ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկ արտակարգ դրության մասին որոշումն էր օգտագործվում մամուլին լռեցնելու համար, վաղը՝ քրեական օրենսգիրքը 04/11/2020 22:54 | Վերլուծություններ
Նախօրեին Ազգային Ժողովն ընդունեց բռնության կոչերը, բռնության արդարացումն ու քարոզումը քրեականացնելու մասին օրինագիծը, որն, ըստ էության, եկավ լրացնելու իշխանությունների՝ տաբուների և արգելքների զինանոցը:
Ընդ որում, ակնհայտ է, որ, այսպիսով` հերթական անգամ փորձ է արվելու լռեցնել ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ՝ սոցցանցերում ակտիվություն ունեցող անձանց: Ակնհայտ է, քանզի նման գործելաոճը որդեգրված է պարետատան կողմից Արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական հրապարակումների համատեքստում: Իսկ այս առումով բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն ունեն խուճապ առաջացնողի՝ իրենց անհատական պատմությունը կամ պատմությունները:
Այս առումով «Փաստինֆոն» նույնպես ունի այսպես ասած՝« խուճապ առաջացնողի»՝ իր առանձին պատմությունը, որի հետքերով գնալով բավական ուշագրավ մանրամասներ ենք կարողացել պարզել:
Մասնավորապես, «Փաստինֆոյի» մարտի 20-ի՝«Թոքաբորբ ունեցող էջմիածնեցի տարեց կնոջը թեստավորել են» հրապարակման հետ կապված ՀՀ ոստիկանությունից գրավոր ծանուցում ստանալով, թե՝ մեր հրապարակումը խուճապ է առաջացնում, դիմել էինք ՀՀ պարետ պարոն Ավինյանին՝ ցանկանալով հստակեցնել՝ ստեղծվե՞լ է արդյոք աշխատանքային խումբ, որն իրականացնում է մամուլի մոնիտորինգ՝ պարզելու համար՝ ո՞ր հրապարակումներն են խուճապ առաջացնող, իսկ որո՞նք՝ ոչ, արդյո՞ք այդ աշխատանքային խմբում ներգրավված են այնպիսի մասնագետներ, որոնք ունակ են զանազանելու, ասենք՝ ահազանգը՝ խուճապից: Ի վերջո, լրատվամիջոցների, լրագրողների աշխատանքն ու մասնագիտական պարտականությունն է հանրությանը հուզող, առկա խնդիրների վերհանումը, բարձրաձայնումը, ահազանգումը…
5-օրյա ժամկետի խախտմամբ ստացված պատասխանն ըստ էության ավելի խորացրեցին մտահոգությունները։ Ընդ որում՝ այն ստացվել էր ոչ թե պարետատնից, այլ ոստիկանությունից, ուր այն ուղարկվել էր հարցումն ստանալուց մոտ 10 օր անց։ Այսպես՝ մարտի 23-ին ուղարկված հարցումը ապրիլի 2-ին պարետատունը վերահասցեագրել է ոստիկանության՝ շտապ պատասխանելու հանձնարարականով...։
«Ընդ որում՝ խուճապ առաջացնելու հանգամանքը գնահատողական երեւույթ է եւ արձանագրվող յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունում համապատասխան մասնագետների կողմից հրապարակումներն ուսումնասիրվում եւ վերլուծվում էին, համադրվում ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման պահանջների հետ՝ գնահատելով տվյալ հրապարակման՝ խուճապ առաջացնելու հնարավոր բոլոր ռիսկերը։ Դրանից հետո էր միայն եզրահանգում կատարվում կոնկրետ հրապարակման՝ հանրության շրջանում խուճապ առաջացնելու հնարավորության կամ դրա բացակայության մասին»,- նշված է «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված գրության մեջ։
Ասել է թե՝ պարետատունը որեւէ մասնագիտական խումբ չի ստեղծել, մամուլի նկատմամբ գրաքննությունն էլ վերապահել է ոստիկանությանը, բայց սա միայն առերեւույթ։ Ընդգծենք՝ պարետատունը ոչ թե հարցմանն ի պատասխան հայտնել է, թե այդ գործառույթների կատարումը հանձնարարվել էր ոստիկանությանը, այլ օրեր շարունակ հարցումը պահել ու, ի վերջո, որոշել շառից փորձանքից հեռու այն վերահասցեագրել ոստիկանությանը, թաքնվել ոստիկանության հետեւում։
Պարետը ոչ միայն չէր ստեղծել աշխատանքային խումբ, այլ չէր մշակել նաեւ մամուլի նկատմամբ գրաքննության չափորոշիչները, որով ենթադրաբար ոստիկանության ծառայողները կարող էին որոշել ինչն է խուճապ, ինչը՝ ոչ։ Արդյունքում ստացվում էր՝ իշխանամետ կամ իշխանությանը մոտ կանգնած գործիչների, պատգամավորների լրատվամիջոցների հրապարակումները խուճապ չէին առաջացնում, իսկ քաղաքացու ահազանգերը՝ այո։ Ակներեւէ, որ սրա որոշողը ոստիկանությունը չի եղել եւ տեղեկատվական քաղաքականությունն էլ ոստիկանությունը չի իրականացրել ու իրականացնում, այլ կառավարության ՊՈԱԿ-ը՝ վարչապետի մամուլի քարտուղարի հետ միասին, որոնք պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար սլաքներն ուղղում են դեպի ոստիկանություն։
Իհարկե, հայկական մամուլի ու հատկապես միջազգային արձագանքից զգուշանալով գրաքննության այդ դրույթները արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ վերանայվեցին, բայց խնդիրն այստեղ այլ է։
Լրատվամիջոցների հանդեպ երկակի ստանդարտները, խիստ կամայականորեն՝ հայտնի՝ «խուճապ առաջացնող» շտամպը խփելը կանխավ մտածելու տեղիք են տալիս, թե՝ բռնության կոչերը քրեականացնող նախագծի ընդունումից հետո, բան է, հանկարծ զայրույթի պահին մարդու նյարդերը տեղի տան ու ասի՝ «Տո՛ ձեր հերն անիծած, դուք ո՞վ եք, ձեզ վերացնել է պետք», մեկեն ձևակերպվի իշխանության հանդեպ «բռնության կոչ» և հայդե…
Ի վերջո, մինչ այս օրինագիծն էլ ունեցել ենք այս համատեքստում երկակի ստանդարտներ՝ երբ «վնգստացող դատավորներ» արտահայտության հեղինակի հանդեպ արդարադատությունը տազ է արել, իսկ այն ցիտող երիտասարդների նկատմամբ քրգործ է հարուցվել…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից