ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղրիի զորամասում ըմբոստության մասնակցած մեկ տասնյակից ավել զինվորների ու հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 04/12/2020 20:34 | Քրեական խրոնիկոն
Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ դատախազը քրեական հետապնդումը դադարեցրել է եւ նրանց մասով վարույթը կարճել: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասում մոտ մեկ տարի առաջ` 2019 թ. մարտին, արտառոց դեպք էր գրանցվել, շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին: Պարզվում է` մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019 թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, մոտ 200 զինծառայող դուրս է եկել զորամասի տարածքից, ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:
«ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երեւույթներն անթույլատրելի են», - ֆեյսբուքում գրել էր ՀՀ ՊՆ խոսնակը:
Իսկ 2019 թ. Մարտի 27-ին դատախազությունը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը: Նշված երկու քրեական գործերով էլ նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել` պարզելու, թե ինչ ընթացք են ստացել քրեական գործերը: Արդյունքում պարզվեց, որ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի շրջանակներում մեղադրյալների մեծ մասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «13 զինծառայողի վերաբերյալ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, (այն է՝ գործուն զղջալու, հաշտվելու կամ իրադրության փոփոխման հիմքով - խմբ.): Մեկ զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2 զինծառայողի նկատմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ (հանցագործության դեպքի ու հանցակազմի բացակայության հիմքով- խմբ),- հայտնել են ՔԿ-ից:
Դատախազը կարճել է նաեւ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Սարգսյանի մասով վարույթը եւ դիրքը չարաշահելու համար քրեական հետապնդումը դադարեցրել` գտնելով, որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը: Սպայական անձնակազմից միակ մեղադրյալը գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ջ. Մկրտչյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՔԿ-ի տեղեկացմամբ` զորամասում կարգազանցության դեպքի վերաբերյալ դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որով որպես մեղադրյալ անցնում են նշված փոխգնդապետն ու 4 պարտադիր ժամկետային զինծառայող: «Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Զորամասում ըմբոստության պատճառները, նպաստած պայմանները վեր հանելու, վերացնելու վերաբերյալ նախաքննական մարմինը միջնորդություն դեռ չի ներկայացրել ՊՆ-ին: Մեր հարցին ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քննության արդյունքներով հանցագործությանը նպաստող հանգամանքները քննարկելու և վերացնելու վերաբերյալ ՊՆ միջնորդագիր դեռևս չի ուղարկվել»:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից