Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ապրիլյան հաղթանակը և կերտվող պարտությունը 04/13/2020   12:33  |  Վերլուծություններ

Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի երկար հեռանկարում։ Այս շրջանում նմանատիպ ֆոնային գործունեություն է ծավալում ապրիլյան քառօրյայի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։

Ում է պետք հաղթանակը

Պետություններին և հասարակություններին հաղթանակներ են պետք՝ առաջ գնալու, զարգանալու, կայանալու համար։ Պարտված հասարակությունները մեծ հաջողությունների ունակ չեն։ Եթե չկան իրական հաղթանակներ, ապա դրանք հորինվում են և մատուցվում՝ ներկա ու գալիք սերունդներին։

Ապրիլյան պատերազմի առաջին ժամերից Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին «հաղթանակ» նվիրեցին։ Հրադադարի խախտման և ռազմական նման ծավալի գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց դա էր՝ Ադրբեջանին նվիրել հաղթանակ, փոխել հոգեբանությունը։

Ինչո՞ւ էր Ադրբեջանին պետք «կերտել հաղթանակ»

90- ականների արցախյան պատերազմից հետո ադրբեջանական  հասարակության մեջ խորը նստած է պարտվածի հոգեբանությունը։ Տեղի է ունեցել սերնդափոխություն, և այդ պարտության գենը փոխանցվել է։ Ադրբեջանի իշխանությունները 20 տարի փորձել են բոլոր հնարավոր և անհնար ճանապարհներով փոխել ժողովրդի հոգեբանությունը՝ 20 տարի տարվել է նպատակային քարոզարշավ՝ ֆիլմեր, գրքեր, պատմության նոր դասագրքեր, հայի ցուցադրական սպանություն և հերոսի կոչում, տասնյակներով կոչումներ և մեդալներ՝ իբր հերոսական հաղթանակների համար, ռազմական շքերթներ, դիվերսիաներ և այլն։ Արդյունք, բնականաբար, սա տվել է, չէր կարող չտալ, բայց՝ ոչ սպասված արդյունքը. մեծացել է հայատյացության մակարդակը, բայց պարտվածի հոգեբանությունը չի անցել, վախը մնացել է։ Ալիևի համար ապրիլյան պատերազմի ակնկալվող նպատակներից մեկը հենց դա էր՝ փոխել սեփական ժողովրդի հոգեբանությունը, հանել հայի հանդեպ խորը նստած վախը։ Մեկ բնակավայրի գրավումը պետք է ներկայացվեր խոշոր հաղթանակ։ Ալիևը շատ լավ հասկանում է. քանի դեռ  ժողովրդի մոտ այդ հոգեբանությունն է, որևէ հաջողություն Արցախի հարցում հնարավոր չի լինի ունենալ։ Պարտվողի հոգեբանությամբ պատերազմ դեռևս ոչ ոք չի շահել։ 2016-ի ապրիլի առաջին ժամերից հաղթանակ կերտելու և հոգեբանություն փոխելու նպատակով  դրված հսկայական ռեսուրսները չտվեցին սպասված արդյունքը։ Կա երկու հիմնական պատճառ. ա/զոհերի և վիրավորների հսկայական քանակը, որն ունեցավ Ադրբեջանը բ/տեղեկատվության անկախ աղբյուրների գոյությունը։ Ավելի պարզ՝ ադրբեջանական կորուստներն այնքան շատ էին, որ իրենց ներսում հնարավոր չէր թաքցնել, նույնիսկ եթե պետական մեդիան դրա մասին արգելում էր խոսել, ինտերնետն էլ Ադրբեջանի հասարակությանը թույլ տվեց ինքնուրույն տեղականալ, որ քաղաքներն ու գյուղերը գրավված չեն, որ հայկական բանակն իր տեղում է։

 

«Կերտվող պարտություն»

Սեփական ժողովուրդների համար չեղած հաղթանակ հորինելը տեղավորվում է պետական քաղաքականության նորմերում։ 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ բառիս բուն իմաստով ժամերի ընթացքում վրացական բանակը ջախջախված էր, և քննարկվում էր՝ ռուսները Թբիլիսի կմտնեն, թե ոչ, ինտերնետի անջատված լինելու պայմաններում պետական քարոզչությունը և անձամբ նախագահ Սահակաշվիլին համոզում էին, որ իրենք հաղթել են։ Հաղթանակի փսիխոզն այն աստիճան էր, որ Թբիլիսիում և այլ խոշոր բնակավայրերում մարդիկ փողոց էին թափվել՝ նշելու հաղթանակը։ Նման օրինակներ կարելի է շատ բերել։ Ի դեպ, ռուսական բանակի գործողությունների արդյունքում վրացական բանակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունեցել է 146 զոհ։ 2016-ին հայկական բանակի հակահարվածի արդյունքում  ադրբեջանական բանակի կորուստները առնվազն 5 անգամ ավելի են։

Փոխարենը գործականում անհնար է գտնել հակառակ օրինակը՝ հասարակության համոզել, ժողովրդի մեջ սերմանել, որ մենք պարտվել ենք։ Կերտել պարտություն և համառորեն տանել այդ գիծը. 2016 –ից մինչ այսօր Հայաստանում 5-րդ շարասյունը լծված է այս գործին՝ Հայաստանի համար և ժողովրդի համար կերտել պարտություն։ Համոզել, որ մենք պարտվել ենք, համոզել, որ ստրատեգիական կորուստներ ունենք, համոզել, որ մենք հրադադար ենք խնդրել...  

Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են,  փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք։

Սա չի արվում անցյալի համար, սա չի արվում 2016-ի ապրիլի համար։ Այս հրեշավոր տենդենցին պետք է նայել բացառապես ապագայի տեսանկյունից։ Այն պահին, երբ Ադրբեջանի ժողովուրդը հավատաց, որ հաղթել է, հաղթահարեց իր միջի վախը, նա կդառնա չափազանց վտանգավոր և պատերազմի ունակ։ Առ այս պահը դա իրենց չի հաջողվում։ Ապրիլը չտվեց այդ հնարավորությունը։ Այն պահին, երբ հայ ժողովրդի մոտ մտնի պարտության հոգեբանությունը, երբ 90-ականների հաղթանակի գնով  ձեռք բերված՝ հակառակորդի նկատմամբ դուխի, հաղթածի հոգեբանական կարգավիճակը փոխվեց, մենք կկանգնենք լուրջ պատերազմի, լուրջ վտանգների առաջ։

Ազգային անվտանգության տեսակետից՝ շատ կարևոր է արագ հասկանալ, թե ովքեր են հայկական «պարտության» կերտողները, և նրանց շուրջ ստեղծել սոցիալական դիստանցիա։ Նրանց մեկուսացումը, նրանց գետտոյացումը պետք է լինի բնական և տեսանելի։

2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի՝ «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը․ հայտնի է, որ Կարնեգիի հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների և մի շարք երկրներում որոշումների կայացման գործընթացների վրա։ Այդ հիմնադրամի տարբեր կենտրոնները, որոնք սփռված են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, իրենց վերլուծություններում հաճախ անդրադառնում են մի շարք երկրների ներքաղաքական զարգացումներին, որոնք հաճախ կրում են մատուցվող օրակարգի տեսք։

Ռեյ Սալվատորե Ջեննինգսն իր՝ բավականին մանրակրկիտ կազմված վերլուծության մեջ հնչեցնում է առաջարկներ, գաղափարներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել և դառնում են Հայաստանի ներքին օրակարգը։ Դրանք և՛ գործողությունների ուղեցույց են, և՛ կարևոր խնդիրների վերաբերյալ տեսլական։ Այստեղ մի առանձին գլուխ նվիրված է  Ղարաբաղի խնդրին։ Հեղինակն անթաքույց կարևորում է Հայաստանի՝ ճկուն /նույնն է թե՝ զիջող/ լինելու անհրաժեշտությունը։

Չշեղվելու համար բուն թեմայից՝ ուղղակի մի մեջբերում.

«Տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները (siloviki), կամ անվտանգության ինթեբլիշմենթի անդամները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում  Փաշինյանի փոխատեղումները կարող են արձանագրել  ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները»։

Պարտության կերտումը, պետությանը և նրա ժողովրդին սեփական ուժերի հանդեպ անվստահություն ներշնչելը, հաղթողից դեպի պարտվող  հոգեբանության փոփոխությունը բարդ գործ է, այն մեկ կամ երկու քայլով չի լինում․ դա շարունակական քայլերի համակարգ է. բանտում գտնվող նախագահ /հաղթած/, դատվող գեներալներ /հաղթած/, ընդ որում՝ ոչ շարքային գեներալներ, այլ՝ համակարգաստեղծ՝ բանակ ստեղծած, ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծում, ապատեղեկատվության անդադար տարածում, 5-րդ շարասյան ակտիվացում և այլն։ Այս փաթեթն ամբողջությամբ ընթացքի մեջ է, և այդ ցանկում ամենանշանակալին մնում է հարևան երկրի համար ամենախորհրդանշական պահը՝ իրենց հանդեպ հաղթանակ տարած, երկու սերունդ Ալիևներին վախ և պարտություն պարտադրած նախագահին բանտում պահելը։

Տրամաբանորեն՝ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով» պետք է  ստեղծեր Ադրբեջանը՝ քննելու համար օպերացիայի տապալման պատճառները, մեղավորներին, աննախադեպ թվով զոհերի մեղավորներին, մեծ թվով բնակավայրեր բառացիորեն առանց պաշտպանության թողնելը, ամենաէլիտար ստորաբաժանման ջախջախման փաստը և այլն։

Հայաստանում պետք է լիներ զուտ մասնագիտական, խիստ քննություն՝ հետևություններ անելու, սեփական ուժեղ կողմերը և ի հայտ եկած թույլ կողմերն արձանագրելու, հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը հասկանալու, անհրաժեշտ հետևություններ անելու և գործնականում  կյանքի կոչելու համար։ Եվ դա արվել է՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականների, մասնագետների կողմից։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ձևաչափով չի կարող ունենալ պետության և բանակի համար որևէ գործնական արդյունք։ Իսկ վնաս՝ այո, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Արվե՞լ է, արդյոք, հետազոտություն, թե զինվորականության վրա ի՛նչ ազդեցություն է թողել այդ հանձնաժողովի գոյության իսկ փաստը։ Ի՞նչն ենք քննում. թե ինչո՞ւ չենք պարտվել, ինչու՞ ճակատի գիծը չճեղքվեց, ինչու՞ խուճապ չառաջացավ, ինչպե՞ս Արցախում մեկ օրում գրեթե 100% մոբիլիզացիա եղավ, ինչո՞ւ Հայաստանում մեկ օրում հազարավոր կամավորներ շտապեցին և ինչո՞ւ էր այդ թիվը աճում։ Գուցե վերջում այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մի օրինակ տրամադրենք Ադրբեջանի՞ն։   

Վերջին օրերին հանձնաժողովի աշխատանքներին փորձ է արվում հնչեղություն ներարկել՝ Սերժ Սարգսյանին հրավիրելով։ Մեկ լրատվական օր գուցե ապահովի, բայց իմաստ՝ թերևս ոչ։

Ս. Սարգսյանը իր պատասխանների և հակափաստարկների համակարգը կարող է կառուցել մեկ հանգամանքի վրա։ Չորս օր տևած պատերազմին հաջորդել է բավականին լուրջ և ավելի երկարատև պատերազմ՝ դիվանագիտական դաշտում։ Անկհայտ է, որ հաղթած կողմը պետք է հանդես գար հաղթածի դիրքերից, պարտվածը՝ պարտվածի։ Սա միջպետական հարաբերությունների պարզագույն ճշմարտություն է։ Ապրիլյան պատերազմից հետո եղել են ենթադրաբար շատ ծանր բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանի կողմից որևէ զիջում արձանագրված չէ, իսկ Ադրբեջանը  ստիպված է եղել համաձայնել շփման գծում միջադեպերի հետաքննության և Կասպրչիկի խմբի ընդլայնման գաղափարներին։ Ս. Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները հետագայում մշտապես տեղ էին գտնում համանախագահների հայտարարություններում։ Արդյո՞ք պարտված կողմը կարող էր նման արդյունքի հասնել։ Բայց սա այն հարցն է, որը պետք է տրվի հանձնաժողովի անդամներին և ոչ՝ հակառակը։

Կենսունակ պետությունները միշտ պատրաստվում են ապագա հնարավոր պատերազմին։ Այս առումով նախկին նախագահ Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ հարևան երկրում չէին ցանկանում լայնածավալ պատերազմ, քանի որ շատ լավ գիտեին, որ ինքն աչք չէր թարթելու՝ հարկ եղած դեպքում հեռահար սպառազինություն կիրառելու։

Հետսարգսյանական իշխանությունը սա կարող էր դարձնել հնարավոր պատերազմի հայկական նշաձողը, այդ թվում՝ տարանջատվելով, հղում անելով նախկիններին։ Դա կօգներ իրենց՝ ապագա բանակցություններում ավելի պինդ լինելու։ Հայաստանյան այս և հաջորդ իշխանությունների համար, հակառակորդի, միջազգային հանրության համար այս ձևակերպմամբ սահմանվել է հնարավոր պատերազմի նոր խաղի կանոն. Ստեփանակերտի վրա 250 տանկով գնալու մյուս փորձերի դեպքում, Ադրբեջանում խոշոր ենթակառուցվածքները և կարևորագույն օբյեկտները, պետության ողնաշարը կազմաքանդվելու են. սա է այս ձևակերպման իմաստը։ Նման ձևակերպումներից պետք է կարողանալ օգտվել, այդ թվում՝ նոր պատերազմ թույլ չտալու համար։ Ի դեպ, ժամանակակից հեռահար զենքի օգտագործման հրամանը  չափազանց բարդ և պատասխանատու խնդիր է։ Այն պետք է կայացվի ոչ շուտ, ոչ ուշ՝ միայն ու միայն ճիշտ պահին։ Իսկ աչք չթարթելու երաշխիք ոչ բոլորն են, որ կարող են տալ։

Աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ստիպում է բոլորին վերանայել շատ հարցեր։ Հաղթելու են այն պետությունները, որոնք ունեն ներքին սոլիդարության ավելի մեծ ռեսուրս։ Հայաստանում հասունացել է ներքին թշնամանքի,  այն սնող պատճառների և մեխանիզմների մորատորիումի հրամայականը՝ հետագա կազմաքանդման պատրաստակամությամբ։ Ուշադիր է պետք լինել նման ցանկացած առաջարկի։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]