Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Առանձին հարկ վճարողներ գնում են կեղծիքի, որ դառնան այս կամ այն միջոցառման շահառու. ՊԵԿ նախագահ 04/14/2020   14:20  |  ԼՐԱՀՈՍ

Առանձին հարկ վճարողներ գնում են կեղծիքի, որ դառնան այս կամ այն համաճգնաժամային միջոցառման շահառու: Այս մասին նշված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ուղերձում՝ ուղղված հարկ վճարողներին:

Կոչը ներկայացնում ենք ստորեւ.

<<Հարգելի հայրենակիցնե՛ր,

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ  եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև հաջողվել է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետևաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։

Համաճարակի տարածմամբ և երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձու­թյունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսևորում­ներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզա­պես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։

Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաև հետևողականորեն գնահատում ենք  տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջև դրված խնդիրների իրագործումը։

Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։

Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն  կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։

Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով  տիրող  ծանր  իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնու­րույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանա­կացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ  գործիքներ օգտագործելու  միջոցով>>։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ն առաջարկում է քննիչի լիազորություններն ընդլայնել ու գույքագրում կատարելու իրավունք վերապահել
13:38 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը՝ հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձի մասին
11:56 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
11:30 06/04/2020  |  ԼՐԱՀՈՍ2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ
16:40 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍ2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ
16:28 03/04/2020  |  ԿորոնավիրուսՊԵԿ. Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ
16:15 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ. Տնտեսվարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը
21:33 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
13:30 31/03/2020  |  ԿորոնավիրուսՖինանսական կազմակերպությունների կողմից 2020թ․ 1-ին եռամսյակում վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքները հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ
17:59 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍtrade.gov.am կայքից օգտվելու վերաբերյալ. ՊԵԿ

Արխիվ

[]