ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն կողմնակից է համագործակցության փիլիսոփայության վրա կառուցված մարտավարությանը. Նիկոլ Փաշինյան 04/14/2020 16:07 | Կորոնավիրուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
«Իրավիճակը մեզ մոտ, ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է։ Այսօր մենք ունենք 1067 վարակման դեպք, 265 ապաքինված քաղաքացիներ և, ցավոք, 16 մարդ մահացել է։ Հուսադրող է այն հանգամանքը, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն անցնում է շատ թեթև ձևով, անգամ ասիմպտոմատիկ։
Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը մենք երկարաձգել ենք մինչև մայիսի 14-ը։ Մարտի 23-ից մեզ մոտ գործում է խիստ կարանտինի ռեժիմ, այսօրվանից դրանում որոշակի թուլացումներ են մտցվել, որոնք ընդլայնում են ոլորտները, որտեղ թույլատրելի է տնտեսական գործունեությունը: Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։
Հայաստանի կառավարությունը 11 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել, որպեսզի մեղմի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Դրա հետ մեկտեղ, լուրջ միջոցներ են ձեռնարկվում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց անխուսափելիությունն այլևս ոչ ոք կասկածի տակ չի դնում:
Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։
Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։ Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները։
Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք․ մարտավարություն, որը կառուցված է գործընկերության և համագործակցության փիլիսոփայության վրա։
Այս առումով մեզ համար առաջնային է մեր միության շրջանակներում համագործակցությունը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտնում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների և բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով: Հայաստանը պատրաստ է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Մենք լիովին աջակցում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար:
Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։ Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։ Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար:
Մեր կազմակերպության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների համատեքստում ցանկանում եմ ընդգծել «Համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների» կարևորությունը, որոնք ընդունվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում: Ընդհանուր միջոցառումներից, մասնավորապես, ցանկանում եմ առանձնացնել «կանաչ միջանցքների» ստեղծումը։ Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար։ Ստեղծված պայմաններում կցանկանայի առանձնացնել նաև Միության թվային օրակարգի հետ կապված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Վերջապես, հարկ է նշել Եվրասիական բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցություն ցուցաբերելու միջոցառումների նպատակահարմարությունը ։
Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ կարծիք հայտնել, որ համավարակի հետ կապված իրավիճակը յուրօրինակ փորձություն է մեր Միության համար։ Մեր երկրների համագործակցության և փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, որն արտահայտվել է այս օրերին, վկայում է այն մասին, որ ինտեգրումը կայացել է և ունի զարգացման մեծ ներուժ։ Վստահ եմ, որ մենք բոլորս կձգտենք հետագայում ևս ամրապնդել այն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և անբարենպաստ հանգամանքների»։
Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ