ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը հրաժարվում է օրավարձով աշխատողներից, ասում է՝ նման բան չկա, չնայած՝ հեղաշրջումն իրականացվել է հենց այդ օրավարձով աշխատողների կողմից. Մադաթյան 04/11/2020 19:54 | ԼՐԱՀՈՍ
Ունենք այսօրվա դրությամբ բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակ, բայց իրավիճակի կառավարմանը նստած են ոչ արհեստավարժ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն նույնիսկ ոչ ճգնաժամային իրավիճակներում որոշակի խնդիրներ լուծելու, ուր մնաց ճգնաժամային իրավիճակներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից հակասական տեղեկատվության տրամադրելուն և դրա հնարավոր հոգեբանական ազդեցությանը հասարակության վրա:
Նշենք, ապրիլի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քիչ վարակակիրներ հայտնաբերելու վիճակագրությունը պահպանվելու դեպքում կնշանակի «կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին» եւ կարելի է մտածել սահմանափակումները թուլացնելու մասին: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ապրիլի 10-ին ճիշտ հակառակ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վարակի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել։ «Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը մեկ աղբյուրից էին: Հիմա հայտնաբերվում է 16, 20 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից: Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, վերահսկողությունից դուրս է եկել»,- ասուլիսում ասել էր առողջապահության նախարարը։
Մադաթյանը նշեց, որ ժողովրդի մի շերտ կա, որն ի սկզբանե չէր հավատում այս իշխանությանը և կար մի շերտ, որը կուրորեն հավատում էր իշխանությանը և այժմ ընկած է երկընտրանքային իրավիճակի մեջ և չի հասկանում՝ որ մեկին հավատա և սկսում է հավատալ անձի դոմինանտությամբ, այլ ոչ թե՝ ինֆորմացիայի հավաստիությամբ:
«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի համար Արսեն Թորոսյանն ավելի կարևոր է, քան Նիկոլ Փաշինյանը, ինքը հավատում է Արսեն Թորոսյանի տված ինֆորմացիային, մյուսն էլ՝ Նիկոլ Փաշինյանի տված ինֆորմացիային, կամ էլ այն, ինչ-որ իրեն ձեռք է տալիս: Օբյեկտիվ իրականության մասին այսօր խոսելը ծիծաղելի կլինի, որովհետև ունենք իրար հակասող ինֆորմացիա տվող, որը հնարավոր չէ իմի բերել և ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց Մադաթյանը:
Հոգեբանի կարծիքով՝ ճգնաժամը մենք մի փոքր ավելի ծանր կտանենք, քանի որ մենեջմենթը չի արվում այն որակի և կարգավիճակի մեջ, որը պետք է արվեր, որովհետև այս դեպքում մեզ ավելի ուժեղ առաջնորդ էր պետք, որը կկարողանար ճիշտ մենեջմենթ, հարաբերություններ ձևավորել մեր գործընկերների, հարևանների հետ, որպեսզի հասարակ ժողովուրդն այդքան սուր չզգար ճգնաժամն իր մաշկի վրա:
«Մենք տեսնում ենք, որ հենց ունենում ենք ճգնաժամ, մեր վարչապետը հրաժարվում է օրավարձով աշխատողներից, ասում է, որ նման բան չկա, չնայած՝ հեղաշրջումն իրականացվել է հենց այդ օրավարձով աշխատողների կողմից, այդ մարդիկ են օգնել նրան, որ նա գա իշխանության:
Այսօրվա դրությամբ՝ պարգևավճարներից չենք հրաժարվում, շարունակվում են երկակի ստանդարտները: Քաղաքապետարանը կամ նախարարությունը պետք է ստանա, իսկ ուսուցիչներին մերժում են այդ պարգևավճարների մասով»,-ասաց Մադաթյանն ու ավելացրեց. «Ասել, որ մենք այսօր ունենք ժողովրդավարական, դեպի ժողովուրդն ուղղված կամ կրիզիսից դուրս գալու մենեջմենթ, մի փոքր դժվար կլինի այս իրավիճակում»:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանության պոպուլիզմը բերեց նրան, որ խուճապի մթնոլորտ ձևավորվի ժողովրդի մոտ:
«Պոպուլիզմի առաջին կոմպոնենտներից մեկը առաջինն ինֆորմացիան հայտնելու մղումն է, որը կա այսօրվա իշխանությունների մոտ: Տեսնում ենք, որ ինֆորմացիան ժողովրդին չի տրվում համապատասխան ձևով: Երբ որ առաջին դեմքը տալիս է խուճապ սփռելու մասին ինֆորմացիա՝ մահերի մասին և այլն, ապա ժողովրդի մոտ անգիտակցական տպավորություն է ստեղծվում, որ մենք այսօր այնպիսի դժվար իրավիճակի մեջ ենք հիմա, որ առաջին դեմքն է զբաղվում այս հարցերով»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ հակասական արտահայտություններ Նիկոլ Փաշինյանը կատարել է սկսած 2018թ.-ից, օրինակ՝ արագաչափերի, կարմիր գծերի, ում շունն է, թու-թու-թու և այլն:
«Ժողովուրդն իրականում ադեկվատ գնահատական է տալիս: Եթե նկատեք, այսօրվա իշխանությունները ժողովրդին դարձել են անհետաքրքիր: Արդեն վարչապետի լայվերը նայողների քանակը խիստ նվազել է, դարձել է անհետաքրքիր, հիմնականում նայում են ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ՝ սփյուռքահայերը, որոնք այս իրավիճակի հետ որևէ կապ չունեն: Այսինքն՝ գնում են Ամերիկայի կառավարությունից իրենց 1000-2000 դոլար օգնությունը ստանում են, հետո փորձում են միջամտել մեր ներքին խնդիրներին, առանց հասկանալու, որ մեզ մոտ այդ 26 հազար դրամը, որը կառավարությունը տրամադրել է, եղել է ընտրովի: Շատերը, որոնք նույնիսկ մտնում են այդ նորմատիվի մեջ, չեն կարողանում ստանալ, այսինքն՝ կայքը չի աշխատում և այլն»,- նշեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ կա հակասող ինֆորմացիա, աբսուրդի հասնող կոչեր:
«Տեսեք՝ 2018թ.-ին կոչ էր արվում, որ մինչև Քոչարյանը չնստի, ոչ ոք լավ չի ապրելու, հիմա Քոչարյանը նստած է և ոչ մեկը դեռ լավ չի ապրում, ավելի վատ են ապրում: Այսօրվա դրությամբ՝ երկրորդ նախագահը, գտնվելով տարիքային խոցելի խմբում, իշխանությունը որևէ բան չի անում, մի բան էլ՝ դատավորը գնում է քիթը վիրահատելու, որ դատը հետաձգվի: Այս կարիկատուրան, որը տեղի է ունենում, երգիծանք է, սա մենեջմենթ չէ: Իհարկե, սա առանց կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի էլ բերելու էր ճգնաժամի: Սրան էլ գումարվեց կորոնավիրուսը:
Սրա տակից դուրս գալու համար շատ լուրջ պետք է մտածել և չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ որևէ մեկն ուրախությամբ կստանձներ երկրի ղեկավարությունը: Մենք անցած տարի ունեինք խնդիր, երբ Նիկոլ Փաշինյանի հետևորդներն ուրախությամբ ասում էին՝ տեսեք, թե ոնց Պուտինին կզցրեց, ինքը չգնաց դիմավորելու, Պուտինը եկավ և այլն: Մենք այսօրվա դրությամբ ուրախ ենք, որ մեր մեծ ընկերը մեզ օգնություն է տրամադրում, որով մենք կարող ենք մեր խնդիրները որոշակիորեն լուծել: Այսինքն՝ ընկերություն անելուց և օգնություն վերցնելուց մենք ուրախ ենք, բաց դիմավորելուց պետք է պատշաճության կանոնները ոտնահարենք: Այս ամենը կարիկատուրա է»,- նշեց Մադաթյանը՝ հավելելով, որ նույն պոպուլիզմը եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր լինելու տարիներին:
«Նույն պոպուլիզմով Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Սերժ Սարգսյանը կտրված է իրականությունից, այսօր ինքն է կտրված իրականությունից՝ փորձում է իր կյանքը վայելել: Պոպուլիզմ է, իրականում ոչ մի տրամաբանական քայլեր գոյություն չունեն և չեն կարող ունենալ»,- ասաց Մադաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից