Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից

Առաջարկում ենք վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել առնվազն 5-10 տարի. «Մանթաշով» գործարարների միությունը 04/14/2020   18:40  |  Տնտեսություն

«Մանթաշով» գործարարների միությունը դիմել է էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանին և հայտարարություն է տարածել խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման  ծրագրերի վերաբերյալ:

Հայտարարությունում նշվում է. «Հարգելի պարոն Խաչատրյան, Ս.թ. մարտի 16-ից երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված  բիզնեսի մեծ մասը ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է գործունեությունը, ինչը մի շարք բարդություններ է առաջացրել բիզնեսի պահպանման եւ հետագա զարգացման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի թիվս արդեն իսկ գործող ծրագրերի Կառավարությունը նախատեսում է բիզնեսին աջակցման նոր ծրագրեր մշակել, Ձեզ ենք ներկայացնում մի շարք խնդիրներ եւ առաջարկներ, որոնց կարգավորումը մեծապես կարող է օգտակար լինել ստեղծված իրավիճակում բիզնեսի եւ տնտեսության հնարավոր կայունության ապահովման համար:

Կից ներկայացնում Մանթաշով գործարարների միության 41 անդամ գործարարների կողմից առաջարկվող հարցերը եւ առաջարկները : Պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով քննարկման հնարավորինս սեղմ ժամկետում: Հուսով ենք, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանանք գտնել լուծումներ, որոնք կնվազեցնեն բոլոր շահագրգիռ կողմերի ռիսկերը:

Խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 

ծրագրերի վերաբերյալ

• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել եւ սահմանել առնվազն 5-10 տարի` պահապնելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ է սարքավորումների ներմուծման կամ արտադրության կազմակերպման պարագայում, քանի որ ներմուծման ու արտադրության կազմակերպման գործընթացն ինքնին պահանջում է առնվազն 3-8 ամիս, իսկ դրանց գործարկումն ու արտադրություն ապահովելը կարող է տեւել ավելի քան մեկ տարի: Իսկ նոր արտադրությունը դեռ չգործարկած այդքան մեծ գումարներ վճարելը, թեկուզ միայն մայր գումարը հաճախ ուղղակի անհնար է կազմակերպել։

• Ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է: Պրակտիկայում բիզնեսը նախորդ տարվա շահութահարկը վճարում է ընթացիկ եկամուտից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բիզնեսը անորոշ ժամկետով մատնված է անգործության, իսկ մի մասը հարկադիր դադարեցրել է գործունեությունը անհրաժեշտություն կա միջոցները պահպանել որպես ռեզերվ կամ կատարել ընթացիկ պարտավորությունները՝ առաջիկա բարդություններին դիմակայելու համար: Ուստի, առաջարկում ենք աջակցության ծրագրերում ներառել շահութահարկի վճարման համար նախատեսված վարկային միջոցներ եւ շահութահարկի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ից հետաձգել մինչեւ տարվա վերջ կամ գոնե արտակարգ դրության ավարտից 3 ամիս անց՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրերից կամ համապատասխան միջոցներ ներգրավել:

Մյուս կողմից խնդրահարույց է 2020 թվականի դեռեւս չստացված շահույթի շահութահարկի պարտավորության պարտադիր կանխավճարների վճարումները:

Չաշխատելու կամ անորոշ ժամկետում նման տեմպերով աշխատելու պարագայում, շահութահարկի կանխավճարի վճարումը բիզնեսի մի մասին կանգնեցնում է բարդությունների առաջ՝ հատկապես հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում բիզնեսը գործունեության պահպանման խնդիր ունի:

• Ի թիվս մի շարք պարտավորությունների, վճարման ենթակա են նաեւ տարածքի վարձակալության վճարները, անկախ այն հանգամանքից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, տվյալ տարածքների գործունեությունը կասեցված է եւ եկամուտ չի ապահովում: Ուստի առաջարկում ենք կասեցնել համայքային սեփականություն հադիսացող տարածքների կամ հողի համայնքային բյուջե վճարվող վարձակալության վճարները, առնվազն այն ոլորտների համար, որոնց գործունեությունն արգելված է:

• Բիզնեսի մի մասի գրանցած գործունեության դասակարգիչը տարբերվում է փաստացի իրականացվող գորրծունեությունից կամ ամբողջապես չի արտացոլում եւ շատ դեպքերում անկախ փաստացի իրականացվող գործունեությունից ընկերությունները չեն կարողանում օգտվել Կորոնովիրուսի տնտեական հետեւանքների չեզոքացման  երրորդ միջոցառման տրամադրած հնարավորություններից, որն այս պահին ընկերություններին այդքան անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք ըստ անհրաժեշտության ուսումնասիրել եւ աջակցության տրամադրման համար հիմք ընդունել 2019 թվականի շահութահարկի հաշվարկում ընկերությունների կողմից ավելի մանրակրկիտ վերլուծման արդյունքում արտացոլված տնտեսական գործունեության դասակարգիչները իրենց տոկոսային արտահայտությամբ:

• Առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար հետաձգել մաքսային վճարումները եւ ԱԱՀ-ն, առնվազն այն ընկերությունների համար, որոնք ունեն հաշվանցման ենթակա ԱԱՀ:

Այս կարգավորումը կարեւոր է հաշվի առնելով այն հագամանքը, որ նեմուծող ընկերությունները այս ժամանակահատվածում ունեն սպառման խնդիր եւ ներմուծված ապրանքների սպառումը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:

• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի հետագա մարումներն իրականացնել հարկերի մարումների միջոցով, այսինքն՝ պետության կողմից անտոկոս տնտեսությանը տրամադրած գումարները հարկերի միջոցով հետ վերադարձվեն պետությանը: Այդ փորձը կիրառվում է Եվրոպական մի շարք երկրների կողմից։ Շահում են բոլոր կողմերը, պետությունը ետ է ստանում անտոկոս վարկի տեսքով բիզնեսին բաժանած գումարը, բանկերը ստանում են իրենց տոկոսները լրացուցիչ սուբսիդավորման արդյունքում, իսկ բիզնեսը ստիպված չի լինում այս դժվարին ժամանակահատվածում բացի հարկերից լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար վճարել, եւ հարկերի չափով գումար վճարելով բանկին պակասում է նաեւ պետության կողմից տրամադրված անտոկոս վարկի գումարը։ Նշենք, որ այդ փորձը բարեհաջող կիրառվել է Եվրոպական մի շարք երկրներում։

• Առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած աշխատողներին պետք է անաշխատունակության թերթիկ տամադրել, որպեսզի այն գործատուները, որոնք իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին, հնարավորություն ունենան վճարել եւ հետո նվազեցնել հարկերից: Ներկայումս այն գործատուները, որոնք փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին պետք է վճարեն առնվազն 23% եկամտային հարկ եւ եւս 18% էլ, որպես շահութահարկ, որովհետեւ աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել:

Արդյունքում՝ օրենսդրությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձեւակերպի որպես աշխատավարձ, պարգեւավճար կամ որեւէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարճ ասած՝ պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել եւ ճիշտ ձեւակերպել իր եւ իր աշխատակիցների հարաբերությունները:

• Արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կամ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառված չեն մինչ այժմ ներկայացված որեւէ աջակցության սոցիալական ծրագրում:

Ուստի առաջարկում ենք հաջորդ սոցիալական ծրագրերում ներառել նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող, արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած եւ Կառավարության որոշմամբ կամ արտակարգ դրությունով պայմանավորված հարկադիր աշխատանքը դադարեցրած անձանց»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]