ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ավտոմեքենաները դատարանը հանձնել է ԵԿՄ-ին.պաշտպանը դատարանի որոշումը որակում է իրավական բեսպրեդել 04/11/2020 15:20 | ԼՐԱՀՈՍ
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը, այդ թվում՝ Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ավտոմեքենաները, սնունդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանձնել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանից: Նա տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում է կայացրել շարժական գույքի և փչացող սննդի օգտագործումը և տիրապետումը թույլատրելի ճանաչելու մասին:
«Փչացող սնունդի հետ կապված միանշանակ ընդունելի ենք համարում: Այո, օրենսդիրը նման նորմ ունի և դա պետք էր ավելի շուտ անել, այլ ոչ թե՝ սպասել տարիներով: Ինչ վերաբերում է շարժական գույքին, դա դիտում ենք ոչ իրավաչափ, քանի որ օրենսդիրը նման կարգավորում չունի, դա վերաբերում է միայն փչացող սննդին: Առավել ևս այդ շարժական գույքի սեփականատերերը տարբեր անձինք են: Նման պայմաններում դա հանձնել երրորդ իրավաբանական անձի՝ գտնում եմ ոչ իրավաչափ: Օրենքով սահմանված կարգով որոշակի գործառույթներ պաշտպանական կողմը կիրականացնի»,- նշեց Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյո՞ք դատարանի այդ որոշումը ենթակա է բողոքարկման, փաստաբանը պատասխանեց, որ դատարանն իրականացրել է անօրինական գործողություն:
«Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր պայման է դիտում, որ ակտը լինի որոշման տեսքով, սակայն որոշում որպես այդպիսին դատարանը չի կայացրել։ Ընդամենը գրություն է ներկայացվել երրորդ անձ հանդիսացող իրավաբանական կազմակերպությանը: Մեզ ևս տրամադրվել է օրինակը: Կարծում եմ՝ իրավական հարթության վրա դատարանը հերթական անգամ ցույց տվեց իրավական բեսպրեդելություն:
Այնքանով, որքանով Գրիգորյանի գործը գտնվում է նաև ՄԻԵԴ-ի տիրույթում, իսկ այդ գրությունով ուղղակի արգելված է բողոքարկելը՝ ներպետական ատյաններում, անկախ ամեն ինչից՝ մենք կբողոքարկենք այն, թեպետ նման օրենսդրական ընթացակարգ չկա»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատարանի կողմից ներկայացված ոչ իրավաչափ որոշումները պաշտպանական կողմը կուղարկի ՄԻԵԴ:
Հարցին, թե արդյո՞ք ԵԿՄ-ն է դիմել դատարան, Բաղդասարյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ դիմած կլինի դատարանին: Թեպետ դրա մասին դատարանը չիրազեկեց, երևի պաշտոնական չի դիմել, հեռախոսով է դիմել, հակառակ պարագայում՝ կիրազեկեր: Ինչևէ՝ դատարանը սեփական նախաձեռնությամբ վերցրեց և փչացող սնունդը, շարժական գույքը տրամադրեց երրորդ անձի»:
Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ խնդրելով, որ դատարանը դիմի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ:
«Այնքանով, որքանով, որ բժիշկներն ահազանգել են, որ այլևս հնարավոր չէ Գրիգորյանի բուժումը ՀՀ-ում, ընդամենը կոնսերվացնում են վերջինիս հիվանդությունները, պաշտպանական կողմը դիմեց Առողջապահության նախարարին, որպեսզի նա, հիմք ընդունելով բժշկական էպիկրիզները, փաստաթղթերը, տա համապատասխան որոշում կամ եզրակացություն, որպեսզի Գրիգորյանը տեղափոխվի արտերկիր: Իսկ, եթե փաստաթղթերը բավարար չեն, ապա հրավիրի նոր կոնսիլիում: ԱՆ-ն գրություն ուղարկեց, որ, քանի որ գործը գտնվում է դատարանում, դիմեք դատարան: ԱՆ գործողությունը, որ անգամ գերիների նկատմամբ նման բան չեն անում, հրաժարվեց առողջապահական գործողություններ իրականացնելուց՝ պատճառաբանելով, որ գործը գտնվում է դատարանում: Դիմեցինք դատարանին՝ իրազեկելով, որ ԱՆ-ն նման անօրինություն է թույլ տվել և խնդրեցինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի միջամտություն ցուցաբերի և իր որոշմամբ պարտադրի ԱՆ-ին, որպեսզի վերջինս առողջապահական գործառույթն իրականացնի: Դատարանը հերթական անօրինական գործողությունն իրականացրեց և գտավ, որ այստեղ նա անելիք չունի»,- ասաց պաշտպանը:
Ընդ որում՝ դատարանը պաշտպանական կողմին միջնորդությունը մերժելու մասին որոշում չի ներկայացրել, այլ՝ բանավոր կերպով ասել է, որ նա այդտեղ անելիք չունի:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, որ անձը գտնվելով առողջական վատթար վիճակում, առավել ևս՝ փաստվում է, որ ՀՀ-ում ի վիճակի չեն վերջինիս բուժելու, որևէ պետական լիազոր մարմին, այդ թվում՝ դատական իշխանությունը, ձեռքերը լվանում է և մի կողմ է քաշվում: Բաղդասարյանը նշեց, որ դա խնդիր է ՀՀ-ում և խնդիրը միայն Մանվել Գրիգորյանին չի վերաբերում, այլ՝ ընտրովի արդարադատության խնդիրն է:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան