ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Ալեքսանյանը կորոնավիրուսի հիմնական հարուցիչն է. Աղասի Ենոքյան 04/13/2020 14:06 | Կորոնավիրուս
Մեկ շաբաթից կսկսեն գործել նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրության հիմնարկները, եւ այս որոշումը զարմանք է հարուցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Այսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները եւ տնտեսության մի շարք ճյուղեր կսկսեն աշխատել։ Սեզոնային բնույթի հետ կապված գյուղատնտեսական աշխատանքներին վերադառնալը հրատապ է այժմ։
Սակայն մեկ շաբաթից կսկսեն գործել նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրության հիմնարկները, եւ այս որոշումը զարմանք է հարուցում։ Այս արտադրամասերում, փոքր տարածքներով մեծաթիվ մարդիկ են աշխատում, ինչը շատ մեծ ռիսկ է ստեղծում վարակի տարածման համար։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, թե պետք է այս արտադրությունների կազմակերպիչների հետ աշխատանք տանել, որ նրանք ստեղծեն համապատասխան պայմաններ, սակայն բնական է ենթադրել, որ նման գործողությունների արժեքը խիստ ցածր կլինի, մանավանդ՝ գործող առողջապահության նախարարն էլ է խոստովանել, որ արդեն կորոնավիրուսի տարածումն անկառավարելի է։
Այս համաճարակի պայմաններում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում նման ռիսկի։ Կա երկու գործոն, որոնք նրան ստիպում են անտեսել առողջապահական գործոնները հօգուտ թեթեւարդյունաբերականի։ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում կարանտինի պայմաններում վերցնել բնակչության նվազագույն կենսապահովման խնդիրի պատասխանատվությունը եւ այս բիզնեսների աշխատելու պարագայում նրանք զգալիորեն ազատ կշնչեն, թեեւ այն քաղաքացիների կենսապահովման պատասխանատվությունը, ովքեր կարուձեւ չգիտեն, դեռեւս նրանց վրա է մնալու։ Երկրոդ հանգամաքն այն է, որ վարչապետի սիրելի օլգարխը չի կարող երկարատեւ կարանտին պահպանել եւ ժամանակն է, որ նա շարունակի փող աշխատել՝ իսկ նա փող է աշխատում ոչ միայն իր համար։
Պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանում են, որ կորոնավիրուսի առաջին ալիքի հիմնական պատճառը Սամվել Ալեքսանյանի արտադրամասն էր, որտեղ իշխանությունները չկարողացան հաստատել անհրաժեշտ հսկողություն։ Այժմ նրանք պատրաստ են անսալ Սամվել Ալեքսանյանին խնդրանքին (հորդորի՞ն, պահանջի՞ն, ուլիտիմատումի՞ն) եւ պայմաններ ստեղծել նրա բիզնեսի շարունակականության, եւ ըստ այդմ՝ համաճարակի երկրորդ ալիքի համար։
Երբ ասում են օլիգարխիա, դասական սահմանումն ի նկատի ունի ոչ թե այն մարդկանց, ով շատ փող ունեն, այլ նրանց, ովքեր այդ փողի շնորհիվ կարողանում է քաղաքականության վրա ազդել։ Գաղտնիք չէ, որ Սամվել Ալեքսանյանը դեռեւս Քոչարյանի ժամանակներից վերահսկում է Հայաստանում սոցիալական վիճակը, քանի որ ինքն է սահմանում սպառողական ապրանքների գները։ Դեռեւս Քոչարյանի ժամանակներից նա ունի լուրջ արտաքին քաղաքական դերակատարում, քանի որ կարողանում է իր ապրանքները բերել Թուրքիայից, Ռուսաստանից, Չինաստանից եւ այլ թեժ կետերից։ Նա նաեւ ֆեյքերի ֆաբրիկայի ֆաբրիկանտն է, այսինքն տիրություն է անում լրատվական եւ քարոզչական քաղաքականությունը։ Այժմ պարզվում է, որ իրականում հենց նա էլ վերահսկում է Հայաստանի եւ տնտեսական, եւ առողջապահական վիճակը։
Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է։ Հարցը հետեւյալն է՝ մեր ինչի՞ն են պետք թանկ արժեցող, բարձր աշխատավարձներ ստացող Ազգային Ժողովը, նախագահը, կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե բոլոր հարաբերություններն ըստ էության կառավարում է ՀՀ Դիրեկտոր Սամվել Ալեքսանյանը»,-գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից