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկելու ընթացքում ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել, հայհոյել:
«Նրանց բերման ենթարկելուց կարճ ժամանակ անց Ոստիկանության բաժին է ժամանել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, բարձր տոնով, մեղմ ասած՝ ոչ բարեհաճ տոնով խոսակցություն է ունեցել Գարիկ Մուրադյանի հետ՝ ավագանու անդամին և նրա հորեղբոր որդուն Ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ազատ արձակելու կապակցությամբ: Գարիկ Մուրադյանը ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել այդ անձանց, այլև՝ նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել»,- ասաց Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ քաղաքապետի ոստիկանության բաժանմունքից հեռանալուց կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնի դիմաց են հավաքվել 50-60 տղամարդ և սկսել Սիսիանի ոստիկանության բաժնի դիմաց սեռական հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության հասցեին և աղմկել:
«Բաժնից դուրս են եկել մի քանի աշխատակիցներ, փորձել են հանգստացնել այս ողջ իրավիճակը, սակայն ոստիկանության բաժնի աշխատակիցներին հենց ոստիկանության բաժնի դիմաց ծեծի են ենթարկել, բռնություն են գործադրել»,- ասաց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ՝ միջադեպից հետո Սիսիանի բժշկական կենտրոն են դիմել բերման ենթարկված անձինք՝ հայտարարելով, որ բերման ենթարկելու ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություններ են կիրառել:
«Դրանից երեք ժամ հետո Սիսիանի բժշկական կենտրոն է դիմում արդեն հանրահռչակ պապիկը, որից հետո հաղորդում է ներկայացնում, որ նախորդ օրը՝ ապրիլի 6-ին Գարիկ Մուրադյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել, իրեն ծեծել և պատճառել է մարմնական վնասվածքներ: Դեպքը, ըստ պապիկի, եղել է նախորդ օրը, բայց չգիտես ինչու, ինքը հաղորդումը ներկայացրել է իմ նկարագրած իրադարձություններից երեք ժամ անց: Մենք այստեղ ունենք անհերքելի ապացույցներ, որոնք տրամադրվելու են վարույթն իրականացնող մարմնին, որ պապիկը ոստիկանության բաժին է եկել արդեն իսկ մարմնական վնասվածք ստացած վիճակում և ոստիկաններին հայտնել է, թե ինչ հանգամանքներում է ստացել այդ մարմնական վնասվածքները: Արդեն իսկ այդ վիճակում բարձրացել է Գարիկ Մուրադյանի մոտ և ինքնախոստովանական բացատրություն է տվել իր կողմից կատարված գողության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:
«Պապիկի դեպքից հետո՝ ապրիլի 8-ին,միմյանցից անկախ Դատախազություն են դիմում ևս երկու անձ, որոնցից մեկը հայտնում է, որ Գարիկ Մուրադյանը մարտի 23-ին է իր նկատմամբ բռնություն գործադրել, իսկ մյուս անձը հայտնում է, որ հունվարի 26-ին իր նկատմամբ բռնություն է գործադրել, ծեծի ենթարկել: Տարօրինակ հանգամանքներում այս անձինք հունվարի 26-ին և մարտի 23-ին բռնության ենթարկվելուց հետո չգիտես ինչու գնում և դեպքերի մասին հաղորդում են ներկայացնում միայն իմ նկարագրած իրադարձություններից հետո»,- ասաց Հովհաննիսյանը:
Փաստաբանը գտնում է, որ այս ամենը մեկ ընդհանուր պատճառահետևանքային կապի տարբեր օղակներ են, ուղղորդված են որոշակի անձանց կողմից և միակ նպատակը՝ Գարիկ Մուրադյանի նկատմամբ ինչ -որ ճնշումներ գործադրելն է, որպեսզի նա մեղմացնի իր դիրքորոշումը՝ հանցավորության դեմ պայքարում:
Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր անձինք, ովքեր հաղորդումներ են ներկայացրել դատախազություն, ոստիկանության բաժին են բերման ենթարկվել իրենց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ, տվել էին խոստովանական բացատրություններ և վերջիններիս նկատմամբ քրեական գործով վարույթները կարճվել էին ոչ արդարացման հիմքով, այսինքն՝ բողոքի բացակայության պայմաններում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների և քաղաքացիների միջև արձանագրված միջադեպի առթիվ հարուցվել է արդեն երեք քրեական գործ, մեկը՝ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, եւս 2-ը՝ ՀՔԾ-ում։ Ընդ որում՝ ՀՔԾ-ում քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման համար: Նշենք, որ երկրորդ քրեական գործը հարուցվել է Սիսիանի բնակիչ Գառնիկ պապի հաղորդման հիման վրա:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից