ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձը Հայաստանում չէ, հետևաբարհարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար. փաստաբանը՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 04/14/2020 12:00 | Քրեական խրոնիկոն
Փաստաթղթերում չկա որևէ ապացույց առ այն, որ ՀՀ-ում Արթուր Գևորգյանի հաշվառման հասցեում որևէ մեկը դուռը թակել է, ընտանիքի անդամին հարցաքննել, ծանուցագիր է հանձնել կամ որևէ բանավոր խոսակցություն է ունեցել՝ Արթուր Գևորգյանի՝ ՀՀ վերադառնալու և քննության ներկայանալու, իր նկատմամբ քրեական գործ հարուցելու, քննչական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
«Մեխանիկական մոտեցում է ցուցաբերվել: ՀՀ-ում չի անձը, հետևաբար՝ հարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար: Ինչ-որ ձևական երկու ծանուցագրի առկայություն կար գործի մեջ, բայց չկա որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը ինչ որ մեկն ստացել է: Անհայտ է՝ դա փոստին հանձնվել է, թե ոչ, փոստատարը փորձել է հանձնել, թե ոչ: Այսինքն՝ չկար որևէ ապացույց, որ որևէ մեկը հրաժարվել է ստանալուց և չկար որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը հանձնվել է: Մինչդեռ՝ այդ իրավիճակներում իրավապահ մարմիններն առձեռն են տանում, ընթերակաների կամ ընտանիքի անդամների, հարևանների մասնակցությամբ արձանագրություն են կազմում:Այդ պաշտոնական արարողությունը կատարվում է, որպեսզի ապացույց լինի, որն այս գործով չկա»,- ասաց Անանյանը: Ըստ նրա` դա հիմնավորվում է, որ ոչ Արթուր Գևորգյանին, ոչ նրա ընտանիքի անդամին չի հանձնվել ծանուցումը, բացի այդ՝ Արթուր Գևորգյանի հեռախոսահամարը հասանելի է եղել:
Նրա խոսքով՝ եթե իրավասու մարմինը դիտարկել է, որ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրն անհայտ է, դա այդ մարմնի խնդիրն է, որովհետև դա օբյեկտիվ գնահատական չի: Ըստ Անանյանի՝ օբյեկտիվ գնահատական կլիներ, եթե նախաքննական մարմինը ձեռնարկեր անհրաժեշտ և բավարար գործողությունների և ընթացակարգերի ամբողջությունը և սպառվեին Արթուր Գևորգյանին հայտնաբերելու բոլոր ջանքերը, որից հետո միայն կարող էր այդ գնահատականը տալ և հետախուզում հայտարարեր, ինչն այս դեպքում չի արվել:
«Դա նորմալ չի իհարկե, բայց նորմալ է, որովհետև տարածում է ստացել, որովհետև մարդուն կալանավորելը՝ դրա եղածն ինչ է: Այդպիսի մոտեցում է: Կկալանավորենք, հետո կգտնենք, հետո կխոսենք»,- նշեց Անանյանը` նշելով, որ նախաքննական մարմինը նման մոտեցմամբ է առաջնորդվում:
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը, Անանյանն արձանագրեց. «Այն առանձնատունը, որ նրան վերագրվում է, որ գնել է 2019թ հունվարի 10-ին, իսկ մինչև հունվարի 14-ը հաշվետու անձ էր և մինչև հունվարի 14-ի ձեռքբերումներն ու ծախսերը պետք է արտացոլվեին հայտարարգրերում, ինչպես նաև՝ պետք է հայտարարգրերի համադրությամբ ողջամտորեն հիմնավորվեր հնարավոր գույքի ձեռքբերումը՝ օրինական: Խնդիրն այն է, որ որոշ ոչ պատշաճ, կցկտուր փաստաթղթեր են ստացվել, որ Արթուր Գևորգյանը հավակնություն է ցուցաբերել ձեռք բերելու գույք 2019թ. հունվարի 10-ին, բայց գործարք չի կնքվել հունվարի 10-ին և գույքի պետական գրանցում տեղի չի ունեցել հունվարի 10-ին և որևէ գումար ի սեփականություն չի փոխանցվել գույքը վաճառողին: Գույքի վաճառքը տեղի է ունեցել հունվարի 14-ից հետո, պետական գրանցում Արթուր Գևորգյանի անունով եղել է և գումարը փոխանցվել է մարտ ամսին, իսկ Քաղաքացիական օրենսգիրքը, այդ թվում՝ ՀՀ-ի, հստակ սահմանում է, որ խոշոր գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Հետևաբար՝ քանի դեռ պետական գրանցում չի եղել, այդ գույքը չի կարելի որևէ ձևով գնահատել, որ այն գտնվում է Արթուր Գևորգյանի սեփականության ֆոնդում, որպեսզի նա այդ սեփականության ֆոնդում ի հայտ եկած գույքն արտացոլեր հաշվետվությունների մեջ»:
Բացի դրանից՝ Անանյանը նշեց, որ, քանի դեռ Արթուր Գևորգյանի կողմից գումար չէր փոխանցվել, բնական է, որ այդ գումարի նվազեցումները չպետք է արտացոլվեր պաշտոնատար անձի կողմից պարտադիր հաշվետվություններում:
«Իրավապահներն առանց երկար-բարակ մտորելու, առանց խորանալու, թե ամերիկյան սիստեմն ինչպիսին է՝ գումարի ձեռքբերման և ստացված փաստաթղերն ինչի մասին կարող են վկայել, հապշտապ, հունվարի 10-ը հարմար ամսաթիվ է եղել, անմիջականորեն հենց հունվարի 10-ը, այսինքն՝ զուտ անձի կողմից այդ գույքով հետաքրքրվելու ամսաթիվը դիտարկվել է որպես գույքի ձեռքբերման ամսաթիվ»,-ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ ապացույցները կհրապարակի առաջիկայում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այժմ Արթուր Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:
Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:
Այսինքն Ա.Գեւորգյանը չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել