Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Անձը Հայաստանում չէ, հետևաբարհարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար. փաստաբանը՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 04/14/2020   12:00  |  Քրեական խրոնիկոն

Փաստաթղթերում չկա որևէ ապացույց առ այն, որ ՀՀ-ում Արթուր Գևորգյանի հաշվառման հասցեում որևէ մեկը դուռը թակել է, ընտանիքի անդամին հարցաքննել, ծանուցագիր է հանձնել կամ որևէ բանավոր խոսակցություն է ունեցել՝ Արթուր Գևորգյանի՝ ՀՀ վերադառնալու և քննության ներկայանալու, իր նկատմամբ քրեական գործ հարուցելու, քննչական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Մեխանիկական մոտեցում է ցուցաբերվել: ՀՀ-ում չի անձը, հետևաբար՝ հարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար: Ինչ-որ ձևական երկու ծանուցագրի առկայություն կար գործի մեջ, բայց չկա որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը ինչ որ մեկն ստացել է: Անհայտ է՝ դա փոստին հանձնվել է, թե ոչ, փոստատարը փորձել է հանձնել, թե ոչ: Այսինքն՝ չկար որևէ ապացույց, որ որևէ մեկը հրաժարվել է ստանալուց և չկար որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը հանձնվել է: Մինչդեռ՝ այդ իրավիճակներում իրավապահ մարմիններն առձեռն են տանում, ընթերակաների կամ ընտանիքի անդամների, հարևանների մասնակցությամբ արձանագրություն են կազմում:Այդ պաշտոնական արարողությունը կատարվում է, որպեսզի ապացույց լինի, որն այս գործով չկա»,- ասաց Անանյանը: Ըստ նրա` դա հիմնավորվում է, որ ոչ Արթուր Գևորգյանին, ոչ նրա ընտանիքի անդամին չի հանձնվել ծանուցումը, բացի այդ՝ Արթուր Գևորգյանի հեռախոսահամարը հասանելի է եղել:

Նրա խոսքով՝ եթե իրավասու մարմինը դիտարկել է, որ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրն անհայտ է, դա այդ մարմնի խնդիրն է, որովհետև դա օբյեկտիվ գնահատական չի: Ըստ Անանյանի՝ օբյեկտիվ գնահատական կլիներ, եթե նախաքննական մարմինը ձեռնարկեր անհրաժեշտ և բավարար գործողությունների և ընթացակարգերի ամբողջությունը և սպառվեին Արթուր Գևորգյանին հայտնաբերելու բոլոր ջանքերը, որից հետո միայն կարող էր այդ գնահատականը տալ և հետախուզում հայտարարեր, ինչն այս դեպքում չի արվել:

«Դա նորմալ չի իհարկե, բայց նորմալ է, որովհետև տարածում է ստացել, որովհետև մարդուն կալանավորելը՝ դրա եղածն ինչ է: Այդպիսի մոտեցում է: Կկալանավորենք, հետո կգտնենք, հետո կխոսենք»,- նշեց Անանյանը` նշելով, որ նախաքննական մարմինը նման մոտեցմամբ է առաջնորդվում:

Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը, Անանյանն արձանագրեց. «Այն առանձնատունը, որ նրան վերագրվում է, որ գնել է 2019թ հունվարի 10-ին, իսկ մինչև հունվարի 14-ը հաշվետու անձ էր և մինչև հունվարի 14-ի ձեռքբերումներն ու ծախսերը պետք է արտացոլվեին հայտարարգրերում, ինչպես նաև՝ պետք է հայտարարգրերի համադրությամբ ողջամտորեն հիմնավորվեր հնարավոր գույքի ձեռքբերումը՝ օրինական: Խնդիրն այն է, որ որոշ ոչ պատշաճ, կցկտուր փաստաթղթեր են ստացվել, որ Արթուր Գևորգյանը հավակնություն է ցուցաբերել ձեռք բերելու գույք 2019թ. հունվարի 10-ին, բայց գործարք չի կնքվել հունվարի 10-ին և գույքի պետական գրանցում տեղի չի ունեցել հունվարի 10-ին և որևէ գումար ի սեփականություն չի փոխանցվել գույքը վաճառողին: Գույքի վաճառքը տեղի է ունեցել հունվարի 14-ից հետո, պետական գրանցում Արթուր Գևորգյանի անունով եղել է և գումարը փոխանցվել է մարտ ամսին, իսկ Քաղաքացիական օրենսգիրքը, այդ թվում՝ ՀՀ-ի, հստակ սահմանում է, որ խոշոր գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Հետևաբար՝ քանի դեռ պետական գրանցում չի եղել, այդ գույքը չի կարելի որևէ ձևով գնահատել, որ այն գտնվում է Արթուր Գևորգյանի սեփականության ֆոնդում, որպեսզի նա այդ սեփականության ֆոնդում ի հայտ եկած գույքն արտացոլեր հաշվետվությունների մեջ»:

Բացի դրանից՝ Անանյանը նշեց, որ, քանի դեռ Արթուր Գևորգյանի կողմից գումար չէր փոխանցվել, բնական է, որ այդ գումարի նվազեցումները չպետք է արտացոլվեր պաշտոնատար անձի կողմից պարտադիր հաշվետվություններում:


«Իրավապահներն առանց երկար-բարակ մտորելու, առանց խորանալու, թե ամերիկյան սիստեմն ինչպիսին է՝ գումարի ձեռքբերման և ստացված փաստաթղերն ինչի մասին կարող են վկայել, հապշտապ, հունվարի 10-ը հարմար ամսաթիվ է եղել, անմիջականորեն հենց հունվարի 10-ը, այսինքն՝ զուտ անձի կողմից այդ գույքով հետաքրքրվելու ամսաթիվը դիտարկվել է որպես գույքի ձեռքբերման ամսաթիվ»,-ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ ապացույցները կհրապարակի առաջիկայում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այժմ Արթուր Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:

Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:

Այսինքն Ա.Գեւորգյանը չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]