ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են․ Չալաբյան 04/14/2020 10:19 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քաղաքացիների սպառած էլեկտրաէներգայի եւ գազի դիմաց միանվագ փոխհատուցում տալու կառավարության որոշման վերաբերյալ:
Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքներից հետո, ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։
Քանի որ համարյա բոլորս էլ բնական գազ ենք օգտագործում, և անխտիր բոլորս էլեկտրականություն, մենք մոտավորապես գիտենք, թե այս թվերը ինչ են նշանակում։ Ձմեռային ամիսներին, նույնիսկ համեմատաբար տաք ձմեռվա պայմաններում, բնակարանի մեկ քառակուսի մետրի հաշվարկով ամսեկան սպառվում է մոտ 400-500 դրամի գազ` ջեռուցման, տաք ջրի և գազոջախի վրա, եթե ընտանիքը այլընտրանքային միջոցներ (փայտ, արևային տաքացուցիչներ) չի օգտագործում։ Ուստի 10 000 շեմը վերաբերվում է կամ այն ընտանիքներին, որոնք ապրում են մոտ 25 քառակուսի մետր բնակտարածքի վրա (ինչը հազվադեպ է), կամ նրանց, որոնք համարյա գազ չեն սպառում (օրինակ, փայտ են վառում), կամ էլ նրանց, որոնք նորմայից 2-3 անգամ քիչ գազ են վառում, քանի որ ընդհանրապես ծայր աղքատ են, և ստիպված ապրում են ցրտի մեջ։
Ստացվում է, որ այս միջոցառումը վերաբերվում է միայն ծայր աղքատ ընտանիքներին, որոնք Հայաստանում ընտանիքների մոտ 2-3% են կազմում, կամ էլ նրանց, ովքեր պրակտիկորեն գազից չեն օգտվում, և փաստացի ևս բան չեն շահի։ Գազից օգտվող ընտանիքների ճնշող մեծամասնության համար, այս միջոցառումը բացարձակ անհետևանք է, և մարդիկ, եթե նույնիսկ աղքատության մեջ են, միևնույն է ձմեռային ամիսներին ավելի շատ գազ են սպառում, քան Կառավրության կողմից սահմանված տարօրինակ շեմը, և արդյունքում որևէ աջակցություն հիմա չեն ստանա։
Կարծում եմ, որ Կառավարությունում կան և մասնագետներ, ովքեր սա ճշգրիտ պատկերացնում են, և թվեր, և հաշվարկներ, պարզապես Կառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են, և ավելի շատ դժգոհություն են ստեղծելու մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որոնք այդ միջոցառումից որևէ կերպ չեն օգտվելու, քան գոհունակություն այն փոքրաթիվ մարդկանց մոտ, որոնք կօգտվեն։ Եթե նաև հաշվի առնենք, որ այս միջոցառման առավելագույն օժանդակությունը ընտանիքին ընդամենը 7500 դրամ է, և խոսքը գնում է երկրում բնակվող մոտ 800 000 ընտանիքներից լավագույն դեպքում մի քանի տասնյակ հազարի մասին, ապա պարզ է, որ այս միջոցառումը ավելի շատ "գալոչկա" դնելու նպատակ ունի, և նրա միջոցով տրամադրված իրական աջակցությունը բոլոր ընտանիքներին միասին վերցված չի գերազանցի 1 միլիոն ԱՄՆ դոլարը (իսկ գուցե և պակաս), որն այս ճգնաժամի համատեքստում, ոչ էական թիվ է։
Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է վերանայի այս տարօրինակ մոտեցումը, և աջակցության շեմը բարձրացնի առնվազն 3-4 անգամ, այդ դեպքում այն կվերաբերվի էական թվով ընտանիքների, և մեր քաղաքացիները շոշափելի ազդեցություն կտեսնեն։ Այն ընտանիքներին էլ, որոնց էներգակիրների սպառումը հիմա կազմում է 15000 դրամից պակաս, ընդհանարապես պետք է տրամադրել 100%-ով փոխհատուցում, քանի որ դրանք ծայր աղքատության մեջ գտնվող մարդիկ են, որոնց շատերին համաճարակը ընդհանարապես զրկել է գոյության վերջին միջոցներից։ Մինչ այժմ, Կառավարությունը բազմաթիվ հարցերի արձագանքել է ուշացումով և կիսատ-պռատ՝ հուսով եմ սակայն, որ այս դեպքում հանրային արձագանքը կստիպի վերանայել այս միջոցառումը, և իրական օժանդակություն տրամադրել դժվարության մեջ հայտնված մեր համաքաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից